Ռաուլ Ասլան
| Ռաուլ Ասլան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 16 Հոկտեմբեր 1886[1][2][3][…] |
| Ծննդավայր | Թեսաղոնիկէ, Յունաստան[4] |
| Մահացած է | 17 Յունիս 1958[1][2] (71 տարեկանին) |
| Մահուան վայր | Seewalchen am Attersee, Ֆյոկլաբրուք, Վերին Աւստրիա, Աւստրիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[4] և Իտալացի[4] |
| Ուսումնավայր | Վիեննայի համալսարան?[4] |
| Մասնագիտութիւն | թատրոնի դերասան և բեմադրիչ |
| Աշխատավայր | Բուրգ թատրոն? |
| Վարած պաշտօններ | տնօրէն |
| Անդամութիւն | Վիեննայի Երաժշտութեան եւ Կատարողական Արուեստի Համալսարան |
Ռաուլ Ասլան (Ռաուլ Ասլանհան, 16 Հոկտեմբեր 1886[1][2][3][…], Թեսաղոնիկէ, Յունաստան[4] - 17 Յունիս 1958[1][2], Seewalchen am Attersee, Ֆյոկլաբրուք, Վերին Աւստրիա, Աւստրիա), Աւստրիոյ ամէնէն ժողովրդական դերասաններէն մէկը՝ 1920-1950-ական թուականներուն եւ բեմադրիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թեսաղոնիկէ։ Հայրը՝ Չարլզ Ասլանեան, ծխախոտի վաճառական, իսկ մայրը՝ իտալուհի։ Ասլանի եղբայրը՝ Տիտիէ Ասլան (1894-1978), նոյնպէս դերասան եղած է։
Ասլանի մայրենի լեզուն ֆրանսերէն եղած է, եւ մեծցած է վիեննացի խնամակալի մը շունչին տակ։
1896-ին փոխադրուած է Վիեննա մօր հետ, ուսման նպատակով։ Դերասանական հետաքրքրութիւնը աւելի զօրաւոր եղած է, քան դպրոցական ոչ այդքան փայլուն ընթացքը, եւ 1906-էն սկսած է թատերական գործունէութիւնը, խաղալով Համպուրկի, Վիեննայի, Կրացի, Շթութկարտի եւ այլ քաղաքներու մէջ, մինչեւ որ 1917-ին Վիեննայի մէջ ստացած է կարեւոր դեր մը։ 1920-ին նոյն քաղաքի հռչակաւոր Պուրկթէաթէրը մտած է, ուր իր կեանքը անցուցած է իբրեւ դերասան եւ բեմադրիչ (1945-1948)։
1918-ին առաջին անգամ նկարահանուած է շարժանկարի մը մէջ, բայց նախընտրած է թատրոնը աւելի քան շարժապատկերը, ուր մէջ ընդ մէջ խաղացած է աւստրիական եւ գերմանական ժապաւէններու մէջ՝ մինչեւ 1955։
Ասլան Վիեննայի հանդիսատեսին նախասիրած դերասաններէն մէկը եղած է։ Խաղացած է գլխաւորաբար դասական եւ բարդ կերպարներ։ 1920-1944 թուականներուն տարեկան մինչեւ 12 տարբեր դերեր խաղացած է։
Նացի Գերմանիոյ կողմէ Աւստրիոյ կցումէն ետք Մարտ 1938-ին, Ասլան ցուցակագրուած է Կէպպէլսի կողմէ իբրեւ նացիական պետութեան կարեւոր արուեստագէտներէն մէկը։ Սակայն, 1940-ին, նացի իշխանութիւնները Ասլանը հրեայ նկատած են, ինչպէս սովոր էին ընել շատ մը հայերու պարագային։
Դերասանը, որ բարեպաշտ կաթոլիկ էր, կապ հաստատած է Վիեննայի Մխիթարեան միաբանութեան հետ, խնդրելով մկրտութեան վկայական մը։ Միաբանութիւնը ընդառաջած է վկայականով մը, որ կը փաստէր թէ Ասլան քրիստոնեայ եւ արիացի է (հայերը իբրեւ «արիացի» ընդունուած էին Գերմանիոյ ներքին գործոց նախարարութեան 1933-ի հրովարտակով)։
Բ. Աշխարհամարտի աւարտէն ետք, Ասլան վերադարձած է թատերական ու շարժապատկերային գործունէութեան մինչեւ մահը։ Թաղուած է Վիեննայի մէջ[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Discogs — 2000.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «ՌԱՈՒԼ ԱՍԼԱՆ (մահ՝ 17 Յունիս, 1958)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2025-08-31