Jump to content

Ռոմուլօ Կալէկոս

Ռոմուլօ Կալէկոս
սպ.՝ Rómulo Gallegos Freire
Ծնած է 2 Օգոստոս 1884(1884-08-02)[1][2][3][…]
Ծննդավայր Քարաքաս, Վենեզուելա
Մահացած է 7 Ապրիլ 1969(1969-04-07)[4] (84 տարեկանին) կամ 5 Ապրիլ 1969(1969-04-05)[5] (84 տարեկանին)
Մահուան վայր Քարաքաս, Վենեզուելա
Քաղաքացիութիւն  Վենեզուելա
Կրօնք Կաթոլիկութիւն
Ուսումնավայր Վենեսուելայի կենտրոնական համալսարան?
Մասնագիտութիւն գրագէտ, քաղաքական գործիչ, վիպասան և լրագրող
Վարած պաշտօններ senator for life?, Վենեսուելայի Պատգամավորների պալատի անդամ? և Վենեսուելայի նախագահ?
Անդամութիւն Academia Venezolana de la Lengua?
Կուսակցութիւն Դեմոկրատական գործողություն?
Ստորագրութիւն

Ռոմուլօ Կալէկոս (սպ.՝ Rómulo Gallegos, 2 Օգոստոս 1884(1884-08-02)[1][2][3][…], Քարաքաս, Վենեզուելա - 7 Ապրիլ 1969(1969-04-07)[4] կամ 5 Ապրիլ 1969(1969-04-05)[5], Քարաքաս, Վենեզուելա[6][7][8]), վենեզուելացի վիպասան եւ քաղաքական գործիչ։ 1948 թուականին դարձած է Վենեզուելայի պատմութեան մէջ առաջին ազատ ընտրուած նախագահը[9]։ Ան իշխանութենէն հեռացուած է ընդամենը ինը ամիս ետք՝ ռազմական յեղաշրջման արդյիւնքում։

Ռոմուլո Գալեգոսը համարվում է 20-րդ դարի ամենակարևոր վենեսուելացի վիպասանը և լատինաամերիկյան գրականության ականավոր դեմք։[3]

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Քարաքաս։ Ան եղած է ուսուցիչ, քաղաքական դէմք եւ գրող։ Գրած է երկվեցեակ մը վէպեր եւ պատմուածքի հաւաքածոներ։

Իմ գիրքերուն գործունէութեան վայրը արեւադարձային աշխարհն է իր սարսռագդեցիկ լռութեամբ եւ իր ողբերգական առանձնութեամբ, ուր մարդ կը զգայ, թէ տակաւին ստեղծագործութեան վեցերորդ օրը չէ աւարտած, որովհետեւ ստեղծող շունչը տակաւին կը սաւառի հոն։
- Կալէկոս

Այս անտաշ բնութեան գիրկը կը պայքարին քաղաքակրթութիւնը եւ բարբարոսութիւնը, աւանդապաշտութիւնը եւ յառաջդիմութիւնը, ներկան եւ անցեալը, եւրոպական գաղափարները եւ բնիկներուն ապրելակերպը։

Կալէկոսի ամէնէն ժողովրդական վէպը կը կոչուի «Տոնիա Պարպարա»։ Կը պատմէ կեանքը երիտասարդ իրաւաբան Սանթոս Լուզարտոյի, որ վկայականին տիրանալէ ետք, կ'որոշէ վերադառնալ իր պապենական կալուածներուն։ Ինք շառաւիղն է հողատէր հարուստ ընտանիքի մը, որուն անդամները գրեթէ անհետացած են եղբայրասպան կռիւներու պպտճառաւ։ Խորհուրդներով լեցուն գործ մըն Է այս վէպը: Կը պատկերացնէ քաղաքակրթութեան յաղթանակը, որուն ներկայացուցիչն է Սանթոս, բարբարոսութեան վրայ, որուն խորհրդանիշն է Տոնիա Պարպարա:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]