Պերա Իւանիշուիլի

Jump to navigation Jump to search
Պերա Իւանիշուիլի
Full Size Render.jpg
Ծնած է 23 Դեկտեմբեր 1994(1994-12-23) (24 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսա
Քաղաքացիութիւն Flag of Georgia official.svg Վրաստան
Ժանրեր հիփ հոփ
Մասնագիտութիւն ռեփեր
Ծնողներ հայր՝ Բիձինա Իվանիշվիլի
Կայքէջ beraofficial.com

Պերա Իւանիշուիլի (վրացերէն՝ ბერა ივანიშვილი; լատինատառ Bera Ivanishvili; ծ. 23 Դեկտեմբեր 1994(1994-12-23), Փարիզ) ծանօթ Պերա անձնանունով, վրացի երգիչ եւ երգահան եւ հանրածանօթ հիփ հոփ, R&B եւ rap երգերու մենաբան: Հիմնադիրն է Վրացական Երազ Սթիւտիոյին:

Պերա երաժշտութիւն ուսանած է փոքր տարիքէն: Չորս տարեկան հասակէն սկսած է սորվիլ դաշնամուր, թմբուկ եւ սրինգ նուագել: Իր առաջին երգը յօրինած է 11 տարեկանին: 2012-ին հրապարակ հանած է իր սթիւտիօ ալպոմը՝ Gpirdebi (վրացերէն՝ გპირდები որ կը նշանակէ Կը խոստանամ): Կ՜երգէ վրացերէն, ռուսերէն, անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով: Իր սինկըլները՝ "Untouchable" եւ "Parlez-vous français" յաջողութիւն գտած են Ֆրանսայի SNEP երգերու ցանկին վրայ 2017-ին:

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պերա որ ծնունդով ալպինօ է վրացի պիլիոնատէր Պիճինա Իւանիշուիլիի երեք զաւակներէն մէկն է: Ամերիկեան Ֆօրպզ պարբերաթերթի համաձայն, իր հայրը Վրաստանի ամենէ մեծ մեծահարուստն է 6,4 միլիառ տոլար դրամագլխով: Պիճինա Իւանիշուիլին հիմնադիրն է Վրացական Երազ (վրացերէն՝ ქართული ოცნება անգլերէն՝ Georgian Dream) Վրաստանի քաղաքական կուսակցութեան: Յաղթանակելով Վրաստանի երեսփոխանական ընտրութիւններուն, Պիճինա Իւանիշուիլին իշխանութեան գլուխ հասաւ իբր Վրաստանի վարչապետ: Ընտրութիւններու ընթացքին, Պերան աջակցութիւն յայտնեց իր հօր, հրապարակելով իր "Georgian Dream" երգը (վրացերէն՝ ქართული ოცნება որ կ՜արտասանուի Քարթուլի Օձնեպա):

Պերա բաժնետէր է GDS TV վրացական կայանին եւ իր կարգին միլիոնատէր մըն է:

Սկաւառակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալպոմներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 2012: Gpirdebi

Սինկըլներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 2011: "My Favourite Things"
  • 2011: "Don't Worry"
  • 2011: "Georgian Dream" [1]
  • 2011: "Hip Hop Waltz"
  • 2012: "გპირდები"
  • 2012: "ოცნებების ღამე"
  • 2013: "Summertime" (feat. Lil Playy)
  • 2013: "სამუდამოდ"
  • 2014: "Calypso Lover"
  • 2015: "Don't Go"
  • 2015: "I Look Good on You"
  • 2016: "Shining Like a Star" (directed by Nash Grier)
  • 2016: "Tickets to the Movies"
  • 2016: "If This Isn't Love" (prod by Maejor)
  • 2016: "Long Live"
  • 2016: "I Can See It Now (Christmas Song)"
  • 2017: "Three Words"
  • 2017: "Untouchable"
  • 2017: "Parlez-vous français"
  • 2018: "Fire To The Sun" (feat. Patoranking)

Տես նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտագին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]