Jump to content

Պարսելոնա-Էլ Փրաթ Միջազգային Օդակայան

Պարսելոնա-Էլ Փրատ Միջազգային Օդանաւակայան
Aeroport de Barcelona – el Prat


Պարսելոնա-էլ Փրատ միջազգային օդանաւակայանի գլխաւոր մուտքը

ԻԱԹԱ՝ none ԻՍԱՕ՝ none

Կաղապար:Տեղորոշման քարտեզ

Ամփոփում
Օդակայանի տեսակ միջազգային օդանաւակայան
Սեփականատէր ENAIRE
Կը ծառայէ Քաթալոնիա
Տեղագրութիւն Կաղապար:Դրօշաւորում/Սպանիա, Էլ Փրատ տէ Լիոպրեկատ
քոորտինադներ 41°17′49″N 2°04′42″E / 41.29694°N 2.07833°E / 41.29694; 2.07833
Տեղական ժամանակ UTC UTC 0
Աշխատանքի ժամերը շուրջօրեայ
Կայք Պաշտօնական կայք
... etc.
... etc.
Վիճակագրութիւն (2017)
Ճամբորդներու թիւ 47,284,500
... etc.

Պարսելոնա-Էլ Փրաթ օդակայան (քաթ.՝ Aeroport de Barcelona – el Prat, սպ.՝ Aeropuerto de Barcelona-El Prat), յայտնի է նաեւ որպէս Էլ Փրատի օդանաւակայան, միջազգային օդանաւակայան[1][2], որ կը գտնուի Քաթալոնիայի ինքնավար համայնքի մայրաքաղաք Պարսելոնայի կեդրոնէն 12 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Էլ Փրատ տէ Լեոպրեկատ բնակավայրին մէջ[3]։

Կը համարուի Սպանիոյ երկրորդ խոշորագոյն օդանաւակայանը՝ Ատոլֆ Սվարէսի անուան Մատրիտ Պարախաս միջազգային օդանաւակայանէն ետք։ Ըստ զբաղուածութեան ցուցանիշի՝ Պարսելոնայի օդանաւակայանը եօթերորդն է ամբողջ Եւրոպայի մէջ` Լոնտոնի, Փարիզի, Ամսթերտամի, Ֆրանքֆուրթի, Ստամպուլի եւ Մատրիտի օդանաւակայաններէն ետք։ 2016-ին Պարսելոնայի օդանաւակայանը կ՛ընդունի գրառումով թիւով 44.1 միլիոն ուղեւոր, որ շուրջ 11.2 տոկոսով կը գերազանցէր նախորդ տարուան՝ 2015-ի ցուցանիշին[4]: Օդանաւակայանը հիմնականին կը ծառայէ ներքին եւրոպական ուղղութիւններով, ինչպէս նաեւ կը կազմակերպէ թռիչքներ դէպի Հիւսիսային (Միացեալ Նահանգներ, Քանատա) եւ Հարաւային Ամերիկա (Արժանթին, Պրազիլ, Քոլումպիա, Փերու), Մերձաւոր Արեւելք (Իսրայէլ, Լիբանան, Յորդանան, Իրան, ԱՄԷ, Քաթար), Ասիա (Չինաստան, Հարաւային Քորիա, Սինկափուր, Հոնկ Գոնկ, Փաքիստան) եւ Ափրիկէ (Ալժերիա, Եգիպտոս, Մարոք, Թունիս, Կամպիա, Եթովպիա, Սենեկալ):

Ինչպէս Պարախասի օդանաւակայանը, այնպէս ալ Էլ Փրատօն, կը սպասարկէ Սպանիոյ ազգային օդային փոխադրող «Puente Aéreo» ընկերութիւնը[5]։

Պարսելոնայի առաջին օդանաւակայանը, որ կառուցուածէ Էլ Ռոմոլարի մէջ, հիմնադրուած է 1916-ին։ Սակայն այդ երկար հեռանկար չունէր, քանզի երկու տարի ետք կը կառուցուի նոր օդանաւակայան՝ աւելի զարգացած ենթակառուցուածքներով։ Օդանաւակայանի առաջին սպասարկող ինքնաթիռը եղած է «Groupe Latécoère» ընկերութեան ֆրանսական արտադրութեան Salmson 300 օդանաւը, որ իր առաջին չուերթը կատարած է Թուլուզէն դէպի Քազապլանքա։ 192-էն սկսել կը գործէ ծրագրաւորուած առեւտրական ծառայութիւն[6]։ 1948-ին կը ստեղծուի Պարսելոնայի օդանաւակայանի թռիչքուղին եւ ճիշդ նոյն տարին ալ իր ծառայութիւնները այստեղ կը գործարկէ առաջին օտարերկրեայ օդաընկերութիւնը՝ «Pan American World Airways»-ը, որ առաջին չուերթով Լիզպոնէն մեկնում է ընկերութեան գլխամաս Նիւ Եորք։

Նոյն տարուան 4 Նոյեմբեր-ին կը սկսի առաջին ներսպանական չուերթներու ձեւաւորումն ու Պարսելոնայի օդանաւակայանի կապակցումը Մատրիտի Պարախաս օդանաւակայանի հետ։ 1963-ին օդանաւակայանէն օգտուող քաղաքացիներու թիւը կը հատէ մէկ միլիոնի շեմը։ 1965-ին կը կառուցուի հսկիչ աշտարակ, իսկ 1968-ին՝ կը բացուի նոր կայան, որ մինչ օրս կը գործէ[7]։

