Jump to content

Ռիթա Ալեքսանեանց

Ռիթա Ալեքսանեանց
Ծնած է 25 Յուլիս 1925(1925-07-25)[1]
Ծննդավայր Ղզլար
Մահացած է 1 Մայիս 2001(2001-05-01)[1] (75 տարեկանին)
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Դաղստանի պետական բժշկական համալսարան
Կոչում փրոֆէսոր
Մասնագիտութիւն հոգեբոյժ

Ռիթա Արկադիի Ալեքսանեանց (25 Յուլիս 1925(1925-07-25)[1], Ղզլար - 1 Մայիս 2001(2001-05-01)[1]), խորհրդահայ հոգեբոյժ։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1969), փրոֆեսոր (1973)։

Ռիթա Ալեքսանեանց ծնած է 25 Յուլիս 1925-ին, Դաղստանի Ղզլար քաղաքին մէջ։

1948 թուականին աւարտած է Դաղստանի բժշկական ինստիտուտը (Մախաչկալա)։

1948-1958 թուականներուն աշխատած է Օրջոնիկիծէի եւ Մոսկուայի մէջ։

1958-1961 թուականներուն եղած է Ուքրանիոյ Նեարդահոգեբուժական ինստիտուտի (Խարքով) մանկական հոգեբուժութեան բաժանմունքի վարիչ։

1968-1973 թուականներուն աշխատած է Ուքրանիոյ Բժիշկներու կատարելագործման ինստիտուտին մէջ։

1973-1981 թուականներուն աշխատած է ԽՍՀՄ Բժշկական գիտութիւններու ակադեմիայի Հոգեբուժութեան գիտահետազօտական ինստիտուտին մէջ (Մոսկուա)։

1981-1993 թուականներուն եղած է ԽՍՀՄ Բժշկական գիտութիւններու ակադեմիայի Հոգեկան առողջութեան համամիութենական գիտական կեդրոնի (Մոսկուա) խորհրդատու եւ փորձագէտ։

Գիտական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռիթա Ալեքսանեանցի աշխատանքները կը վերաբերին՝

  • շիզոֆրենիոյ եւ այլ հոգեկան հիւանդութիւններու քլինիքային դրսեւորումներուն մէջ ինդոլային փոխանակութեան նշանակութեան,
  • շիզոֆրենիական արատի զարգացման ընթացքին հոգեախտաբանական եւ կենսաբանական դրսեւորումներու փոխյարաբերութեան ուսումնասիրութեան։

Գիտական աստիճաններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Բժշկական գիտութիւններու դոկտոր (1969)
  • Փրոֆեսոր (1973)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 http://am.hayazg.info/index.php?curid=10551