Ռոնալտ Գրիգոր Սիւնի
Արտաքին տեսք
| Ռոնալտ Գրիգոր Սիւնի անգլերէն՝ Ronald Grigor Suny | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 25 Սեպտեմբեր 1940[1] (85 տարեկան) |
| Ծննդավայր | Ֆիլատելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Քոլումպիա Համալսարան և Սուորթմոր քոլեջ? |
| Մասնագիտութիւն | քաղաքագէտ և պատմաբան |
| Աշխատավայր | Շիքակոյի համալսարան, Միշիկընի Համալսարան և Օբերլինի քոլեջ? |
Ռոնալտ Գրիգոր Սիւնի (անգլերէն՝ Ronald Grigor Suny, 25 Սեպտեմբեր 1940[1], Ֆիլատելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկացի պատմաբան։ Միշիկընի համալսարանի պատմութեան եւ քաղաքական գիտութիւններու դասախօս[2]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան հայ երաժշտահան Գրիգոր Սիւնիի թոռն է։
Ցեղասպանութեան նուիրուած Սիւնիի աշխատութիւններէն մէկը «Անոնք Միայն Անապատի Մէջ Կրնան Ապրիլ» (They Can Live in Desert and Nowhere Else) խորագրեալ գիրքն է։ Ռոնալտ Սիւնիի գիրքը, որ կը բաղկանայ 500 էջերէ, վէպի մը նման կը պատմէ տեղահանութեան ու սպանդի դրուագները։ Գիրքը անգլերէն բնագիրէն թրքերէնի թարգմանուած է Էպրու Քըլըճի կողմէ[3]։
Սիւնիին այս գիրքը, ըստ բազմաթիւ քրոնիկագիրներու ու պատմաբաններու, Հայոց Ցեղասպանութեան մասին գրուած լաւագոյն գիրքերէն մէկն է։
| Եթէ Հայոց Ցեղասպանութեան մասին միայն մէկ գիրք պիտի կարդաք, այդ լաւագոյն գիրքը Սիւնիի գիրքն է։ - «Ֆայնենշըլ Թայմզ», Թոնի Պարպեր
|
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ «Գաղութէ Գաղութ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2017-02-02։ արտագրուած է՝ 2025-08-12
- ↑ ««Արաս» Հրատարակչատունէն՝ Պատմաբան Ռոնալտ Գրիգոր Սիւնիի Նոր Գիրքը»։ Asbarez - Armenian (en-US)։ արտագրուած է՝ 2025-08-12