Պաֆոս
| Քաղաք | |
|---|---|
| Պաֆոս | |
| յուն․՝ Πάφος, թրք.՝ Baf | |
|
Պաֆոս քաղաքը | |
| Երկիր | Կիպրոսի Հանրապետութիւն |
| Հիմնադրուած է՝ | ՔԱ300 |
| Տարածութիւն | 18,09 քմ² |
| ԲԾՄ | 72±1 մեթր |
| Բնակչութիւն | 35 961 մարդ (2019), 32 892 մարդ (2011) և 31 738 մարդ (2001) |
| Կրօնական կազմ | Քրիստոնէութիւն |
| Ժամային գօտի | UTC+2 և UTC+3։00 |
| Հեռախօսային ցուցանիշ | 26 |
| Փոստային ցուցանիշ | 8049 և 8010 |
| Պարգեւներ | Եւրոպայի մշակութային քաղաք |
| Պաշտօնական կայքէջ | pafos.org.cy |
Պաֆոս (յուն․՝ Πάφος) Կիպրոսի խոշոր նաւահանգիստներէն մէկն է։ Կը գտնուի համանուն շրջանին՝ Պաֆոսի շրջանի մէջ։ Ան նաեւ Պաֆոսի շրջանի մայրաքաղաքն է։ Պաֆոսի մէջ կը գտնուի Կիպրոսի երկրորդ ամէնախոշոր օդակայանը՝ Պաֆոսի Միջազգային Օդակայանը։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Պաֆոսի քաղաքապետարանը ունի 38 գլխաւոր պետական դպրոցներ,8 միջնակարգ պետական դպրոց (յայտնի է որպէս Gymnasium կրթարան եւ երկրորդական λύκειο), 4 անհատական անգլիական դպրոցներ եւ մէկ մասնակի գործող ռուսական դպրոց:
Բարձրագոյն կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պաֆոս քաղաքին մէջ կայ մէկ բարձրագոյն ուսումնական հիմնարկ, որ սկսաւ ուսանողներ ընդունիլ 2010 թուականի Յունիսին: Համալսարանին մէջ կը գործեն «Ընթացաւարտ» (undergraduate) եւ «Յետ-ընթացաւարտ» ուսումնառութեան լայն ծրագիրներ, ատենախօսութեան պաշտպանութիւն եւ գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճանի շնորհում եւ բաղկացած է 4 դպրոցներէ:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փաֆոսի Քաղաքապետարանի կայքէջը
- Փաֆոսի այցելութեան կայքէջը
- Փաֆոսի առեւտրական եւ արդիւնաբերական սենեակի կայքէջը Chamber of Commerce and Industry