Jump to content

Ռոզա Գրիգորեան (ճարտարապետ)

Ծնած է 13 Մարտ 1904(1904-03-13)
Ծննդավայր Դիլիջան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 30 Մայիս 1988(1988-05-30) (84 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Կրթութիւն Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան

Ռոզա Հայկի Գրիգորեան (13 Մարտ 1904(1904-03-13), Դիլիջան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 30 Մայիս 1988(1988-05-30), Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ ճարտարապետ։ Հայաստանի ճարտարապետներու միութեան անդամ (1938)[1]։ ՀԽՍՀ վաստակաւոր շինարար։

Ռոզա Գրիգորեան ծնած է 1904-ին, Դիլիջան քաղաքին մէջ։ 1930-ին աւարտած է Երեւանի Փոլիթեքնիք հիմնարկը։ 1938-էն սկսեալ անդամակցած է Հայաստանի ճարտարապետներու միութեան[1]։

Աշխատած է Ալեքսանտր Թամանեանի արուեստանոցին մէջ եւ մասնակցած է Երեւան քաղաքի գլխաւոր յատակագիծի ստեղծման աշխատանքներուն[2]։

Մահացած է 1988-ին, Երեւան։

Հիմնական աշխատանքներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Դիլիջան քաղաքի գլխաւոր յատակագիծը (1980)
  • Վեդի, Մարտունի եւ Թալին քաղաքներու նախագիծերը
  • Արարատ, Բամբակաշատ, Վանաշէն եւ Ֆանթան գիւղերու նախագիծերը
  • Արզնի առողջարանի նախագիծը
  • Արմաւիր եւ Սպիտակ քաղաքներու հրապարակներու նախագիծերը
  • Բնակելի տուներ՝ Ազիզբեկովի, Սպիտակի եւ այլ քաղաքներու մէջ
  • Քալինինոյի շրջգործկոմի շէնքը
  • ՀԽՍՀ-ի մէջ կառուցուող բնակելի տուներու տիպարային նախագիծեր

Պարգեւներ, մրցանականեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Կին ճարտարապետներու համամիութենական մրցոյթի դափնեկիր (1948)
  • ՀԽՍՀ Գերագոյն խորհուրդի նախագահութեան պատուոգիր (1960)
  • ՀԽՍՀ վաստակաւոր շինարար

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 «Члены союза, Григорян Роза Гайковна»։ uaa.am։ արտագրուած է՝ 2019 թ․ մարտի 13Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
  2. «Zarkfoundation - Ռոզա Գրիգորյան»։ zarkfoundation.com