Ռէյչըլ Գաբրիէլեան
| Ռէյչըլ Գաբրիէլեան անգլերէն՝ Rachel Kaprielian | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 24 Յունիս 1968 (58 տարեկան) |
| Ծննդավայր | Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Հարվարտ Համալսարանի Ճոն Քենետի Դպրոց |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
| Վարած պաշտօններ | Մասաչուսեցի Ներկայացուցիչներու Տան անդամ |
| Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
Ռէյչըլ Գաբրիէլեան (24 Յունիս 1968, Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկահայ քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցութեան անդամ։ Մասսաչուսեթսի ներկայացուցիչներու պալատի անդամ, ինչպէս նաեւ եղած է Մասսաչուսթեսի Դաշնային վարչութեան աշխատանքի եւ զարգացման բաժնի քարտուղար[1]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռէյչըլ Գաբրիէլեանը ծնած է 1968 թուականին ԱՄՆ Պոսթըն քաղաքը։ 1995-2008 թուականը ներկայացուցած է Քեմպրիճի եւ Ուոթերթաունը Մասսաչուսեթսի ներկայացուցիչներու պալատը։ Իրաւաբանական կրթութիւն ստացած է Սաֆֆոլքի համալսարանը եւ 2003 թուականին ստացած է Հանրային ծառայութեան մագիստրոսի կոչում Հարվըրտի համալսարանը[2]։ 2008 թուականի Մայիսին Թէյվ Պատրիկի կողմէ նշանակուած է Մասսաչուսեթսի ինքնաշարժներու գրանցման ծառայութեան ղեկավար[3]։ 17 Յունուար 2014-ին նշանակուած է Մասսաչուսթեսի Դաշնային վարչութեան աշխատանքի եւ զարգացման բաժնի քարտուղար[4]։
2015 թուականին նշանակուած է ԱՄՆ Առողջապահութեան եւ սոցիալական ծառայութիւններու տարածաշրջանային բաժնի տնօրէն՝ Մասաչուսեթս, Ռոտ Այլընտ, Քոնեքթիքուտ, Վերմոնտ, Մէն եւ Նիււ Հեմփշիր նահանգներու համար։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «History of Women in the Massachusetts Legislature (1923 to date)» (PDF)։ Archives.lib.state.ma.us։ արտագրուած է՝ 2018 թ․ հուլիսի 16
- ↑ Fennimore Jillian։ «Kaprielian tapped to run Registry of Motor Vehicles»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-05-20-ին։ արտագրուած է՝ 2008-05-22
- ↑ «Local Politics»։ Boston Herald։ արտագրուած է՝ 2017-05-10
- ↑ «Governor Patrick Appoints New Secretary of EOLWD»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-02-01-ին։ արտագրուած է՝ 2014-01-30
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Biography[permanent dead link], via Mass. RMV