Պոսնիա եւ Հերցեկովինայի դրօշ
| Պոսնիա եւ Հերցեկովինայի դրօշ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | ազգային դրօշ |
| Իրաւասութեան տարածք | Պոսնիա եւ Հերցեկովինա |
| Նշան | 🇧🇦 |
| Յարաբերութիւն | 2:1? |
| Ընդունուած է | 4 Փետրուար 1998 |
| Գոյներ | կապոյտ, Դեղին (գոյն) և ճերմակ |
| Պատկերուած է | հնգաթեւ աստղ, դաշտ և side sinister? |
| Նախագծող | Կարլոս Վեստենդորպ? |
Պոսնիա եւ Հերցեկովինայի դրօշը Պոսնիա եւ Հերցեկովինայի պետական խորհրդանիշերէն է։ Այն կը ներկայացնէ կապոյտ ուղղանկիւն եւ մէջտեղէն անհաւասարաբար դեղին եռանկիւնի՝ շրջապատուած 9 սպիտակ աստղով։ Դեղին եռանկիւնը կը խորհրդանշէ հիմնադիր ազգերը։ Եռանկիւնու կողմերը կը խորհրդանշեն Պոսնիա եւ Հերցեկովինայի բնակչութիւնը կազմող երեք մեծագոյն ազգային խումբերը՝ պոսնիացիները, խորվաթները եւ սերպերը[1]։ Եռանկիւնը նաեւ նման է Պոսնիա եւ Հերցեկովինայի ուրուագծին։ Սպիտակ, կապոյտ եւ դեղին գոյներու համադրումը կը խորհրդանշէ խաղաղութիւն։ Դրօշ ունենալու հիմնական պատճառներէն մէկն էր Ձմեռնային Ողոմպիական խաղեր 1998 թ.-ին մասնակցութիւնը։
Տարբերակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարբերակ 1
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Չեխական կրկնօրինակ», չեխական դրօշի կրկնօրինակը՝ ուրիշ գոյներով, որոնք կը խորհրդանշեն Պոսնիա եւ Հերցեկովինայում ապրող երեք մեծագոյն ազգային խումբերը։
Տարբերակ 2
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դեղին գոյնի դափնիի տերեւ, բաց երկնագոյն ֆոնի վրայ։
Տարբերակ 3
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բաց երկնագոյն ֆոնի վրայ սպիտակ գոյնով ուրուագծուած երկրի սահմանները։
Տարբերակ 4
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարմրա-սպիտակա-կապտագոյն դրօշ՝ Քոնկայի դրօշի կրկնօրինակը՝ ուրիշ գոյներով։ Դրօշի մէջտեղը պատկերուած է կապոյտ գոյնի, դեղին ուրուագծով, երկրի տեսքը, շրջապատուած տասը դեղին աստղերով։
Տարբերակ 5
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այժմեան դրօշը՝ աւելի բաց գոյներով։
Տարբերակ 6
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը հանդիսանայ տարբերակ 5-ի կրկնօրինակը, աւելի ալտէրնատիւ տարբերակով։
Տարբերակ 7
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս եւ 6-րդ տարբերակները տարբերակ 5-ի ալտէրնատիւ կրկնօրինակներն են։
- Տարբերակ[permanent dead link] 1
- Տարբերակ[permanent dead link] 2
- Տարբերակ[permanent dead link] 3
- Տարբերակ[permanent dead link] 4
- Տարբերակ[permanent dead link] 5
- Տարբերակ[permanent dead link] 6
- Տարբերակ[permanent dead link] 7
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Outside world chooses new flag for Bosnia»։ Independent.co.uk։ 5 February 1998։ արտագրուած է՝ 12 December 2017