Ջրվէժ

Ջրվէժ, գետի այն հատուածը, ուր ջուրը բարձրութենէն կը թափի։
Ջրվէժին մեծութիւնը կախեալ է բարձրութենէն եւ թափող ջուրին քանակէն։
Ջրվէժներով հարուստ են գլխաւորաբար լեռնային գետերը։
Ջրվէժները կրնան ունենալ տարբեր բարձրութիւն եւ լայնք․ անոնք կրնան ըլլալ՝ միահոս, բազմահոս, աստիճանաձեւ կամ փրփրաշատ։

Ջուրի անկման ուժգնութիւնը յաճախ հզօր ձայն մը եւ ջուրի ցօղ կը յառաջացնէ, ինչ որ կ'ազդէ տեղական կլիմային վրայ՝ ստեղծելով խոնաւ եւ զով միջավայր մը։
Աշխարհի ամէնէն նշանաւոր ջրվէժներէն են՝ Նիակարայի ջրվէժը (ԱՄՆ- Քանատայի սահմանին), Վիքթորիա ջրվէժը (Ափրիկէ), եւ Անժել ջրվէժը (Վենեզուելա), որ աշխարհի ամէնէն բարձր ջրվէժն է։ Այս վայրերը տարեկան միլիոնաւոր այցելուներ կը հիւրընկալեն ։
Հայաստանի ջրվէժները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայաստան հարուստ է ջրվէժներով
| Ջրվէժին անունը | Գետին անունը | Բարձրութիւնը (մ) | Մարզ |
|---|---|---|---|
| Գեղարոտի | Գեղարոտ | 17 | Արագածոտն |
| Քասախի | Քասախ | 70 | Արագածոտն |
| Ամբերդի | Ամբերդ | 4 | Արագածոտն |
| Աստղիկի, Վահագնի | Գողթն | 8 | Կոտայք |
| Աղստեւ | Աղստեւ | 3 | Տաւուշ |
| Թռչկան | Չիչխան | 23,5 | Լոռի |
| Շաքի | Շաքի | 18 | Սիւնիք |
| Ծոփք | Ջերմուկ | 84 | Վայոց ձոր |
| Որոտան | Որոտան | 6 | Սիւնիք |
| Լալվար | Լալվար | 8 | Լոռի |
| Հերհեր | Հերհեր | 6 | Վայոց ձոր |
| Մանթաշ | Մանթաշ | 5 | Շիրակ |
| Ամասիա | Ամասիա | 6 | Շիրակ |
Հայաստանի ամէնէն բարձր ջրասահանք ջրվէժը Ջերմուկի ջրվէժն է։ Անիկա սկիզբ կ'առնէ բազմաթիւ աղբիւրներէ եւ շուրջ 84 մ բարձրութենէ կը թափի Արփա գետը։ Որոտան գետի կիրճին մէջ՝ Սիսիան քաղաքէն 3 քմ հիւսիս, կը գտնուի Շաքիի ջրվէժը (համանուն գետին վրայ)։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական Դպրոցական Հանրագիտարան, Ջրվէժ Archived 2024-11-27 at the Wayback Machine.