Jump to content

Պելլա Դարբինեան

Պելլա Դարբինեան
Ծնած է 10 Փետրուար 1936(1936-02-10)
Ծննդավայր Վանաձոր, Գուգարքի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Մահացած է 23 Օգոստոս 2005(2005-08-23) (69 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց և Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան
Մասնագիտութիւն երգչուհի

Պելլա Դարբինեան (բուն մականունը՝ Քուզնեցովա, 10 Փետրուար 1936(1936-02-10), Վանաձոր, Գուգարքի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 23 Օգոստոս 2005(2005-08-23), Երեւան, Հայաստան), հայ երգչուհի։ Հայաստանի վաստակաւոր արուեստագէտ (1966)։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Կիրովականի մէջ (այժմ՝ Վանաձոր)։ Հայրը ռուս եղած է, մայրը՝ հայ։ Երբ մտած է երաժշտական ասպարէզի մէջ, յարմար դատած է հայկական անունով հանդէս գալ եւ, մականունի ուղիղ թարգմանութեամբ, դարձած է Դարբինեան։

1955 թուականին ընդունուած է Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանը, իսկ 1959-ին՝ Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը, ուր սորված է նշանաւոր երգչուհի Տաթեւիկ Սազանդարեանի դասարանին մէջ։

1962-ին ուսումը շարունակած է Մոսկուայի Մեծ թատրոնին կից արուեստանոցին մէջ։

Անոր ուղին սահմանուած էր ըլլալու օփերան, սակայն Հայաստանի էստրադային նուագախումբի ղեկավար Կոնստանդին Օրբելեանը համոզած է երգչուհին, որ ընտրէ աւելի արդիական՝ «էստրադային» տեսակի երգերու ուղին։

Վերադառնալով Երեւան, 1961-1966-ին այդ նուագախումբի մեներգչուհին դարձած է, 1966-ին արժանանալով  Հայաստանի վաստակաւոր արուեստագէտի տիտղոսին։ 1960-ական թուականներուն, Ռայիսա Մկրտչեանի հետ էստրադային երգերու գլխաւոր մեկնաբանը եղած է Հայաստանի մէջ։

1966-1996-ին եղած է Հայաստանի էստրադային սիմֆոնիկ նուագախումբի մեներգչուհի, իսկ այդ միջոցին անցած է ժողովրդական ու գուսանական երգերու մեկնաբանութեան։[1]

2001-ին Պելլա Դարբինեան ստացած է «Մովսէս Խորենացի» մետալը[2]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]