Պօղոս Հիսարլեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Պօղոս Հիսարլեան
Ծնած է 1887
Ծննդավայր Կ. Պոլիս
Վախճանած է 1915
Մահւան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիուն հայ
Կրթութիուն Կ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտութիուն բժիշկ

Պողոս Հիսլարյան (1887, Կ. Պոլիս - 1915), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1887 թ. Կ. Պոլիս։ Նախնական կրթութիւնն ստացած է ծննդավայրի թաղային վարժարաններէն մէկուն մէջ։

1912 թուականին՝ աւարտած է Կ. Պոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանը։ 1912 թուականէն աշխատած է որպէս բժիշկ, ամուսնացած ու ընտանիք կազմած է։

1914 թ.–ի ամրան՝ Առաջին համաշխարհային պատերազմն սկսելուն պէս, բոլոր հայ բժիշկներու հետ միասին զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ զինուորական բժիշկ ծառայելու համար Կարին ուղարկուած։

1915 թ.–ի գարնան, սկսած են հայերու ձերբակալութիւնները, բանտարկութիւններն ու տեղահանութիւնը։ Հազարաւոր հայ ընտանիքներու, որոնց կարգին՝ բժշկի ընտանիքը, տարագրուած է դէպի ՏԷր Զօրի անապատները։ Պօղոս Հիսարլեան, տեղեկանալով իր ընտանիքի տարագրութեան մասին, դիմումներ ներկայացուցած է զինուորական հրամանատարութեանշ եւ Կարինէն Սեբաստիա մեկնելու թոյլտուութիւն ստացած՝ իր ընտանիքը փրկելու համար։ Սակայն 1915 թ. գարնան, Կարինէն Սեբաստիա մեկնած ու ճամբան, Խարբերդի եւ Երզնկայի միջեւ, Մամախաթունի մօտերը՝ զինուորական համազգեստով, բժիշկը սրախողխող եղած է թուրք զինուորներու ձեռքով՝ 28 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Սթամպուլ, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Սթանպուլ, 1940։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթըն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
  • ՀՑԹԻՖ, ֆ-49, ծ-229, պ-14։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։