Պոլիտեխնիկ (թերթ)
Պոլիտեխնիկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պաշտօնաթերթ |
Լեզու | հայերէն |
Խմբագիր | Ջանիկ Սեյրանի Սեւոյեան |
Հիմնադրուած է | 1957 |
Հրատարակիչ | Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան |
Երկիր | Հայաստան Երեւան |
Տպաքանակ | 700 |
Կայք | press.polytechnic.am |
«Պոլիտեխնիկ» պաշտօնաթերթ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թերթը, լոյս կը տեսնէ 1957 թուականէն Երեւանի մէջ։ Թերթի կարգախօսն է «Պոլիտեխնիկի հաւաքական ուժը եւ հարստութիւնը նրա բազմահազար ուսանողներն են» (Եուրի Սարգսեան)։
Թերթի ծնունդ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Պոլիտեխնիկ» թերթի առաջին համարը լոյս տեսած է 1 Մայիս 1932-ին «Պրոլետարական ճարտարապետ»[1][2] անուամբ։ Թերթը պարբերաբար շարունակեց լոյս տեսնել մինչեւ 1934 թուականը ներառեալ։ Բայց 1933 թուականէն անուանակոչուեցաւ «Խորհրդային ճարտարագէտ»[3][4][5][6][7]։ Թերթի իւրաքանչիւր համարը իր մէջ կ՚ամփոփէ վառ յիշողութիւններ` հարազատօրէն արտացոլելով ինստիտուտի անցեալ տարիներու բուռն կեանքը, պայքարը ուսման որակի համար, կազմակերպութիւններու աշխատանքը, յաջողութիւններն ու թերութիւնները։
Անոր առաջին խմբագիրներէր էր ինստիտուտի ճարտարապետական բաժինի ուսանող, յետագային՝ ակադեմիկոս Վարազդատ Յարութիւնեանը։ Այդ տարիներու թերթի խմբագիրներէն էին նաեւ ԽՍՀՄ արուեստի վաստակաւոր գործիչ Անուշաւան Վաթինեանը եւ Ալեքսանդր Սահինեանը: Նորաստեղծ թերթը օգնեց ինստիտուտի զարգացման, բայց երկու տարեկան ալչկար (1 Մայիս 1932-էն մինչեւ 13 Ապրիլ 1934 ինստիտուտին մէջ տպագրուած է թերթի 12 համար), երբ այն փոխարինուեցաւ պատի թերթով։
Թերթի վերածնունդ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1957թ. մայիսեան փառատօնին ինստիտուտին մէջ կրկին վերականգնուեցաւ տպագիր մամուլը։ ԽՍՀՄ բարձրագոյն կրթութեան նախարար Վ. Ելիւտինի հրամանով 28 Փետրուար 1957-ին Ք. Մարքսի անուան Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտին մէջ կը հիմնադրուի բազմատիրաժ «Պոլիտեխնիկ» թերթը, որ պէտք է թողարկուէր շաբաթը 1 անգամ՝ 500 օրինակով։
Նորաստեղծ թերթի խմբագիրը դարձաւ Հոբերի Իսահակեանը։ Յետագային անոր փոխարինեց խմբագիր Ռաֆիկ Գրիգորեանը։ 1963թ. մինչեւ 1970թ. թերթը խմբագրեց Միքայէլ Յովսէփեանը, 1970-1980թթ.-ին՝ Գուրգէն Վարդանեանը։ 1980 թուականին քանի մը ամիս թերթի խմբագրումը իրականացուցած է կոլեգիալ խմբագրութիւնը։ 1981-ին թերթի խմբագիր նշանակուած է Ռուբիկ Դաւթեանը, որ խմբագրած է թերթը մինչեւ 1982թ.: 1982թ. քանի մը ամիսով խմբագրի փոխարէն թերթի պատասխանատուն եղած է Գրիգոր Ստեփանեանը։ Նոյն տարին թերթի խմբագիր նշանակուած է Ռենալ Միրզոյեանը՝ խմբագրելով մինչեւ 1984թ.: 1984թ. մինչեւ 1986թ. թերթի խմբագիր եղած է Գրիգոր Ստեփանեանը, որու փոխարինած է Անուշ Գասպարեանը եւ խմբագրած թերթը Պոլիտեխնիկական ինստիտուտի վերջին տարիներուն եւ արդէն նորանկախ 3-րդ հանրապետութեան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կազմաւորման առաջին տարիներուն` մինչեւ 1995թ.: 1997թ․ մինչեւ 2001թ. թերթը խմբագրած են Էդիկ Կիւրեղեանը եւ Յասմիկ Պետրոսեանը։ 2001թ. թերթի գլխաւոր խըմբագրի պաշտօնին աշխատելու հրաւէր կը ստանայ Լաուրա Կարակելեանը եւ մինչեւ 2012 թուականը կը խմբագրէ Պոլիտեխնիկականի պաշտօնաթերթը։ 2012 թուականէն մինչեւ 2014 թուականը թերթը կրկին կը խմբագրէ Էդիկ Կիւրեղեանը։
