Ռուզաննա Խաչատրեան
|
| |
| Ծնած է | 5 Յունուար 1968 (58 տարեկան) |
| Ծննդավայր | ՀԽՍՀ |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | բժիշկ |
| Ամուսին | Սեյրան Օհանյան |
Ռուզաննա Գուրգէնի Խաչատրեան (5 Յունուար 1968, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), բժշկուհի, պետական[1][2] եւ հասարակական գործիչ։
ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանի կինը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռուզաննա Խաչատրեան ծնած է 5 Յունուար 1968-ին ՀԽՍՀ[1]։
1991 թուականին աւարտած է Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտութիւն[1]։ 1992 թուականին աւարտած է նոյն համալսարանի ինտէրնատուրան[1]։ 2003 թուականին Ֆրանսայի Փարիզ քաղաքին մէջ գործող Paris VII համալսարանին մէջ ստացած է բժիշկ իմպլանտոլոգի գիտական աստիճան։ 2013 թուականին Երեւանի մէջ պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն եւ ստացել բժշկական գիտութիւններու թեկնածուի աստիճան[1], իսկ 2015 թուականին՝ բժշկական գիտութիւններու դոկտորի աստիճան։ Հեղինակ է 20-էն աւելի գիտական յօդուածներու եւ մէկ մենագրութեան[1]։
Մասնագիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1993–2012 թուականներուն աշխատած է «Էրեբունի» բժշկական կեդրոնի «Ֆրանսական ատամնաբուժական բաժին»-ին մէջ[1]։ 2012 թուականէն զբաղեցուցած է ԵՊԲՀ[1] ռեկտորի խորհրդականի պաշտօնը[1]։ Նոյն թուականէն մինչ այսօր հանդիսացած է Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան նախարարի խորհրդական[1]։