Ռոզ Ալ Եուսեֆ
| Ռոզ Ալ Եուսեֆ արաբերէն՝ فاطمة اليوسف | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 2 Օգոստոս 1898[1] |
| Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան[2] |
| Մահացած է | 10 Ապրիլ 1958[3] (59 տարեկանին) |
| Մահուան վայր | Dokki, Կիզա, Եգիպտոս[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | լրագրող, դերասանուհի, գրագէտ, գրական սալոնի տեր և journal editor |
| Ամուսին | Մուհամմաեդ Աբդու-լ-Կուդուս?[5] և Zaki Toleimat?[6][7] |
| Երեխաներ | Իխսան Աբդ Ալ-Կուդդուս?[5][2] |
Ֆաթիմա Ալ Եուսեֆ (արաբ. فاطمة اليوسف)[8], նաեւ յայտնի է որպէս Ռոզ Ալ Եուսեֆ (արաբ.`روز اليوسف) (10 Ապրիլ 1898, 1958)[9][10], եգիպտացի դերասանուհի եւ լրագրող[11]:
Արաբական Մարդկային Զարգացման զեկոյց 2005. Արաբական աշխարհին մէջ կանանց բարձրացման ուղղութեամբ զինք նկարագրեցին որպէս «բեմի ռահվիրայ եւ ամէնաերիտասարդ դերասանուհիներէն մէկը»[10]: Արաբական Մարդկային Զարգացման զեկոյցը 2005-ին ըսաւ, որ «ան իր ժամանակուան եզակի կինն էր»[10]: Ան ըսած էր, «Ես այս կինը պատրաստեցի»[10]:
Կենսագրութիւն[12]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆաթիմա Ալ Եուսեֆ ծնած է Լիբանանի Թրիփոլի քաղաքը, թրքական մահմետական ընտանիքի մէջ: Անոր որդին Իհսան Ապտուլ Քուտուսն էր:
Նախնական կրթութիւնը ստացած է Թրիփոլիի մէջ։ Մայրը մահացած է իր ծննդաբերութեան ժամանակ, իսկ ինք 10 տարեկանին հօր հետ եկած է Եգիպտոս: Այնուհետեւ հայրը մեկնած է Պրազիլ՝ զայն ձգելով լիբանանածին եգիպտացի Իսկանտար Ֆարահի քրիստոնեայ ընտանիքին մօտ. վերջինս մեծ ազդեցութիւն ձգած է իր կեանքին վրայ, յատկապէս դերասանի ասպարէզը ընտրելու հարցով: Ան սկսած է բեմ բարձրանալ 14 տարեկանին: Սկզբնական շրջանին ստանձնած է միայն փոքր դերեր, սակայն իր մեծ վերելքը տեղի ունեցաւ, երբ դերասանուհիներէն ոչ մէկը համաձայնեցաւ մարմնաւորել տարեց կնոջ կերպարը, եւ Ալ Եուսեֆ յանձն առաւ այդ դերը:
1912-էն 1925 թուականներուն ան եղած է թատրոնի ճանչցուած դերասանուհի՝ մաս կազմելով Ճորճ Ապիատի եւ Եուսեֆ Վահպիի (1898–1982) թատերախումբերուն, հասնելով իր փառքի գագաթնակէտին 1923-էն 1925 թուականներու միջեւ: Իր յաջողութեան շնորհիւ ան արժանացաւ «Արեւելքի Սարա Պեռնար» մականունին եւ եգիպտացի ու միջազգային քննադատներու գովեստին: Ան նաեւ դարձաւ բարձր խաւի հասարակութեան սիրելին:
1925-ին հիմնադրած է Ռոզ Ալ-Եուսեֆ լրատուական պարբերաթերթը:[8] Հանդէսը, որ չէր վարաներ օգտագործել ծաղրանկարներ, մեծ ժողովրդականութիւն շահեցաւ եւ կ՚անդրադառնար արգիլուած (taboo) նիւթերու, ինչպիսիք են կրօնն ու սեռականութիւնը՝ յաճախ նկարագրելով եգիպտական հասարակութեան «ֆլեփըր» (flapper) դարաշրջանը: Գահիրէի այս շաբաթաթերթը, որ շարունակեց հրատարակուիլ նոյնիսկ իր հիմնադիրի մահէն ետք (1958-ին), 1994-ին յատկանշուեցաւ իբրեւ այն հազուագիւտ արաբական պարբերականներէն մէկը, որ համարձակեցաւ հրատարակել հատուածներ Սալման Ռուշտիի «Սատանայական բանաստեղծութիւններ» (Satanic Verses) գործէն:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Brelet C. Le Dictionnaire universel des créatrices / B. Didier, (not translated to fr), M. Calle-Gruber — Éditions des femmes, 2013. — ISBN 978-2-7210-0628-8
- 1 2 3 https://www.arageek.com/bio/rose-al-yusuf
- ↑ Prabook — 2018.
- ↑ Brelet C. Le Dictionnaire universel des créatrices / B. Didier, (not translated to fr), M. Calle-Gruber — Éditions des femmes, 2013. — ISBN 978-2-7210-0628-8
- 1 2 https://www.egypttoday.com/Article/4/62924/Remembering-Ihsan-Abdel-Quddous-on-his-Centennial-birthday
- ↑ https://www.arageek.com/bio/rose-al-yusuf#personalLife
- ↑ https://www.awqatk.com/%D8%B1%D9%88%D8%B2-%D8%A7%D9%84%D9%8A%D9%88%D8%B3%D9%81/
- 1 2 Sullivan Earl L. (1986)։ Women in Egyptian Public Life։ Syracuse University Press։ ISBN 9780815623540
- ↑ «ابراهيم خليل العلاف - فاطمة اليوسف 1897-1958 رائدة الصحافة النسائية العربية»։ الحوار المتمدن
- 1 2 3 4 States United Nations Development Programme Regional Bureau for Arab, Development Arab Fund for Economic and Social (2006)։ The Arab Human Development Report 2005: Towards the Rise of Women in the Arab World։ United Nations Development Programme, Regional Bureau for Arab States։ ISBN 9789211261745
- ↑ «The Return of Cinderella»։ Haaretz։ 2009-10-01
- ↑ (անգլերեն) Rose al Yusuf (journalist), 2025-08-17, https://en.wikipedia.org/w/index.php?title=Rose_al_Yusuf_(journalist)&oldid=1306355555, վերցված է 2026-01-15
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- The Arab Human Development Report 2005: Towards the Rise of Women in the Arab World. Stanford University Press, 2006. 9211261740, 9789211261745. The cited chapter is Chapter 3 (Archive)
- Sullivan, Earl L. Women in Egyptian Public Life (Contemporary Issues in the Middle East Series). Syracuse University Press, 1986. 0815623542, 9780815623540.
