Ռուզան Աւետիքեան
| Ռուզան Աւետիքեան | |
|---|---|
| Ծնած է | 12 Յունուար 1978 (48 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Սայաթ-Նովայի անուան երաժշտական դպրոց և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
| Մասնագիտութիւն | երգչուհի |
| Աշխատավայր | Առնօ Բաբաջանեանի անուան պետական երաժշտամանկավարժական քոլէճ և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
Ռուզան Սուրիկի Աւետիքեան (12 Յունուար 1978, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ երգչուհի։
2001 թուականէն կը դասաւանդէ Երեւանի Ա. Բաբաջանեանի անուան երաժշտական քոլեճին մէջ, 2008 թուականէն՝ Երեւանի պետական երաժշտանոցին մէջ[1]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 12 Յունուար 1978-ին, Երեւան։ 1995-ին աւարտած է Երեւանի Պ. Սեւակի անուան թիւ 123 միջնակարգ դպրոցը։ 6 տարեկան հասակէն ուսանած է Հայրիկ Մուրատեանի երաժշտական խմբակին մէջ, այնուհետեւ` Սայաթ-Նովայի անուան երաժշտական դպրոցին մէջ։ 1987-ին ուսանած է ձայնի պահպանման թիւ 117 յատուկ դպրոցին մէջ։ 1995-2001 թթ. ուսանած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցին ժողովրդական նուագարաններու եւ երգի ամպիոնին մէջ։ 2001 թուականէն կը դասաւանդէ Երեւանի Ա. Բաբաջանեանի անուան երաժշտական քոլեճին մէջ, 2008 թուականէն՝ Երեւանի պետական երաժշտանոցին մէջ։ Համերգներով հանդէս եկաց է Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Աւստրալիոյ, Եւրոպայի մէջ։ Երգացանկէն յայտնի են՝ «Հայաստան», «Ջանա, ջանա», «Շէկ տղայ» եւ այլ երգեր, զուգերգ Արսէն Գրիգորեանի (Ասօ) հետ։
Թողարկած է «Սիրոյ գիշեր» (2003-ին), «Սպասում եմ» (2006-ին) ձայնասկաւառակները։ Նկարահանած է շուրջ 10 տեսահոլովակ։
Ռուզան Աւետիքեանը նկարահանուած է «Կոյր աշխարհ» հեռուստասերիալին մէջ։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արժանացած է Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան ազգային երաժշտական մրցանակաբաշխութեան «Լաւագոյն երգ» մրցանակին (2007-2010)։ Արժանացած է նաեւ Մոսկուայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխութեան «Տարուայ յայտնութիւն» (2008-ին) եւ «Տարուայ լաւագոյն երգչուհի» (2009-ին) մրցանակներու։
Ձայնասկաւառակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Zarkfoundation - Ռուզան Ավետիքյան»։ zarkfoundation.com
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ո՞ւր է կորել Ռուզան Ավետիքյանը
- Ռուզան Ավետիքյան - «Ղարաբաղի գարուն» Archived 2016-11-17 at the Wayback Machine.
- ՌՈՒԶԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ Archived 2017-11-25 at the Wayback Machine.