Պուլկարիոյ դրօշ
| Պուլկարիոյ դրօշ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | ազգային դրօշ |
| Երկիր |
|
| Իրաւասութեան տարածք | Պուլկարիա |
| Նշան | 🇧🇬 |
| Յարաբերութիւն | 5:3? |
| Ընդունուած է | 16 Ապրիլ 1879 |
| Գոյներ | ճերմակ, կանաչ և կարմիր |
| Պատկերուած է | դաշտ |
Պուլկարիոյ դրօշը կը ներկայացնէ սպիտակ, կանաչ, եւ կարմիր գոյներով (վվրէն վար), հաւասարաչափ հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկիւն պաստառ, լայնքի եւ երկայնքի 2։3 յարաբերակցութեամբ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին անգամ սպիտակ, կանաչ եւ կարմիր գոյներով դրօշը օգտագործուած է 1861-1862 թուականներու Պուլկարական լեգէոնի կողմէ, բայց անոնց դրօշի գոյները զետեղուած էին այլ դասաւորութեամբ, քան ներկայիս․ վերը՝ կանաչ, մէջտեղը՝ սպիտակ, վարը՝ կարմիր։ Գոյներու հակառակ դասաւորուածութեամբ նման դրօշ օգտագործուած է Ֆիլիփ Թոթիւի կամաւորական ջոկատի կողմէ՝ 1876-1877 թուականներու Սերպա-թրքական պատերազմի տարիներուն։
1870 թուականներուն կանաչ-սպիտակ-կարմիր եռագոյնը դարձաւ Պուլկարական յեղափոխական կեդրոնական կոմիտէի կողմէ։ 16 Ապրիլ 1879-ին Պուլկարական առաջին սահմանադրութեան 23-րդ յօդուածով հաստատուած է Պուլկարիոյ դրօշը՝ սպիտակ-կանաչ-կարմիր եռագոյնը։
1947-1990 թուականներուն դրօշի վրայ զետեղուած էր Պուլկարիոյ ժողովրդական հանրապետութեան զինանշանը[1]։ 1990 թուականին, համաձայն երկրի նոր սահմանադրութեան, զինանշանը հեռացուած է դրօշէն։ Բացի այդ, յարաբերակցութիւնը 2:3-ից փոխուած է 3:5-ի։
Պատմական դրօշներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պուլկարիոյ աշխարհազօրի դրօշ, որ դարձաւ պետական դրօշի նախատիպը
- Պուլկարական լեգէոնի դրօշ (1861-1862)
- 6 Դեկտեմբեր 1947 — 1948
- 1948 — 5 Յունուար 1968
- 5 Յունուար 1968 — 18 Մայիս 1971
- 18 Մայիս 1971 — 21 Նոյեմբեր 1990
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Tarnovo Constitution of 1879» (Bulgarian)։ Juridical Encyclopedia։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007 թ․ հոկտեմբերի 6-ին։ արտագրուած է՝ 2007 թ․ սեպտեմբերի 15