Ռանի Լի

Ռանի Լի

Ռանի Լի (ֆր.՝ Ranee Lee, 26 Հոկտեմբեր 1942, Պրուքլին, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1][2]), քանատացի ճազ վոքալիստ եւ երաժիշտ, ով կը բնակի Մոնրէալ, Քէպէք: Ան նաեւ դերասան է, հեղինակ, մանկավարժ եւ հեռուստահաղորդավար:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռանի Լի ծնած է 1942-ին, Պրուքլինի մէջ։ 1970-ին տեղափոխուած է Մոնրէալ[3]: 1970-ականներուն իբրեւ ճազ թմբկահար եւ թենոր սաքսոֆոնիստ շրջագայած է Հիւսիսային Ամերիկայի մէջ։ Յետագային կատարած է Պիլի Հոլիտէյի եւ Lady Day-ի երգերը եւ արժանացած՝ Տորա Մաւոր Մուրի մրցանակին: Հետագային ձայնագրուած է որպէս վոքալիստ՝ 1984-ին թողարկելով իր առաջին «Live At The Bijou» ալպոմը:

Գրած եւ նկարահանուած է Dark Divas, The Musical երաժշտական ժապաւէնին մէջ, որ յարգանքի տուրք է 20-րդ դարու եօթը ամենահեղինակաւոր կին ճազային երգիչներու կեանքին եւ գործունէութեան (Ժոզեֆինա Պէյքէր, Պիլի Հոլիտէյ, Փերլ Պէյլի, Լենա Հորն, Տինա Վաշինկթօն, Էլլա Ֆիցճերալտ, Սառա Վոան[4]):

Ռանի Լիի երգը ներառուած է «Սեւ հոգի» (2002 թ.) շարժուն գծանկարային կարճ ժապաւէնին մէջ:

Ռանի Լի նաեւ մանկական գիրքի հեղինակ է («Nana, What Do You Say?»): Իբրեւ մանկավարժ երկար տարիներ կապուած եղած է Քէպէքի Լաւալ եւ Մաքկիլ համալսարաններու Շուլիչ երաժշտական դպրոցին հետ[5]: Հիւրընկալած է «The Performers» հեռուստատեսային շարքին կողմէ[6]։

Պարգեւներ, մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1988-ին իր երաժշտական եւ դերասանական գործունէութեան համար արժանացած է Մարթին Լիւթեր Քինկ կրտսերի մրցանակին: 2006-ին դարձած է Քանատայի շքանշանակիր: 2004 եւ 2008 թուականներուն արժանացած է Ճազի Մանկավարժներու Միջազգային Ընկերակցութեան մրցանակին[7]: 2010-ին Ranee Lee - Lives Upstairs ալպոմի համար ստացած է Ճունօ մրցանակը:

Սկաւառակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Live at the Bijou (1984)
  • Deep Song (1989)
  • The Musicals: Jazz on Broadway (1992)
  • I Thought About You (1994)
  • You Must Believe in Swing (1996)
  • Seasons of Love (1997)
  • Dark Divas (2000)
  • Maple Groove (2004)
  • Just You, Just Me (2005)
  • Ranee Lee - Lives Upstairs (2009)

Աւանդ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Stormy Weather: The Music of Harold Arlen (2003) - "The Man That Got Away", "Stormy Weather"

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]