Պերսեւս (համաստեղութիւն)
Արտաքին տեսք
{{{անուն}}} | |
Լատիներէն | Perseus |
---|---|
Սեռական | Persei |
Հապաւում | Per |
Ամէնապայծառ աստղ |
|
Ասուպներու հոսքեր |
|
Հարեւան համաստե- ղութիւններ |
|
Տեսանելի է +90° եւ −35°. լայնութիւններու միջեւ: Ամէնատեսանելին է Դեկտեմբեր ամսուան ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Պերսեւս (լատ.՝ Perseus, սեռականը Persei, հապաւումը՝ Per), երկնքի հիւսիսային մասին գտնուող համաստեղութիւն, որն իր անունն ստացած է Մեդուզան սպաննած յոյն հերոսին պատուին։ Անիկա Պտղոմեոսի 48 համաստեղութիւններէն է եւ 88 ժամանակեն համաստեղութիւններէն մեկը։ Անոր մէջ կը գտնուի յայտնի Ալկոլը (Պերսէի բետա β Per) փոփոխական աստղը։
- Մակերեսը 615 քառ.աստ. է (24րդը)
Պատկերում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պերսեւսը Դանաէի որդին էր եւ անոր հայրն էր Զեւսը[1]: Պոլիդեկտես արքան անոր ողրկեց սպաննելու Գորգոն Մեդուսան, որուն նայուածքը կը քարացներ իրեն նայողին: Համաստեղութիւնն աւանդաբար Պերսեւսը կը պատկերէ՝ ձախ ձեռքով բռնած Մեդուսայի կտրած գլուխը, աջին թուրն է, որով կտրած է այդ գլուխը:
Աստղեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պերսեւսի որոշ աստղեր՝
- α Per՝ Միրֆաք (Պերսէի ալֆա). Համաստեղութեան ամէնապայծառ աստղն է, անունը արաբերէնէ թարգմանաբար կը նշանակէ արմունկ: Ասիկա F5 Ib սպեկտրալ դասի գերհսկայ է, որն ունի 1.79m աստղային մեծութիւն եւ կը գտնուի 590 լոյս-տարի հեռուութեան վրայ։ Միրֆաքն Արեգակէն պայծառ է 5000 անգամ եւ ունի 62 անգամ մեծ տրամագիծ։
- β Per Ալկոլ (Պերսէի պեթա). Ասիկա համաստեղութեան ամէնապայծառ աստղը չէ, սակայն անիկա երկնակամարի ամէնայայտնի աստղերէն է։ Անոր տեսանելի աստղային մեծութիւնը կը փոփոխուի 2.12m-էն մինչեւ 3.39m միջակայքին մէջ, մօտաւորապէս 2,867 օրուայ ընթացքին։ Ալկոլը (արաբերէն՝ رأس الغول՝ ռա'ս ալ-ղուլ՝ տեմոնի գլուխ[2]) համաստեղութեան մէջ կը գտնուի Մեդուսայի աչքին տեղը: Սա աստղը խաւարուն փոփոխական աստղերու խումբի ներկայացուցիչն է[3]։ Խումբին ամէնապայծառ բաղկացուցիչը B8V սպեկտրալ տեսակի կապոյտ-ճերմակ աստղ է, 3.5 անգամ ծանր եւ 180 անգամ պայծառ է Արեգակէն: Երկրորդ բաղադրիչը նարնջագոյն ենթահսկայ է, որ սկսած է սառչիլ եւ ուռչած է մինչեւ Արեգակէն 3.5 անգամ մեծ չափսերու եւ ունէ 4.5 անգամ մեծ պայծառութիւն եւ անոր զանգուածի 80%-ը: Սա երկուքն իրարէ անջատուած են ընդամենը 0.05 աստղագիտական միաւորով (ԱՄ), որ կը կազմէ Արեգակէն մինչեւ Երկիր հեռուութեան հինգ տոկոսը: Սա զոյգ աստղերէն 2.69 ԱՄ հեռուութեան վրայ կը գտնուէ երրորդ բաղադրիչը: Պերսեի փին (անգլերէն՝ Phi Persei) կրկնակի աստղ է, թէեւ անոր երկու բաղադրիչները չեն աղոտցներ զիրար: Առաջնայինը հնարաւոր է, որ հսկայ է, իսկ երկրորդայինը կը նմանի աստեղային մնացորդի[4]:
- BD+31°640՝ աստղ, որուն կազմին մէջ կայ նաւթալին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ [1] Աստղային Պատմութիւններ (անգլերէն)
- ↑ P. Kunitzsch & T. Smart, Short Guide to Modern Star Names and Their Derivations (Wiesbaden: Otto Harrassowitz, 1986), p 49.
- ↑ Kaler Jim։ «Algol»։ Stars։ University of Illinois։ արտագրուած է՝ 25 November 2013
- ↑ Thaller M. L., Bagnuolo W. G., Gies D. R., Penny L. R. (1995)։ «Tomographic Separation of Composite Spectra. III. Ultraviolet Detection of the Hot Companion of phi Persei»։ Astrophysical Journal 448: 878–84։ Bibcode:1995ApJ...448..878T։ doi:10.1086/176016
|