Ռոպեր Կետիկեան

Jump to navigation Jump to search
Ռոպեր Կետիկեան
ֆր.՝ Robert Guédiguian
Robert Guédiguian Cannes 2015.jpg
Ծնած է 3 Դեկտեմբեր 1953(1953-12-03)[1][2][3][4] (66 տարեկան)
Ծննդավայր Մարսէյլ[1][5]
Քաղաքացիութիւն Flag of France.svg Ֆրանսա
Ազգութիւն հայ
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, Հեղինակ, դերասան, պրոդյուսեր, Շարժապատկերի դերասանուհի, ժապաւէն արտադրող
Պարգեւներ եւ
մրցանակներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ Լուի Դելյուկի մրցանակ Հայաստանի Հանրապետութեան Պատուոյ շքանշան Պատուոյ լեգէոնի շքանշանի ասպետ Եվրոպական կինոակադեմիայի քննադատների մրցանակ
Կուսակցութիւն Ֆրանսայի Կոմունիստական Կուսակցութիւն
Ամուսին Արիան Ասքարիտ

Ռոպեր Կետիկեան (ֆր.՝ Robert Guédiguian, ֆր.՝ Robert Guédiguian, ծն.՝ 3 Դեկտեմբեր 1953(1953-12-03)[1][2][3][4], Մարսէյլ[1][5]), ֆրանսահայ յայտնի ֆիլմեր ստեղծող եւ դերասան։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռոպեր Կետիկեան ծնած է Մարսէյ։ Հայրը հայ է, մայրը՝ գերմանուհի։ Փարիզի համալսարանի ընկերային գիտութիւններու բաժինը ուսանած է։ Սինեմին մէջ կ'աշխատէ 1979 թուականէն։ 2005 թուականին Հայաստանին մէջ նկարահանած է «Ճամփորդութիւն Հայաստանին Մէջ ֆիլմը»[6]։

2015 թուականին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդհառաջ Կետիկեանը նկարահանած է «Խենթ պատմութիւն մը» ֆիլմը[7]

2015-ին Երեւանին մէջ Ռոպեր Կետիկեանը գլխաւորած է «Ոսկեայ ծիրան» միջազգային ֆիլմերու փառատոնի «Խաղարկային ֆիլմերու միջազգային մրցոյթի» ժիւրին[8]։
2018-ին ընդգրկուած է Քաննի փառատօնի հիմնական մրցոյթի ժիւրիի կազմին մէջ[9]: Իսկ 2018-ին տեղի ունեցած «Ոսկէ ծիրան 15» փառատօնը բացուած է Կետիկեանի «Առանձնատունը» (La villa, 2017, 107վ.) ժապաւէնով[10]:

Հանրային Դիրքորոշում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2011 Հոկտեմբերին մշակոյթի եւ գիտութեան նշանաւոր գործիչներու խումբի մը կազմին մէջ յայտարարած է[11]. 2012 թուականի նախագահի ընտրութիւններուն Ձախ ճակատի թեկնածուի օգտին քուէարկելու մասին: 2017 թուականի Փետրուար 22-ին Le Monde թերթին մէջ հրապարակած է Ժան-Լիւք Մելանշոնին եւ Պէնուա Համոնին միւորուելու ուղղուած կոչ մը [12]:

Անձնական Կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1975-էն ամուսնացած է դերասանուհի Արիան Ասքարիտին (ֆր.՝ Ariane Ascaride) հետ եւ անոնք ունեն երկու դուստր՝ Վալենթին եւ Մետլին[13]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Պերլինի Պետական Գրադարան, Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record #122366514 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 BD Gest'
  5. 5,0 5,1 http://www.theguardian.com/film/2002/nov/21/artsfeatures.londonfilmfestival2002
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005 
  7. Ռոպեր Կէտիկեան Շարժանկար Կը Նկարահանէ՝ Անդրադառնալով ԱՍԱԼԱ-ին
  8. Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմությունը»` «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ
  9. «Cannes: Léa Seydoux et Robert Guédiguian dans le jury» (ֆրանսերեն)։ le Figaro։ 2018-04-18։ արտագրուած է՝ 2018-04-1 
  10. La Villa, University of Pennsylvania Press, ISBN 978-0-8122-0380-6, http://dx.doi.org/10.9783/9780812203806.81, վերցված է 2020-07-23 
  11. Mina Kaci (2011-10-18)։ «Ils et elles votent Front de gauche» (ֆրանսերեն)։ L’Humanité.fr։ արտագրուած է՝ 2017-08-30 
  12. Robert Guédiguian (2017-02-22)։ «Robert Guédiguian : « Hamon, Mélenchon, unissez-vous ! »» (ֆրանսերեն)։ Le Monde։ արտագրուած է՝ 2017-08-30 
  13. «Ariane Ascaride - La biographie de Ariane Ascaride»։ Gala.fr