Ռիթա Պարպերա
| Ռիթա Պարպերա սպ.՝ Rita Barberá | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | սպ.՝ María Rita Barberá Nolla[1] |
| Ծնած է | 16 Յուլիս 1948 |
| Ծննդավայր | Վալենթիա |
| Մահացած է | 23 Նոյեմբեր 2016[2][3] (68 տարեկանին) |
| Մահուան վայր | Մատրիտ, Սպանիա[2][3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Կաթոլիկութիւն[4] |
| Ուսումնավայր | Վալենսիայի համալսարան? և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան? |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, տնտեսագէտ, լրագրող և պետական ծառայող |
| Վարած պաշտօններ | Իսպանիայի սենատի անդամ?[5], Վալենսիայի կորտերի պալատի անդամ?, Վալենսիայի քաղաքային խորհրդի անդամ?, mayor of Valencia? և Q43161562? |
| Կուսակցութիւն | Ժողովրդական կուսակցություն?[6] և Ժողովրդի դաշինք? |
| Ծնողներ | հայր՝ José Barberá Armelles?, մայր՝ Carmen Nolla Forcada? |
|
Ստորագրութիւն | |
Ռիթա Պարպերա (սպ.՝ Rita Barberá Nolla, 16 Յուլիս 1948, Վալենթիա - 23 Նոյեմբեր 2016[2][3], Մատրիտ, Սպանիա[2][3]), սպանացի պետական եւ քաղաքական գործիչ։ Վալենսիոյ քաղաքապետ՝ 1991-2015 թուականներուն։
Կենսագրութիւն եւ քաղաքական ասպարէզ[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած ըլլալով Վալենսիայի մէջ՝ արդիւնաբերական եւ քաղաքական ակնառու ընտանիքի մը յարկին տակ, ան Սպանիոյ «Ժողովրդային կուսակցութեան» Ազգային խորհուրդի անդամ էր, ինչպէս նաեւ՝ պատգամաւոր՝ Վալենսիայի տարածաշրջանային խորհրդարանին (Corts Valencianes) մէջ։ Ան մերժեց 2008 թուականի Սպանիոյ ընդհանուր ընտրութիւններուն համազգային պատգամաւոր դառնալու առաջարկը[8], սակայն իր կուսակցութիւնը զինք սենաթոր նշանակեց 2015-ի քաղաքապետական ընտրութիւններուն կրած պարտութենէն ետք։ Այսպիսով, ան պատասխանատու դարձաւ միմիայն Գերագոյն դատարանին առջեւ, եւ «Թաուլա» (Taula) փտածութեան գործը քննող սովորական դատաւորը չկրցաւ զինք մեղադրել՝ իր խումբի միւս անդամներուն նման[9][10]։
2016-ի դատական գործը եւ մահը[11]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]21 Ապրիլ 2016-ին, հետաքննիչ դատաւորը Գերագոյն դատարանէն պահանջեց անոր դէմ մեղադրանք առաջադրել՝ դրամանենգութեան (փողի լուացում) համար[12]։ 13 Սեպտեմբեր 2016-ին, Գերագոյն դատարանը պաշտօնական հետաքննութիւն սկսաւ, որ սովորաբար մեղադրանք առաջադրելէ առաջ առնուած քայլն է, եւ «Ժողովրդային կուսակցութիւնը» խնդրեց, որ ան հրաժարի սենաթորի իր աթոռէն[13]։ Ան նախընտրեց պաշտօնապէս լքել կուսակցութիւնը եւ դառնալ անկախ սենաթոր՝ մնալով պատասխանատու միայն Գերագոյն դատարանին առջեւ եւ պահպանելով սենաթորի իր աշխատավարձը[14]։ Մինչեւ իր մահը, ան շարունակեց շփուիլ եւ քուէարկել այն կուսակցութեան հետ, որը պաշտօնապէս լքած էր[15]։
Պարպերա մահացաւ Մատրիտի մէջ, 23 Նոյեմբեր 2016-ին, լեարդի սիրոզի հետեւանքով առաջացած սրտի կաթուածէ։ Այդ միջոցին անոր դէմ դրամանենգութեան յետաքննութիւն կը տարուէր, եւ իր մահէն ընդամէնը երկու օր առաջ ան վկայութիւն տուած էր Գերագոյն դատարանին առջեւ[16][17]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ http://www.senado.es/web/composicionorganizacion/senadores/composicionsenado/fichasenador/index.html?lang=es_ES&legis=11&id1=16745
- 1 2 3 4 http://m.eldiario.es/politica/Rita-Barbera-atendida-infarto-Madrid_0_583391711.html — 2012.
- 1 2 3 4 El País — Madrid: PRISA, 1976. — ISSN 1576-3757; 1134-6582
- ↑ https://www.religionenlibertad.com/espana/53359/cardenal-canizares-destaca-rita-barbera-cristiana-.html
- ↑ Իսպանիայի սենատ — 1977.
- ↑ http://www.eldiario.es/cv/Rita-Barbera-PP_0_558894277.html — 2016.
- ↑ (անգլերեն) Rita Barberá, 2026-04-05, https://en.wikipedia.org/w/index.php?title=Rita_Barber%C3%A1&oldid=1347269333, վերցված է 2026-08-14
- ↑ Seis alcaldes del PP concurren como cabeza de lista al Congreso, El País, 17 January 2008
- ↑ El juez inicia el trámite para pedir al Supremo que impute a Barberá, El País, 14 March 2016
- ↑ "Graft-tainted Spanish politician Rita Barbera dies". Archived from the original on 2021-07-11. Retrieved 2018-05-19.
- ↑ (անգլերեն) Rita Barberá, 2026-04-05, https://en.wikipedia.org/w/index.php?title=Rita_Barber%C3%A1&oldid=1347269333, վերցված է 2026-08-14
- ↑ Dos jueces piden al Supremo que impute a Rita Barberá por blanqueo de capitales y desobediencia, El País, 21 April 2016
- ↑ Ximo Puig: "Barberá debe dejar la vida política por decencia" El País, 13 September 2016
- ↑ Rita Barberá se da de baja en el PP pero se aferra al escaño en el Senado, El País, 14 September 2016
- ↑ La foto más comentada del estreno de Barberá en el grupo mixto, El País, 29 September 2016
- ↑ Rita Barberá muere de un infarto en un hotel de Madrid El País, 23 November 2016
- ↑ "Spanish ex-mayor Rita Barbera dies amid corruption case". BBC News. November 23, 2016.