Պօղոս Պետրոս ԺԳ. Թէրզեան
| Պօղոս Պետրոս ԺԳ. Թէրզեան | |
|---|---|
| Ծնած է | 1 Սեպտեմբեր 1855 |
| Ծննդավայր | Քէօթահիա |
| Մահացած է | 15 Դեկտեմբեր 1931 (76 տարեկանին) |
| Մահուան վայր | Զմմառ, Քեսըրուանի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան |
| Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
| Մասնագիտութիւն | կաթողիկոս և Կաթոլիկ եպիսկոպոս |
| Վարած պաշտօններ | Թեմի առաջնորդ |
Պօղոս Պետրոս ԺԳ. Թէրզեան (1 Սեպտեմբեր 1855, Քէօթահիա - 15 Դեկտեմբեր 1931, Զմմառ, Քեսըրուանի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան), Տանն Կիլիկիոյ կաթողիկէ Հայոց տասներրորդ կաթողիկոս պատրիարքը:
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քէօթահիացի: Իր պատրիարքութեան յաջորդ տարին իսկ, Հռոմի մէջ 1911-ին Ազգային Սիւնհոդոսը գումարած է, որուն ընթացքին յստակեցուած է Հայ Կաթողիկէ Եկեղեցիէն ներս հաւատալիքները, իրաւասութիւնները, եկեղեցական խորհուրդները, անոնց մատակարարումը, ծիսական կանոնները, տօնացոյցը, կոչումներու պատրաստութիւնը, ժողովրդապետութեանց կազմակերպութիւնը, եկեղեցական ատեանի օրէնքները, թեմերու բարւոք մատակարարումը:
75 տարեկան դառնալէ ետք, պատրիարքը թոշակի անցած է եւ մինչեւ իր մահը եղած է Կիլիկիոյ պատրիարքը։
1911-1928 թուականներուն զբաղեցուցած է նաեւ Կոստանդնուպոլսոյ արքեպիսկոպոսի պաշտօնը[2]։
Մեծ Եղեռն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սինոդական Հայրերը՝ իրենց թեմերը դառնալէն քանի մը տարի ետք զոհը գացած են 1915-ի Եղեռնի, տեղահանութեան, ջարդերուն: 19 թեմեր, 156 եկեղեցիներ, 110 առաքելութիւններ, 148 դպրոցներ, 32 վանքեր, 6 դպրեվանքեր, 300 քահանաներ, 270 կրօնաւոր-կրօնաւորուհիներ ու հազարաւոր հաւատացեալներ, Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան 200 տարիներու վաստակը, հայ ժողովուրդին հետ քանդուեցան, տեղահան եղան, նահատակուեցան:
Եղեռնէն ետք տասանորդուած Հայ Կաթողիկէ Եկեղեցին վարակազմակերպելու եւ անթեմ մնացած Եպիսկոպոսներուն վիճակ մը որոշելու նպատակով, 1928-ին, Հռոմի Եպիսկոպոսաց Բանակցական Ժողով մը գումարուած է, որուն ընթացքին, ի մէջ այլոց, որոշում առնուած է Պէյրութը հռչակել Պատրիարքական Թեմ (ամբողջ Լիբանանը ընբռնող) եւ Զմմառ վերադարձնել պատրիարքական Աթոռը[3], որ նոյն տեղէն մեկնած էր շուրջ 60 տարիներ առաջ[4]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ «Patriarchate of Cilicia, Lebanon 🇱🇧 (Armenian Rite)»։ GCatholic։ արտագրուած է՝ 2025-07-14
- ↑ Von Bzommar war 1866, unter Patriarch Andon Bedros IX. Hassunian, der Patriarchensitz nach Konstantinopel verlegt worden.
- ↑ «Պօղոս Պետրոս ԺԳ. Թերզեան (1910-1931)»։ Armenian Catholic Church (en-US)։ արտագրուած է՝ 2025-07-14