Պոլիսի բարբառ
Արտաքին տեսք
Պոլսի բարբառ - հայերէն կը ճիւղի բարբառներէն մէկը։
Կը խօսուէր Կոստանդնուպոլիս (այժմ՝ Սթամպուլ) քաղաքին մէջ։ Բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան խլազուրկ (բ, փ, գ, ք)։ Ձայնաւորներով աղքատ է. երկբարբառներ չունի։ Ձեւաբանութիւնը մեծ փոփոխութեան չի ենթարկուիր։ Գոյականներն ունին չորս հոլով (սեռականը նման է տրականին, հայցականը՝ ուղղականին)։ Բացառականի վերջաւորութիւնն է՝ է։ Գոյականներու մեծ մասը կ՚ենթարկուի ի հոլովման (տունի, շունի)։ Խոնարման մէջ կան բայերու շարունակական ձեւեր կոր մասնիկով։
Պոլիսի բարբառը ինկած է արեւմտահայ գրական լեզուի հիմքին մէջ[1]։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հրաչեայ Աճառեան, Պոլսի բարբառ, Երեւան, 1941։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ էջ 262