Ռուսլանա Գէորգեան
| Ծնած է | 22 Յունիս 1941[1] (85 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
| Ազգութիւն | Հայ[2] |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | սրտաբան |
Ռուսլանա Ասիլի Գէորգեան (22 Յունիս 1941[1], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն), հայ սրտաբան եւ քլինիքական դեղաբան։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1990)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռուսլանա Գէորգեան ծնած է 1941-ին Թիֆլիսի մէջ։
1965-ին աւարտած է Երեւանի պետական բժշկական համալսարանը։
1966-1989 թուականներուն աշխատած է Սրտաբանութեան գիտահետազօտական հիմնարկին մէջ, իսկ 1985-1989 թուականներուն եղած է կենսաախտաճանաչման քլինիքա-լաբորաթոր բաժանմունքի վարիչը։
1989-1992 թուականներուն վարած է Հայաստանի առողջապահութեան նախարարութեան գիտաբժշկական տեղեկատուութեան հանրապետական բաժնի վարիչի պաշտօնը։
1992-էն սկսեալ եղած է Հայաստանի առողջապահութեան նախարարի խորհրդական, 1998-էն՝ առողջապահական քաղաքականութեան վարչութեան գլխաւոր մասնագէտ, 1999-2006 թուականներուն՝ զանգուածային լրատուամիջոցներու հետ կապերու գծով առողջապահութեան նախարարի խորհրդական, իսկ 2006-ին՝ մամուլի խօսնակ[3]։
2000-ին անոր մասին յօդուած մը տեղ գտած է ամերիկեան American Biographical Instituteի «Who’s Who» միջազգային ժողովածուին մէջ՝ կին մասնագէտներու եւ գործարարներու բաժնին տակ։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռուսլանա Գէորգեանի ուսումնասիրութիւնները կը վերաբերին մոլեքիւլար, բջջային եւ քլինիքական սրտաբանութեան ու դեղաբանութեան, ինչպէս նաեւ առողջապահական համակարգի բարեփոխումներու մշակման։
Ան 60-է աւելի գիտական հրատարակութիւններու հեղինակ է։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Տարուան կին» մրցանակ — American Biographical Instituteի միջազգային հետազօտական խորհուրդի որոշումով (2000)
- «Medal of Honor» («Արիութեան մետալ», 2000)
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Айриян А.П. Армянские учёные-медики // Ер., 1998.
- «Деловой Экспресс» - Экономический еженедельник Армении / Интервью с советником министра здравоохранения РА Русланой Геворкян.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=6933
- ↑ Айриян А. Армянские учёные-медики — 1998.
- ↑ «HealthRights.am -»։ www.healthrights.am։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 2 [permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում