Պոլսոյ Խաղալիքներու Թանգարան
Պոլսոյ Խաղալիքներու Թանգարան (թրք.՝ İstanbul Oyuncak Müzesi), Խաղալիքներու թանգարանը հիմնադրուած է 23 Ապրիլ 2005 թուականին՝ Պոլսոյ Կէօզթեփէ թաղամասին մէջ, բանաստեղծ Սունայ Աքընի կողմէ։
Թանգարանի հաւաքածոն բաղկացած է տարբեր մշակոյթներ խորհրդանշող հնաոճ խաղալիքներէ, որոնք Սունայ Աքընը ձեռք բերած է աւելի քան 40 երկիրներէ՝ 20 տարուան ընթացքին, թանգարանը հիմնադրելու նպատակով։
Թանգարանի բացումը տեղի ունեցած է Ապրիլ 23-ին՝ Թուրքիոյ ազգային տօնին՝ Ազգային ինքնիշխանութեան եւ մանուկներու օրուան առթիւ։ Ներկայիս թանգարանը կը ցուցադրէ 4,000 խաղալիքներ եւ մանրակերտներ՝ Թուրքիայէն եւ արտասահմանէն. ցուցանմուշներէն շատերը հնաոճ են, որոնցմէ ոմանք ունին շուրջ 200 տարուան պատմութիւն։ Թանգարանի առաջին յարկին վրայ կը գտնուի «Էյիւպ» խաղալիքներու խանութը (Eyüp Toy Shop)՝ նշանաւոր խանութ մը, որ փակուած էր 1950-ական թուականներուն[1]։
2012 թուականին թանգարանը առաջադրուած եւ ընտրուած է Եւրոպական թանգարանային ակադեմիայի (European Museum Academy) ամենամեայ «Մանկական թանգարանի մրցանակ»-ի վերջնական փուլին համար[2]։
Թանգարանը բաց է աշխատանքային օրերուն (բացի Երկուշաբթիէն)՝ ժամը 9:30-էն մինչեւ 18:00, իսկ շաբաթավերջին՝ 9:30-էն մինչեւ 19:00։ Այն կը գտնուի Իսթանպուլի Կէօզթեփէ-Քատըքէօյ (Göztepe-Kadıköy) թաղամասին մէջ՝ Ömerpaşa Caddesi, Dr. Zeki Zeren Sokak 17 հասցէով[3]։
Պոլսոյ Խաղալիքներու Թանգարան | |
|---|---|
|
| |
| Տեսակ | խաղալիքների թանգարան? |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Քադըքյոյ? |
| Վայր | Göztepe? |
| Հիմնադրուած է | 23 Ապրիլ 2005 |
| 40°58′33″N 29°04′15″E / 40.9759°N 29.0707°E | |
| Կայքէջ | istanbuloyuncakmuzesi.com |
![]() | |
![]() | |
Նպատակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խաղալիքներու թանգարանի նպատակն է պաշտպանել եւ ապագային փոխանցել այն խաղալիքները, որոնք կը կորսուին ընկերային եւ արհեստագիտական փոփոխութիւններու ընթացքին։ Այս թանգարանին մէջ ցուցադրուող խաղալիքները կ՚օգնեն բացայայտել կենսական փոփոխութիւնները[5]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երկրորդ Համաշխարհային պատերազմի դարաշրջանի խաղալիքներ
- 1820[permanent dead link] թուականի խաղալիք, թանգարանին ամէնէն հին ցուցանմոյշը
- Գերմանական[permanent dead link] խաղալիքներ (1910 թուականէն)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (անգլերեն) Istanbul Toy Museum, 2025-02-12, https://en.wikipedia.org/w/index.php?title=Istanbul_Toy_Museum&oldid=1275360034, վերցված է 2026-01-23
- ↑ (անգլերեն) Istanbul Toy Museum, 2025-02-12, https://en.wikipedia.org/w/index.php?title=Istanbul_Toy_Museum&oldid=1275360034, վերցված է 2026-01-23
- ↑ (անգլերեն) Istanbul Toy Museum, 2025-02-12, https://en.wikipedia.org/w/index.php?title=Istanbul_Toy_Museum&oldid=1275360034, վերցված է 2026-01-23
- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Այցելութիւն՝ Պոլսոյ Խաղալիքներու Թանգարան»։ www.agos.com.tr։ արտագրուած է՝ 2026-01-23

