Պողոս Եուսուֆեան
Պողոս Եուսուֆեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 1775 |
Ծննդավայր | Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1844 |
Մահուան վայր | Եգիպտոս |
Քաղաքացիութիւն |
![]() |
Կրօնք | քրիստոնէութիւն |
Մասնագիտութիւն | մաքսատան ծառայող, դիւանագէտ, քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Egyptian Minister of Foreign Affairs? |
Պողոս Պէյ Եուսուֆեան (1775 - 1844), Եգիպտոսի Տնտեսութեան, ինչպէս նաեւ Արտագին Գործոց Նախարար, Մուհամատ Ալի Փաշայի գարտուղար:[1][2]
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Եուսուֆեանի ծնողքը, Մարթա եւ Յովսէփ, հայ առեւտրականներ էին Կեսարիոյ մէջ, որմէ ետք Զմիւռնա հաստատուելով ունեցան Պողոսը իբր իրենց առաջին զաւակը: Ան յետագային պիտի օգնէ իր մօրեղբօր Արագել Ապրոյեանին, օրուան տրակոմանը (թարգմանիչը) Բրիտանական հիւպատոսարանին, Իզմիրի մէջ: Ապրոյեանը կը մահանայ եւ այդ դերը կը յանձնուի Պողոսին:[3]
Եուսուֆեան իր առեւտրական հմտութիւնը կը սորվի վարելով առեւտրական կէդրոն մը Թրիէսթ քաղաքին մէջ: 1790ական թուականներուն, ան կը դառնայ Մուհամատ Մուրատ Պէյի, Ռոզէթ քաղաքի մաքսատուրքերու պատասխանատուն: Եուսուֆեանի առեւտրական հմտութիւնը զինք կը հասցնէ քաղաքապետ Մուհամատ Ալիի գործակից եւ գարտուղար:[4]
Եուսուֆեան կը դառնայ Ուալիին գլխաւոր տրակոմանը, թարգմանիչը, գլխաւոր խորհրդատուն, պաշտօնական ներկայացուցիչ/խօսնակը, եւ յետեւաբար Տնտեսութեան, ինչպէս նաեւ Արտագին Գործոց Նախարար, դառնալով տասնամեակներու առաջնորդող Եգիպտոսի պատասխանատուն: Ուալին շատ մեծ վստահութիւն ունէր վրան, յաճախ ստորագրելով ինչ որ Եուսուֆեան պատրաստէր առանց վերստուգելու:[5]
Պողոս Եուսուֆեան առաջին Քրիստոնեայ անձն է Եգիպտոսի որ Պէյ տիտղոսը ստացած է:[5]
Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Hunter F. Robert (1999)։ Egypt under the khedives, 1805-1879 : from household government to modern bureaucracy։ Cairo, Egypt: American University in Cairo Press։ էջ 283։ ISBN 9789774245442
- ↑ Որսորդ Ֆ․ Ռոբերտ (1999)։ Օսմանյան Եգիպտոսը 1805-1879 թվականներին։ Կահիրե, Եգիպտոս: Կահիրեի ամերիկյան համալսարան։ էջ 283։ ISBN 9789774245442
- ↑ «Հայերը Եգիպտոսում»։ Հայաստանի Հանրապետության դեսպանատուն Եգիպտոսում
- ↑ Hunter F. Robert (1999)։ Egypt under the khedives, 1805-1879 : from household government to modern bureaucracy։ Cairo, Egypt: American University in Cairo Press։ էջ 283։ ISBN 9789774245442
- ↑ 5,0 5,1 «Armenians in Egypt»։ Embassy of Armenia to Egypt