Ռուզաննա Լալայեան
| Ծնած է | 1919 |
|---|---|
| Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութիւն |
| Մահացած է | 6 Սեպտեմբեր 2015 |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական ակադեմիա? |
| Մասնագիտութիւն | բժիշկ |
| Պարգեւներ | «Կարմիր աստղ» շքանշան? և «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան? |
Ռուզաննա Լեւոնի Լալայեան (1919, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութիւն - 6 Սեպտեմբեր 2015), հայ բժիշկ, բժշկական գիտութիւններու թեկնածու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արեւելեան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) եւ աշխատանքի վետերան[1], Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռուզաննա Լալայեան ծնած է 1919 թուականին Թիֆլիս քաղաքին մէջ, բանուոր ընտանիքի մէջ։ 1936-1941 թուականներուն սորված է Լենինկրատի թիւ 2 բժշկական ինստիտուտին մէջ։
Գերմանա-խորհրդային պատերազմի առաջին օրերէն համալրած է Խորհրդային բանակի շարքերը․ աւագ քրոջ՝ Սոֆիայի հետ կամաւոր գրանցուած են 1941 թուականին Կիրովի գործարանին կից ժողովրդական աշխարհազօրի «Յատակ» առաջին դիւիզիային մէջ, եղած է զինուորական բժիշկ-վիրաբոյժ։ 1943 թուականին Կալինինկրատի (Քեոնիգսբերգ) մօտ վիրաւորուած եւ կոնտուզիա ստանալով՝ յայտնուած է հիւանդանոցին մէջ[2]։ Քոյրը՝ Սոֆեան, բուժաշխատողներու իր ամբողջ բրիգադայի հետ զոհուած է 1944 թուականի փետրուարի ռմբակոծութեան ժամանակ[3]։ Երկար ապաքինումէ ետք Ռուզաննա Լալայեան զօրացրուած է եւ 1946 թուականին վերադարձած է Երեւան[4]։
1946 թուականին Լալայեան ընդունուած է Երեւանի վնասուածքաբանութեան եւ օրթոպեդիայի գիտահետազօտական ինստիտուտ, ուր աշխատած է շուրջ երկու տասնամեակ։ 1964 թուականին պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն։ 1968 թուականին Լալայեան ընդունուած է Երեւանի բժիշկներու կատարելագործման պետական ինստիտուտ (այժմ՝ ՀՀ ԱՆ Առողջապահութեան ազգային ինստիտուտ) որպէս զինուորական ամբիոնի աւագ դասախօս, ուր դասաւանդած է ռազմադաշտային վիրաբուժութիւն[5]։ 1969 թուականին նշանակուած է ԵԲԿՊԻ բժշկական ծառայութեան քաղաքացիական պաշտպանութեան դասընթացքի վարիչ[6]։ Լալայեան երկար տարիներ եղած է ինստիտուտի արհմիութեան կոմիտէի նախագահ։ Մեծ ներդրում ունեցած է Առողջապահութեան ազգային ինստիտուտի թանգարանի ստեղծման գործին մէջ, որ ղեկավարած է 1997 թուականէն[6]։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մահացած է 2015 թուականի սեպտեմբերի 6-ին։
Յիշատակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատերազմի ժամանակ Ռուզաննա Լալայեան եւ իր քոյր Սոֆիայի սխրանքներու մասին յօդուածներ գրուած են եւ ֆիլմեր նկարահանուած են։ Բժիշկ քոյրերը յիշատակուած են պատերազմի մասին բազմաթիւ հրատարակութիւններու, ինքնակենսագրութիւններու եւ զինակիցներու յուշերու մէջ։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Կարմիր աստղ» շքանշան
- Հայրենական պատերազմի Ա աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայութիւններու համար» մեդալ
- Ժուկովի մեդալ
- «Առողջապահութեան գերազանցիկ» կրծքանշան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Կյանքից հեռացել է Լենինգրադի բլոկադան վերապրած հայաստանաբնակ ամենատարեց մարդը՝ Ռուզաննա Լալայանը»։ armenpress.am։ արտագրուած է՝ 2019 թ․ հունիսի 4
- ↑ Moynahan Brian (2014 թ․ հոկտեմբերի 14)։ Leningrad: Siege and Symphony: The Story of the Great City Terrorized by Stalin, Starved by Hitler, Immortalized by Shostakovich (արաբերեն)։ Grove/Atlantic, Inc.։ ISBN 9780802191908
- ↑ «Պատերազմի ականատեսները. վերադարձի երկարուձիգ ճամփան»։ ImYerevan.com (հայերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019 թ․ հունիսի 4-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ հունիսի 4
- ↑ «Низкий поклон вам, доктор Лалаян - yerkramas.org»։ yerkramas.org։ արտագրուած է՝ 2019 թ․ հունիսի 4
- ↑ «ՄԵՐ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ | Առողջապահության ազգային ինստիուտ»։ nih.am։ արտագրուած է՝ 2019 թ․ հունիսի 4
- 1 2 «Մահացել է ՀՀ վաստակավոր բժիշկ Ռուզաննա Լալայանը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019 թ․ հունիսի 4-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ հունիսի 4