Պետրոս Տէր Մաթոսեան
| Պետրոս Տէր Մաթոսեան | |
|---|---|
| Ծնած է | 1978[1][2] |
| Ծննդավայր | Արեւելեան Երուսաղէմ |
| Ուսումնավայր | Երուսաղէմի Հրէական Համալսարան և Քոլումպիա Համալսարան |
| Մասնագիտութիւն | հայագէտ |
| Աշխատավայր | Նըպրասքայի համալսարան, Լինքըն |
| Կայքէջ | history.unl.edu/bedross-… |
Պետրոս Տէր Մաթոսեան (անգլերէն՝ Bedross Der Matossian[3], 1978[1][2], Արեւելեան Երուսաղէմ), հայ պատմաբան։ Նըպրեսքայի համալսարանի պատմութեան բաժանմունքին մէջ արդի Միջին Արեւելքի նիւթերու դասախօս փրոֆեսէօր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած ու մեծցած է Երուսաղէմ, ուր աւարտած է Եբրայական համալսարանը։ Միջին Արեւելքի պատմութեան իր դոկտորականը ստացած է Քոլոմպիա համալսարանի Միջին արեւելեան, Հարաւասիական եւ Ափրիկեան ուսմանց բաժանմունքէն (2008)։
2008-2010ին, Մեսեչուսեցի Արհեստագիտութեան հիմնարկի (MIT) միջին արեւելեան պատմութեան դասատու եղած է[4]։
2014-ի գարնան՝ Շիքակոյի համալսարանի «Տումանեան» այցելու դասախօս։
Տէր Մաթոսեան Նըպրասքայի համալսարանի (Լինքըն) Պատմութեան բաժանմունքի ամպիոնի տեղակալն է, արդի միջին արեւելեան պատմութեան գործակից դասախօս եւ հրէական ուսմանց «Հայմըն Ռոզենպէրկ» դասախօս։
Ան նաեւ Հայագիտական Ուսմանց ընկերակցութեան (SAS) նախագահն է։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան հեղինակած եւ խմբագրած է 7 հատորներ, որոնց շարքին՝ մրցանակի արժանացած «Shattered Dreams of Revolution: From Liberty to Violence in the Late Ottoman Empire» հատորը (Սթենֆըրտ համալսարանի հրատարակչատուն, 2014)։
Ինչպէս նաեւ «The Horrors of Adana: Revolution and Violence in the Early Twentieth Century» («Ատանայի Սարսափները. Յեղափոխութիւն Եւ Բռնութիւն Վաղ Քսաներորդ Դարուն») հատորը, որ Սթենֆըրտ համալսարանի հրատարակչատունը թղթակազմ, լաթակազմ եւ ելեկտրոնային տարբերակներով լոյս ընծայած է[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ «VIAF»։ viaf.org։ արտագրուած է՝ 2026-01-12
- ↑ «Դոկտ. Տէր Մաթոսեանի Հատորը Կը Շահի Հայագիտական Ուսմանց Ընկերակցութեա»։ Asbarez - Armenian (en-US)։ արտագրուած է՝ 2026-01-12
- ↑ «Դոկտ. Պետրոս Տէր Մաթոսեան Ատանայի Ջարդերը կը Վերլուծէ Անգլերէն Նոր Հատորով Մը»։ Asbarez - Armenian (en-US)։ արտագրուած է՝ 2026-01-12