Վերադարձ սկզբին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]80 տարի ետք՝ 2014 թուականէն, «Պոլիտեխնիկ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր կը նշանակուի կրկին ուսանող։ Նորանշանակ խմբագիրը Պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատուական հեռահաղորդակցման տեխնոլոգիաներու եւ ելեկտրոնիկայի ինստիտուտի (նախկին` Քոմփիւթերային համակարգերու եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի) երկրորդ կուրսի ուսանող, Ուսանողական խորհուրդի Մամուլի եւ լրատուութեան յանձնաժողովի նախագահ, ուսանողական «Ճարտարագէտ» ամսագրի գլխաւոր խմբագիր Ջանիկ Սեւոյեանն էր։ Արդէն 6 տարի Ջանիկ Սեւոյեանը կ՚իրականացնէ «Պոլիտեխնիկ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագրի աշխատանքը։
Թերթի խմբագիրները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հ/Հ | Խմբագիր | Լուսանկար | Գործունէութիւն |
---|---|---|---|
1 | Ջանիկ Սեւոյեան | 2014-մինչ օրս | |
2 | Էդիկ Կիւրեղեան | 2012-2014 | |
3 | Լաուրա Կարակելեան | 2001-2012 | |
4 | Յասմիկ Պետրոսեան | 1997-2001 | |
5 | Էդիկ Կիւրեղեան | 1997-2001 | |
6 | Անուշ Գասպարեան | 1986-1995 | |
7 | Գրիգոր Ստեփանեան | 1984-1986 | |
8 | Ռենալ Միրզոյեան | 1982-1984 | |
9 | Գրիգոր Ստեփանեան | 1982 | |
10 | Ռուբիկ Դաւթեան | 1981-1982 | |
11 | Գուրգէն Վարդանեան | 1970-1980 | |
12 | Միքայէլ Յովսեփեան | 1963-1970 | |
13 | Ռաֆիկ Գրիգորեան | 1959-1963 | |
14 | Հոբերի Իսահակեան | 1957-1959 | |
15 | Ալեքսանդր Սահինեան | 1932-1934 | |
16 | Անուշաւան Վաթինեան | 1932-1934 | |
17 | Վարազդատ Յարութիւնեան | 1932-1934 |
Համալսարանական մամուլի բազմազանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պոլիտեխնիկական համալսարանը տարիներու ընթացքին ունեցուած է քանի մը պարբերական՝ «Պրոլետարական ճարտարապետ», «Խորհրդային ճարտարագէտ», «Պոլիտեխնիկ», «Ապագայ ճարտարագէտ», «Ճարտարագէտ», ուսանողական «Իմպուլս», «Ճարտարագէտ» եւ գիտաժամանցային ուսանողական «ԳԱՆՍ» թերթը, որոնց միջոցով ամփոփուած է համալսարանի գործունէութիւնը, ուսանողական եւ գիտական կեանքը։
Ուսանողական «Իմպուլս» ամսագիրը լոյս տեսած է 2002-2008 թուականներուն եւ հիմնականին ներառուած է համալսարանի ուսանողական աշխոյժ կեանքին վերաբերող թեմաները։ 9 Մարտ 2010-ից լոյս տեսնող գիտաժամանցային ուսանողական «ԳԱՆՍ» թերթը իր ոճով տարբերուած է նախորդներէն։ Թերթը հիմնադրած են ուսանողներ՝ առանց Ուսանողական խորհուրդի անդամ լինելու, թէպէտ բոլորը պէտք է գիտակցին՝ եթէ համալսարանի ուսանող են, ուրեմն ուսանողական խորհուրդի անդամ են։ «ԳԱՆՍ»-ը լոյս տեսած է մինչեւ 2012 թուականի Մայիսը։ 2012 թուականի Հոկտեմբերին հիմնադրուած «Ճարտարագէտ» ամսագիրը վստահօրէն կարելի է համարել ռեբրենդինգի ենթարկուած «Իմպուլս»-ի իրաւայաջորդը, քանզի գործունէութեան նպատակը նոյնն է։
Թերթի տարբերանշանները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբjւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀԱՊՀ պաշտօնական կայք
- «Պոլիտեխնիկ» պաշտօնաթերթի պաշտօնական կայք Archived 2018-02-07 at the Wayback Machine.
- https://issuu.com/polytechnicpress Archived 2025-05-22 at the Wayback Machine.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայ մամուլ։ Պրոլետարական ճարտարապետ, N 1, Մայիսի 1, 1932թ.
- ↑ Հայ մամուլ։ Պրոլետարական ճարտարապետ, N 2, Հուլիսի 10, 1932թ.
- ↑ Հայ մամուլ։ Խորհրդային ճարտարագետ, N 1(8)Հունվարի 9, 1934թ.
- ↑ Հայ մամուլ։ Խորհրդային ճարտարագետ, N 2(9) Փետրվարի 11, 1934թ.
- ↑ Հայ մամուլ։ Խորհրդային ճարտարագետ, N 3(10) Մարիտ 1, 1934թ.
- ↑ Հայ մամուլ։ Խորհրդային ճարտարագետ, N 4(11) Մարիտ 26, 1934թ.
- ↑ Հայ մամուլ։Խորհրդային ճարտարագետ, N 5(12) Ապրիլի 18, 1934թ.