Ռոպերթ Ամիրխանեան
Ռոպերթ Ամիրխանեան, ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, հայ անուանի կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ, հմուտ մանկավարժ, հմուտ դաշնակահար, Հայաստանի կոմպոզիտորներու միութեան նախագահ (1991-2013)։

Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 16 Նոյեմբեր 1939-ին, Երեւանի մէջ։ 1964-1969 թթ. ուսանած է Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի մէջ՝ Էդուարդ Միրզոյեանի դասարանէն ներս։ 1969-էն կը դասաւանդէ կոնսերուատորիային մէջ, 1981-էն՝ պրոֆեսոր է։ 1969-1972 թթ. եղած է Հայաստանի ազգային ռատիոյի երաժշտական խմբագիրը։ 1991-2013 թթ. եղած է Հայաստանի կոմպոզիտորներու միութեան նախագահը։ 1999-2003 թթ. եղած է ՀՀ ԱԺ պատգամաւոր՝ ըլլալով գիտութեան, կրթութեան, մշակոյթի և երիտասարդութեան հարցերու մշտական յանձնաժողովի անդամ։ Ան Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի պրոֆեսոր է։
Ստեղծագործական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռոպերթ Ամիրխանեանը երաժշտութիւն գրած է 16 խաղարկային եւ շուրջ 30 (մուլտիպլիկացիոն) ֆիլմերու համար։ Հեղինակած է յայտնի եւ սիրուած երգերու երաժշտութիւններ՝ «Հայի Աչեր», «Հայրենի Երկիր» եւ այլն։ Հեղինակած է աւելի քան 300 երգեր, վոքալ շարքեր, օփերետներ։
Գրած է դաշնամուրային կոնցերտ (1969), կուարտետ (1969), օփերետ՝ «Քաղքենին Ազնուական» (բեմադրուած է 1979, Յակոբ Պարոնեանի անուան պետական երաժշտական քոմետիայի թատրոն (ԵԵԿԹ)), եղանակներ՝ «Ատամնաբոյժն Արեւելեան» (բեմադրուած է 1976, ԵԵԿԹ), «Տինկ-Տոնկ» (1979), «Շախ եւ Մատ» (1986), երգաշարեր՝ «Առաջին Խօսքն Իմ», «Քարը», «Ես Այն Օրուանից», «Յուշ», կինօերաժշտութիւն[1]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պատւոյ շքանշան, 2017[2]
- «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1998
- Հայաստանի պետական մրցանակ[3]
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1986
- ՀԽՍՀ վաստակաւոր արտիստ, 1984
Ֆիլմեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Կօշկակարի Որդին» (2004)
- «Ես Էլ Եմ Հայ» (2000)
- «Կացին» (1994)
- «Ամէն Ինչ Լա՜ւ Է» (1991)
- «Պանրէ Բնակարան» (1989)
- «Գաղտնի Խորհրդական» (1989)
- «Ի՞նչ Կայ Տանը, Ինչպէ՞ս Են Գործերը» (1987)
- «Օտար Խաղեր» (1986)
- «Կապիտան Առաքել» (1986)
- «Ով Է Քո Ընկերը» (1985)
- «Բարեկենդանը» (1985)
- «Կապոյտ Ծովում, Սպիտակ Փրփուրի Մէջ...» (1984)
- «Հրդեհ» (1984)
- «Մասնաւոր դէպք» (1983)
- «Խօսող Ձուկը» (1983)
- «Ով Էնպիսի Սուտ Ասի...» (1982)
- «Ձախորդ Փանոսը» (1980)
- «Անյարմար Մարդ» (1978)
- «Աստղային Ամառ» (1978)
- «Տաղանդ» (մինիսերեալ, 1977)
- «Եւ Այն Ժամանակ Դու Կը վերադառնաս...» (1976)
- «Շէկ Ինքնաթիռը» (1975)
- «Լքուած Հեքիաթների Կիրճ» (1974)
- «Սխալ արտայայտութիւն» (1973)
- «Հնձան» (1973)
- «Տղամարդիկ» (1972)
- «Հայրիկ» (1972)
- «Փարուանա Լճի Լեգենդը» (1971)
- «Պույ-Պույ Մկնիկը» (1971)
- «Հեղնար Աղբիւր» (1971)
- «Ջութակը Ջունգլիներում» (1970)
- «Ասէք Փոթորիկի Անունը «Մարիա»» (1970)
- «Կամուրջներ Մոռացութեան Վրայով» (1969)
- «Մի Կաթիլ Մեղրը» (1968)[4]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ [պաշտօնական կայք]»։ president.am։ արտագրուած է՝ 21 Սեպտեմբեր 2017
- ↑ Հայաստանի 2011 թուականի պետական մրցանակներ շնորհելու մասին
- ↑ «Ռոպերթ Ամիրխանեան - Հայաստանի կինօգործիչներու միութիւն»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2025-05-16-ին։ արտագրուած է՝ 2025-11-22