Պել Պոյտ
| Պել Պոյտ | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 9 Մայիս 1844[1][2] |
| Ծննդավայր | Վերճինիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 11 Յունիս 1900[1][2] (56 տարեկանին) |
| Մահուան վայր | Wisconsin Dells |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | սպիտակ ամերիկացի?[3] |
| Մասնագիտութիւն | Հետախոյզ, թատրոնի դերասանուհի, գրագէտ և դերասանուհի |
Պել Պոյտ (անգլերէն՝ Belle Boyd, 9 Մայիս 1844[1][2], Վերճինիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 11 Յունիս 1900[1][2], Wisconsin Dells), դաշնակցային լրտես, ներդրում ունեցած է Հարաւային պատերազմի ջանքերուն մէջ՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ան շարունակած է ասպարէզը` իբրեւ դերասանուհի եւ դասախօս[4]:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Մարթինսպուրկ, Վիրճինիա (այժմ՝ Արեւմտեան Վիրճինիայի մաս): Պել իր մանկութիւնը նկարագրած է իբրեւ հովուերգական[5]: Ծննդավայրին մէջ նախնական կրթութիւն ստանալէ ետք, 1856 թուականին, 12 տարեկան հասակին, ան աւարտած է Միացեալ Նահանգներու Մերիլենտ նահանգի Պալթիմոր քաղաքի Մաունթ Ուաշինկթընի կանանց քոլէճը:
Իբրեւ լրտես
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ան աշխատած է հօրը պանդոկը՝ Ֆրոնթ Ռոյեալի մէջ, Վիրճինիա, եւ արժէքաւոր տեղեկութիւններ տրամադրած է Համադաշնային զօրավար Սթոնուոլ Ճեքսընին, 1862 թուականին։
Պել լսելով, որ Միութեան սպաները կը քննարկեն նահանջի իրենց ծրագիրները, ան երկու բանակներու առաջին գիծերէն յաջողութեամբ անցած է՝ այդ ծրագիրները փոխանցելու դաշնակցային զօրավար Սթոնուոլ Ճեքսընին:
Պել Պոյտի հետագայ սխրագործութիւնները նուազ յատկանշական եղած են, բայց դեռահաս աղջկան կերպարը, որ հարաւային ազնուականութեան նուրբ անդամ էր, հանդէս եկած է իբրեւ լրտես, գրաւիչ՝ ամերիկեան հանրութեան համար:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան
- ↑ Dictionary of Virginia Biography
- ↑ «Լրտեսները Դաւաճա՞ն, Թէ՞ Հայրենասէր Են»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2024-02-02։ արտագրուած է՝ 2026-04-13
- ↑ Belle Boyd Sam Wylde Hardinge (1865)։ Belle Boyd in Camp and Prison (անգլերէն)։ Oxford University։ Saunders, Otley, and Co.