Պոռնիկներու Միջազգային Օր

Պոռնիկներու միջազգային օր կամ սեռական ծառայութիւններ մատուցողներու միջազգային օր, կը նշուի ամէն տարի 2 Յունիսին, որու ընթացքին պատիւ կու տան սեռական ծառայութիւններ մատուցողներուն եւ ճանաչում անոնց երբեմն շահագործուող աշխատանքային պայմանները։ Իրադարձութիւնը կը յիշեցնէ Լիոնի մարմնավաճառներու կողմէ Սբ․ Նազիր եկեղեցւոյ օկուպացիան, երբ հարիւրէ աւելի սեռական ծառայութիւն մատուցողներ 1975 թուականի 2 Յունիսին գրաւեցին տարածքը, որպէսզի ներկայացնեն իրենց անմարդկային աշխատանքային պայմանները[1]։ Օրը կը նշուի 1976 թուականէն սկսած։
Նախապատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1970 թուականին ֆրանսական ոստիկանութիւնը կը շարունակէր ճնշում գործադրել սեռական ծառայութիւններ մատուցողներու նկատմամբ։ Ոստիակնութեան ռեպրեսիւ միջոցները ստիպեցին այդ ոլորտի աշխատողներուն աւելի յաճախ իրենց գործունէութիւնը ծաւալել գաղտնի։ Արդիւնքով սեռական ծառայութիւններ մատուցողներու պաշտպանութիւնը նուազեցաւ եւ հանգեցրուց անոնց նկատմամբ բռնութիւններու աճին։ Երկու սպանութիւններէ եւ կառավարութեան իրաւիճակը բարելաւելու պատրաստ չըլլալէն յետոյ սեռական ծառայութիւններ մատուցողները Լիոնի մէջ գրաւեցին Սբ․ Նազիր եկեղեցին եւ գործադուլ յայտարարեցին։ Գործադուլ ընողները կը պահանջէին պատշաճ աշխատանքային պայմաններ եւ խայտառակութեան դրօշմի վերացում։
Ոստիկանութիւնը ազատեց եկեղեցին 8 օր ետք[2]։ Այդ իրադարձութիւնը հիմք դարձաւ սկսելու սեռական ծառայութիւններ մատուցողներու իրաւունքներու միջազգային պաշտպանութեան շարժում[3]։
Գերմանիա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Կանայք առանց սենեակի» դասախօսութիւնը ընթերցուեցաւ Գերմանիոյ մէջ (Պոխում) 29 Մայիս 2011-ին եւ վաւերացուց, որ 1975 թուականէն սկսած սեռական ծառայութիւններ մատուցողներու վիճակը չի բարելաւուիր։ Դասախօսութիւնը նուիրուած էր հարեւան Տորթմունտ քաղաքի սեռական ծառայութիւններ մատուցողներուն, որոնք 1975 թուականին ճնշուած էին Լիոնի մէջ[4]։
Նման յիշատակի օրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Internationaler Hurentag – Kirche soll Prostituierte nicht ausgrenzen (International Whores' Day: The church shouldn't exclude the prostitutes)» (German)։ Die Welt - Online։ 2009 թ․ հունիսի 7։ արտագրուած է՝ 2011 թ․ հունիսի 2
- ↑ «Internationaler Hurentag in Bochum (International Whores' Day in Bochum)» (German)։ Bochumer Stadt- und Studierendenzeitung (bsz)։ 2010 թ․ մայիսի 17։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ մարտի 4-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ հունիսի 2
- ↑ «Sag mir, wer die Huren sind (Tell me, where are the whores?)» (German)։ Sexclusivitäten - Laura Méritt։ արտագրուած է՝ 2013 թ․ հունիսի 2
- ↑ «Frauen ohne Zimmer: Lesung zum Internationalen Hurentag 2011 (Women without room: Reading for International Whores' Day)» (PDF; 414 kB) (German)։ Madonna e.V.։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013 թ․ մարտի 19-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ հունիսի 2
- ↑ «Campaigns & Events»։ Global Network of Sex Work Projects։ արտագրուած է՝ 2013 թ․ հունիսի 2
- ↑ «17. Dezember, Internationaler Tag gegen Gewalt an SexarbeiterInnen! (International Day Against Violence Against Sex Workers)» (German)։ no-racism.net։ 2010 թ․ դեկտեմբերի 16։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ նոյեմբերի 7-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ հունիսի 2
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Agustín, Laura Maria. "Sex at the Margins: Migration, Labour Markets and the Rescue Industry", 2007, Zed Books, 978-1-84277-859-3
- Agustín, Laura Maria. The Naked Anthropologist .
- Kempadoo, Kamala (editor) & Doezema, Jo (editor). "Global Sex Workers: Rights, Resistance, and Redefinition", 1998, Routledge, 978-0-415-91829-9
- Leigh, Carol. "Unrepentant Whore: The Collected Works of Scarlot Harlot", 2004, Last Gasp, 978-0-86719-584-2
- Nagle, Jill. "Whores and Other Feminists", 1997, Routledge, 978-0-415-91822-0
- Pheterson,Gail. "A Vindication of The Rights of Whores", 1989, Seal Press 978-0-931188-73-2
- Weitzer, Ronald. 1991. "Prostitutes' Rights in the United States", Sociological Quarterly, v. 32, no.1, pages 23–41.