Ռաֆֆի Միքայէլեան

Ռաֆֆի Միքայէլեան
Անուն Ռաֆֆի Միքայէլեան


Ռաֆֆի Միքայէլեան, խմբավար: Ծնած է 12 Յունիս 1985, Քուէյթ[1]:

Կրթութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 2001-2003թթ ուսանած է Պէյրութի Բ.Կանաչեանի անուան երաժշտական քոլէճին մէջ` դաշնամուր եւ խմբավարութիւն:
  • 2003-2010թթ`ուսանած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշստանոցին մէջ` աւարտելով յետ-ընթացաւարտ ուսումը (postgraduate studies)` որպէս խմբավար եւ սիմֆոնիք-օփերային խմբավար:

Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ուսանողական տարիներուն ստեղծեր է բազմաթիվ երգչախումբեր եւ գործիքային համոյթներ, ամենայիշարժանը եղեր է «Գուսան» երգչախումբը (2007-10թթ)` լարային բաժնի ուսանողներու մասնակցութեամբ:

Ելոյթներով հանդէս եկեր է Շուշիի «Վարանդա» երգչախումբի հետ:

  • 2009թ. նշանակուեր է «Փարոս» սենեկային երգչախումբի գեղարուեստական ղեկավար եւ խմբավար[2], որու հետ 2010թ. մասնակցեր է աշխարհահռչակ թենոր Փլաչիտօ Տոմինկոյի երեւանեան համերգին:
  • 2010թ. նշանակուեր է Երեւանի Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէթի ազգային ակադեմիական թատրոնի փորձնակ խմբավար:
  • 2011թ. համերգներով հանդէս եկեր է Վիեննայի մէջ եւ մասնակցեր Պրաթիսլավայի «Musica Sacra» 6-րդ միջազգային երգչախմբային մրցոյթին` շահելով երկու պրոնզէ մետալ եւ յատուկ մրցանակ` հայկական երաժշտութիւնը ներկայացնելու համար:
  • 2011թ. նշանակուեր է Երեւանի Չայքովսքի անուան երաժշտական դպրոցի սիմֆոնիք նուագախումբի երկրորդ խմբավար:
  • 2012թ-էն արարատեան թեմի «Արարատ» երգչախումբի խմբավարն է:

Commemorating Holy Tuesday Յիշատակում՝ Աւագ Երեքշաբթի - Նարեկացի արուեստի միութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

15 Ապրիլ 2014-ին, Աւագ շաբթուայ միջոցառումներու ծիրէն ներս Նարեկացի արուեստի միութեան մէջ տեղի ունեցաւ «Հաւատամք» երգչախումբի համերգը (Խմբավար եւ գեղ. ղեկավար` Ռաֆֆի Միքայէլեան): Համերգին հնչեցին հոգեւոր երգեր: Աւագ Երեքշաբթի օրուայ խորհուրդը մեկնեց Գեղամ սարկաւագ Աւետիսեանը:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]