Ռոս կղզի
Արտաքին տեսք
| Բնակավայր | |
|---|---|
| Ռոս կղզի | |
| անգլերէն՝ Ross Island | |
|
| |
| Տարածութիւն | 2460 քմ² |
| ԲԾՄ | 3794 մեթր |
| Բնակչութիւն | 263 մարդ |
| Կը գտնուի ափին | Հարաւային Ովկիանոս |
| Անուանուած է | Ճէյմս Քլարք Ռոս |
Ռոս կղզի (անգլ․՝ Ross Island)․ Ռոս ծով, Անթարքթիքա։ Ռոս ծովուն հրաբխային կղզի։ ՄաքՄուրտօ նեղուցը զայն կը բաժնէ Անթարքթիքայէն։
1841-ին սըր Ճէյմս Քլարք Ռոս (բրիտանացի ծովակալ սպայ եւ հետազօտող) կղզին յայտնաբերեց
2․460 քլ² տարածութեամբ աշխարհի վեցերորդ ամենէն բարձր կղզին է, որովհետեւ իր վրան գտնուող Էրեպուս (Erebus) լերան բարձրութիւնը 3․794 մ․ է։ Լեռը նաեւ աշխարհի ամենէն հարաւային գործող հրաբուխն է։ Կղզիին վրայ մնացեալ հրաբուխներն են՝ Թերոր (=սարսափ) 3․262 մ․, Պըրտ՝ 1․800 մ․ եւ Հութ Բոյինթ հրուանդանը։
Հրաբուկները կղզիին տուած են եռանկիւնի մը երեւոյթը, 69 ոլ երկարութեամբ եւ 72 մ․ լայնութեամբ։ Կղզիին հարաւի ծայրամասին կը գտնուին՝
- Ա․Մ․Ն․ ՄաքՄերտօ (Անթարքթիքայի Ա․Մ․Ն․ գլխաւոր խարիսխը) եւ Սքոթ խարիսխները․
- Նոր Զիլանտայի Անթարքթիքայի գլխաւոր խարիսխը։