Ռուբէն Ղեւոնդեան
| Ռուբէն Ղեւոնդեան | |
|---|---|
| Ծնած է | 6 Մայիս 1942 |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 22 Մայիս 2019[1] (77 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
| Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Ռուբէն Ղեւոնդեան (6 Մայիս 1942, Երեւան, Խորհրդային Միութիւն - 22 Մայիս 2019[1], Երեւան, Հայաստան), հայ գեղանկարիչ, թատերական նկարիչ, Հայաստանի վաստակաւոր նկարիչ (2011)։
Կենսագրական գիծեր[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան 6 Մայիս 1942-ին։
1964-ին աւարտած է Երեւանի Գեղարուեստա-թատերական ինստիտուտը։
1964-էն որպէս աշխոյժ ստեղծագործող՝ մասնակցած է բազմաթիւ հանրապետական եւ միջազգային ցուցահանդէսներու։ Եղած է Հայաստանի Նկարիչներու միութեան անդամ։
24 Մայիս 2011-ին ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հանրապետութեան տօնին առթիւ, անոր շնորհուած է Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր նկարիչի պատուաւոր կոչումը։
22 Մայիս 2019-ին մահացած է Երեւան, 77 տարեկան հասակին։
Ստեղծագործական Ուղի եւ Աշխատանքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռուբէն Ղեւոնդեանի արուեստը աչքի կը զարնէ իր բազմազանութեամբ. ան աշխատած է գեղանկարչութեան, թատերական ձեւաւորման, որմնանկարչութեան (ֆրեսքօ) եւ գիրքերու նկարազարդման ասպարէզներուն մէջ։
1. Գեղանկարչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր վրձինին կը պատկանին փիլիսոփայական, արդիւնաբերական եւ դիմանկարչական խորք ունեցող շարք մը կտաւներ․
- «Ձուլողներ»
- «Հեռանկար»
- «Աստղաֆիզիկոսներ»
- «Փորձարկում» («Էքսպերիմենտ»)
- «Թռիչք»
- «Նուռ»
- «Աղջկան դիմանկարը»
Անի քաղաքի յատակագիծ-կտաւը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ղեւոնդեանի ամէնայայտնի եւ կոթողային գործերէն մէկը Հայաստանի միջնադարեան մայրաքաղաք Անիին նուիրուած հսկայական կտաւն է։ Արուեստագէտը շուրջ 6 տարուան մանրակրկիտ աշխատանքով, Յովսէփ Օրբելիի արշաւախումբի կազմած քարտէսներու հիման վրայ, վերաստեղծած է Անիի փողոցները, եկեղեցիները, պարիսպներն ու շէնքերը՝ կտաւի ստորոտին պատկերելով Նաւասարդի տօնակատարութեան հաւաքուած ժողովուրդն ու թագաւորական շքախումբը։
2. Որմնանկարներ եւ Մոնումենտալ Արուեստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռուբէն Ղեւոնդեան մեծ ներդրում ունեցած է Երեւանի հանրային ու մշակութային շէնքերու ներքին ձեւաւորման մէջ․
- «Կրանտ Հոթել Երեւան» (նախկին «Գոլդըն Թուլիփ / Ռոյալ Թուլիփ»)․ 1998-2000 թուականներու վերանորոգման ընթացքին հիւրանոցի ինթերիերը համալրուած է Ռուբէն Ղեւոնդեանի հոյակապ որմնանկարներով։
- Խնկօ-Ապոր անուան Ազգային մանկական գրադարան․ Հեղինակած է ընթերցասրահի մատիտանկար որմնանկարները), ինչպէս նաեւ հեքիաթներու հերոսներու պատկերներով ձեւաւորած է գրադարանի «Հեքիաթի սրահ»-ն ու ձայնադարանը։
3. Թատրոն եւ Գրական Նկարազարդումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ձեւաւորած է շարք մը թատերական բեմադրութիւններ, որոնցմէ յատկանշական է Գ․ Չալիկեանի «Մենք, անոնք եւ ուրիշները» ներկայացումը (բեմադրիչ՝ Հրաչեայ Ղափլանեան, Երեւանի Դրամաթիկական թատրոն, 1970)։
- Հեղինակած է Յովհաննէս Թումանեանի «Մի կաթիլ մեղրը» հեքիաթի յայտնի նկարազարդումները։