Jump to content

Ռուզաննա Դանիէլեան

Ռուզաննա Դանիէլեան
Ծնած է 26 Դեկտեմբեր 1983(1983-12-26) (42 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ
Ուսումնավայր Բիլեֆելդի համալսարան?
Մասնագիտութիւն գրագէտ, բեմադրիչ, հեղինակ և media pedagogue
Կայքէջ www.rusannadanielian.com

Ռուզաննա Դանիէլեան (26 Դեկտեմբեր 1983(1983-12-26), Երեւան, Խորհրդային Միութիւն), Գերմանիոյ մէջ բնակող հայ մետիամանկավարժ, ռեժիսոր, գրող, յայտնի է իր կարճամետրաժ ֆիլմերով։

Ռուզաննա Դանիէլեանի ընտանիքը Գերմանիա տեղափոխուած է, երբ ան եօթ տարեկան էր։ Պիլեֆելտի համալսարանին մէջ ուսանած է մետիա-մանկավարժութիւն, որ աւարտած է 2010 թուականին, 2015 թուականին աւարտած է Պերլինի MetFilm դպրոցը՝ գործնական ֆիլմարտադրութիւն մասնագիտութեամբ: 2019 թուականէն հեքիաթներ երեխաներու համար կը գրէ, որոնք հրապարակած է նաեւ որպէս ձայնային գիրքեր եւ ձայնային ներկայացումներ, դպրոցներուն մէջ կը դասաւանդէ ստեղծագործական ունակութիւններու զարգացում եւ երեխաներու հետ կ՚իրականացնէ մետիամանկավարժական նախագիծեր։

Երիտասարդ հեղինակներու դաշնային միութեան (գերմ.՝ Bundesverband junger Autoren und Autorinnen) եւ Ֆանթասթիկ հեղինակներու միութեան (գերմ.՝ Phantastik-Autoren-Netzwerk) անդամ է:

Ստեղծագործական ուղի

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Որպէս ֆիլմ արտադրող

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռուզաննա Դանիէլեանի առաջին կարճամետրաժ ֆիլմը նկարահանուած է 2012 թուականին եւ թողարկուած է«Up & Down» վերնագրով։ 2014 թուականին անոր «Երբեմն» կարճամետրաժ ֆիլմը յայտնուած է Միւնիխի կինոդպրոցներու միջազգային փառատօնի «Hofbräu Trophy»-ի եզրափակչին[1]:

Ուսումնառութեան աւարտական ֆիլմը՝ Unknown Life (հայերէն՝ «Անյայտ կեանք»)[2], Հիւսիսային Գարոլինայի կինոմրցանակի ժամանակ արժանացած է Հիմնադիրի մրցանակին, ընտրուած է եւ առաջադրուած է Լոս Անճելըսի «Սպիտակ կէտ» միջազգային պատմողական ֆիլմերու փառատօնին, 2018 թուականին՝ Լենսինկի «Capital City Filmfest in Lansing»-ին[3], 2017 թուականի նոյեմբերին՝ Պուխարեսթի «Short to the Point» փառատօնի մրցանակի[4]։ Ֆիլմին մէջ նկարահանուած է Ալեքսանդր Խաչատրեանը, որ կը մարմնաւորէ Ադամին, որու կեանքը զարմանալի շրջադարձ կը ստանայ ծննդեան 50-ամեակին: Ֆիլմի երաժշտութեան հեղինակը Ֆապիան Պերկհոֆերինն է։

Որոշ այլ կարճամետրաժ ֆիլմեր ներկայացուած են տարբեր մրցանակաբաշխութիւններու՝ Devirex Most Kissable Lips (2014), Berserk Underground Film Challenge (2014), Instant36 Film (2015, 2018, 2019, 2020, 2021), Caliber 35 ( 2016), Kurz&Knapp Cinema Sports Cup (2016), 99Fire Films Award (2017) եւ Shut Up! (2020):

Ռուզաննա Դանիէլեանի առաջին վէպը՝ «Խաղաղութեան աշխարհ» (գերմ.՝ Welt des Friedens), լոյս տեսած է 2023 թուականին Ռոզ Դանիէլ կեղծանունով, իսկ շարունակութիւնը՝ «Խռովքի աշխարհ» (գերմ.՝ Welt des Aufruhrs), լոյս տեսած է 2024 թուականին։ Վէպերը հրատարակած է Կերպենի RoseRed հրատարակչութիւնը։ Ռուզաննա Դանիէլեանը հրատարակչութեան սեփականատէրն է, որ կը հանդիսանայ ինքնահրատարակիչներու միութեան անդամ[5]։ Անոր մանկական գիրքերը, որոնք նախապէս հրատարակուած էեն որպէս ձայնային գիրքեր, 2024 թուականին տպագրուած են պատկերազարդ հրատարակութեամբ։ Պատկերագիրքերը նկարազարդած են հայ նկարիչներ։ Մանկական գիրքերը գերմաներէն կը հրատարակուին Կերպենի Fantasyinsel հրատարակչութեան կողմէ, որ կը պատկանի հեղինակին[6], հայերէն՝ Հայաստանի մէջ, «Արեւիկ» հրատարակչութեան կողմէ։

Հրապարակումներ (ընտրանի)

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Welt des Friedens – Wie viel bist du wert? RoseRed Verlag, Kerpen 2023, ISBN 978-3-910729-05-6.
  • Welt des Aufruhrs – Wie frei kannst du sein? RoseRed Verlag, Kerpen 2023, ISBN 978-3-910729-03-2.
  • Courgetta Blue - Die kleine Blaubeer-Zucchini. Fantasieinsel Verlag, Kerpen 2024, ISBN 978-3-910729-06-3. նկարազարդումը՝ Անի Կոստանդեանի․
    • Հայերէն հրատարակութիւն․ Կորժէտա Պլու. փոքրիկ հապալասադդմիկը. «Արեւիկ» հրատարակչութիւն, Երեւան 2024, ISBN 978-5-8077-0935-6.
  • Paulus, der alte Storch - Auf besonderer Mission. Fantasieinsel Verlag, Kerpen 2024, ISBN 978-3-910729-07-0. նկարազարդումը՝ Նաիրայ Ահարոնեանի։
    • Հայերէն հրատարակութիւն․ Ծեր արագիլ Փաուլուսն ու իր առաքելութիւնը. «Արեւիկ» հրատարակչութիւն, Երեւան 2024, ISBN 978-5-8077-0936-3.
  • Rupie, das 100. Schaf: Abenteuer im Schlummerland. Fantasieinsel Verlag, Kerpen 2024, ISBN 978-3-910729-08-7. նկարազարդումը՝ Լուսինէ Խանդիլեանի.
    • Հայերէն հրատարակութիւն․ Ռուպին՝ 100-րդ ոչխարը Արկածներ Անուրջների աշխարհում. «Արեւիկ» հրատարակչութիւն, Երեւան 2024, ISBN 978-5-8077-0938-7.

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ Broschüre des 34. Internationalen Festivals der Filmhochschulen. Seite 14 (PDF)
  2. ↑ «Unknown Life | GoldPoster Movie Poster Gallery»։ GoldPoster (en-US)։ արտագրուած է՝ 2024-11-18
  3. ↑ Programm des Capital City Filmfests 2018
  4. ↑ November 2017 Nominees bei Short to the Point
  5. ↑ RoseRed Verlag auf rosered-verlag.de
  6. ↑ Fantasieinsel Verlag auf fantasieinsel.de

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]