Ջանք (Թերթ)
| Ջանք | |
|---|---|
|
| |
| Տեսակ | գրական ամսագիր? |
| Լեզու | արեւմտահայերէն |
| Հիմնադրուած է | 1 Յուլիս 1930 |
| Հիմնադիր | Գեղամ Աթմաճեան և Միսաք Մանուշեան |
| Երկիր |
|
| Գրասենեակ | Փարիզ |
«Ջանք» (ֆր.՝ Tchank), հայալեզու գրական թերթ, որ հիմնադրուած է 1 Յուլիս 1930-ին Փարիզի մէջ եւ կազմակերպուած է ֆրանսահայ բանատեղծներ եւ գրողներ Գեղամ Աթմաճեանի եւ Միսաք Մանուշեանի կողմէ։ Ամսագրի հրատարակութիւնը դադրեցուած է Յունիս 1931-ին՝ տասներկուերորդ համարէն յետոյ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Ջանք» ամսագիրը հիմնադրուած է 1 Յուլիս 1930-ին Փարիզի մէջ[1]: Այս ամսագիրը, որ ծագում է Մայիս 1930-ին ստեղծուած «Երիտասարդ գրողներու ասոցիացիա»էն, նպատակ ունի ըլլալ Ֆրանսայի հայկական սփիւռքի երիտասարդ գրողներու խօսնակը, որու մասին կը վկայէ անոր ենթավերնագիրը, «Երիտասարդական գրական ամսագիր», որու նպատակն է ըլլալ այդ երիտասարդներու «Հանդիպման վայրը»[1]: «Ջանք» ամսագիրը վարած են բանաստեղծներ եւ գրողներ Գեղամ Աթմաճեանը եւ Միսաք Մանուշեանը։
Ամսագրին մէջ կը գտնենք Գեղամ Աթմաճեանի բանաստեղծութիւնները, վիպակները եւ մտորումի յօդուածները Սեմա մականունով[2], իր քրոջ Մարի Աթմաճեանի առաջին բանաստեղծական շարադրութիւնները եւ նոյնիսկ Միսաք Մանուշեանի առաջին բնագրերը[2]։ Հայերէն թարգմանութիւններ կան նաեւ Փիեռ Լուիսի (մասնաւորապէս Պիլիթիսի երգերը), Փօլ Ժերատիի, Պոտլեռի[3], Վեռլենի եւ Վիքթոր Հիւկոյի (վերջին երեքը թարմանուած են Մանուշեանի կողմէ)[4] բանաստեղծութիւններէն, ինչպէս նաեւ թարգմանութիւններ Մաքսիմ Կորքիի, Էրիք Մարիա Ռեմարքի վիպակներէն եւ այլն[1]:
«Ջանք»ի խմբագրական գիծը ձախերէն է, սակայն հեղինակները կը շարունակեն քննադատաբար վերաբերուիլ «պրոլետարական գրականութեան», որ կը գտնենք Սովետական Հայաստանի մէջ[1]:
Ամսագիրը կը դադրի հրատարակուիլ Յունիս 1931-ին տասներկուերորդ համարին՝ ֆինանսական պատճառներով[5]:
Համարներու ցանկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Համար 1, առաջին Յուլիս 1930[6]
- Համար 2, առաջին Օգոստոս 1930[7]
- Համար 3, առաջին Սեպտեմբեր 1930[8]
- Համար 4, Հոկտեմբեր 1930[9]
- Համար 5-6, Նոյեմբեր-Դեկտեմբեր 1930[10]
- Համար 7, Յունուար 1931[11]
- Համար 8-9, Փետրուար-Մարտ 1931[12]
- Համար 10, Ապրիլ 1931[13]
- Համար 11, Մայիս 1931[14]
- Համար 12, Յունիս 1931[15]
Գեղարուեստական գրականութեան մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միսաք Մանուշեանին նուիրուած իր վէպին մէջ Տիտիէ Տենենքսը 13-րդ գլուխի վերջը կը յիշատակէ «Ջանք»-ը։ Պատմիչը ամսաագիրը կը նկարագրէ հետեւեալ կերպ.
«Tchank» կը նշանակէ «ջանք»։ [...] Այն լոյս տեսած Յուլիս 1930-ին, […] նախքան յաջորդ ամառը դադրիլը։ Այն կը ներկայացնէ որպէս Երիտասարդ գրողներու ասոցիացիայի օրգան, որ իրականութեան մէջ բաղկացած է երեք անդամներէ՝ Մանուշեանը, անոր ընկեր Սեման, ինչպէս նաեւ վերջինիս քոյրը՝ Մարի Աթմաջեանը։ Միջին հաշուով 25 տարեկանէն պակաս։ Այնտեղ կը քննարկեն սիւրռեալիզմի, ֆուտուրիզմի եւ ռոմանթիկ գայթակղութեան համեմատական արժանիքները։ Մանուշեանը կը փորձէ թարգմանել Պոտլերի բանաստեղծութիւնները, մատուցելով իր սեփականը… […] Սեման իր հերթին կը փորձէ սահմանել, թէ ինչը կը տարբերի Ջանքին այլ գրական փորձառութիւններէ, ան կ՚անդրադառնայ աքսորի լեզուին, «գրելու» աշխարհաքաղաքացիական բնոյթին»։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Krikor Beledian, 2001, էջ 86
- ↑ 2,0 2,1 Krikor Beledian, 2001, էջ 261
- ↑ Tchank, n° 2.
- ↑ Կաղապար:Article
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 87
- ↑ «Կարդալ առցանց»
- ↑ «Կարդալ առցանց»
- ↑ «Կարդալ առցանց»
- ↑ «Կարդալ առցանց»
- ↑ «Կարդալ առցանց»
- ↑ «Կարդալ առցանց»
- ↑ «Կարդալ առցանց»
- ↑ «Կարդալ առցանց»
- ↑ «Կարդալ առցանց»
- ↑ «Կարդալ առցանց»