3 Օգոստոս 197-ին «Pan American World Airways»-ը կը սկսի իրականացնել հերթական ծառայութիւնը Պարսելոնայի, Լիզպոնի եւ Նիւ Եորքի միջեւ՝ Boeing 747-ի գործարկմամբ։ 1976-ին կը կառուցուի նոր կայան՝ յատուկ ներպիրենեան օդային ծառայութիւններու եւ բեռնափոխադրումներու համար, միացուած փոստային եւ օդային բեռնափոխադրման ծառայութիւններ: 1977-ին Պարսելոնա-Էլ Փրատ միջազգային օդանաւակայանը կ՛ընդունի 5 միլիոն ուղեւոր։

1992-ին Ամառային օլիմպիական խաղերը կը ժամանեն Պարսելոնա եւ օդանաւակայանը կը ստանձնէ արտասահմանեան բազմահազարաւոր պատուիրակներու, հիւրերու եւ երկրպագուներու ժամանման ողջ ծանրութիւնը։ 1992-ին կը բացուի նոր հսկիչ աշտարակ, որ կը փոխարինուի 2006-ին։ 2009-ին կը բացուի առաջին կայանը, ո մինչ օրս կը համարուի ամենածանրաբեռուած ենթակառուցուածքը։ Այսօր, չուերթներու 70 %-ն կ՛իրականացուի կայան 1-ի միջոցով։ 1999-էն ետք օդային երթեւեկութիւնը կտրուկ անկում կ՛ապրի։ Օդային ինքնաթիռի ոլորտային ճգնաժամը պայմանաւորուած էր Ժիրոնայի եւ Ռեուսի կանոնադրութեան բազմաթիւ չուերթներով, որոնց թռիչքուղու վերջնական կանգառը Էլ Փրատն էր։ 2005-էն ետք Էլ Փրատը կը դառնայ Սպանիոյ թիւ երկու օդանաւակայանը։ Դեկտեմբեր 2016-էն ի վեր Պարսելոնայի օդանաւակայանը կը սկսի իրականացնել չուերթներ նաեւ դէպի Լատինական Ամերիկա եւ Ասիա։

Ծառայութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պարսելոնա-Էլ Փրատ միջազգային օդանաւակայանին կը սպասարկեն հիմնականին տեղական եւ եւրոպական օդային ընկերութիւնները, որոնք ունին որոշակի գործելու հիմք։ Միջմայրցամաքային կապերը վերջին տարիներուն զգալի քանակութեամբ ուղեւորափոխադրումներ չեն առաջացուցած: Թուաքանակի հետ կապուած աճը սկսած է 21-րդ դարու սկիզբը եւ զգալիօրէն ընդարձակուած վերջին տարիներուն։ Երթալով զգալիօրէն կ՛աճի հանգստեան եւ զբօսաշրջային նպատակներով օդային փոխադրումներու ծաւալները։ Համեմատաբար աւելի ցած գիներով օդային ընկերութիւններ են Ryanair, EasyJet, Norwegian Air միջազգային, EasyJet Switzerland, Wizz Air and Transavia.com-ը։ Սեպտեմբեր 2010-ին օդանաւակայանին մէջ հիմնուած է թռիչքային նոր հիմք[8]:

Օդանաւակայանը ունի 3 թռիչքուղի, որոնցմէ երկուքը կ՛իրականացուին զուգահեռ կարգով։ Օդանաւակայանը կը հանդիսանայ Քաթալոնիայի ժեներալիտետի եւ Սպանիոյ թագաւորական կառավարութեան միջեւ կառավարման եւ վերահսկողութեան քաղաքականութեան քննարկման առարկայ՝ «Aena»-ի (օդանաւակայանի կառավարիչ) եւ տարբեր օդային ընկերութիւններու մասնակցութեամբ: Հակասութեան մէկ մասը կը վերաբերի օդանաւակայանի ստեղծման բացառութիւններուն եւ Aena-ի ցանցի միւս օդանաւակայաններու նկատմամբ առաւելութիւններուն՝ արտաքին ներդրումներու տեսանկիւնէն։

Կաղապար:Airport destination list

Կաղապար:Airport destination list

Վիճակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հիմնական ուղիներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
օդային ուղիներ, 2017
Վարկանիշ Օչային ուղի Ուղեւորներու քանակ
1  Սպանիա Vueling 17,174,966
2 Կաղապար:Country data Իրլանտա Ryanair 6,962,954
3  Ուքրանիա EasyJet 3,143,891
4  Նորվեկիա Norwegian 1,586,744
5  Գերմանիա Lufthansa 1,425,433
6  Սպանիա Iberia 1,338,263
7  Սպանիա Air Europa 1,052,286
8  Ուքրանիա British Airways 843,648
9  Ֆրանսա Air France 777,655
10  Հունգարիա Wizz Air 768,044
11 Նիտերլանտներ KLM 574,985
12 Նիտերլանտներ Transavia 572,902
13 Փորթուկալ TAP Portugal 555,243
14 Կաղապար:Country data Արաբական Միացեալ Էմիրութիւններ Emirates 551,008
15  Գերմանիա Eurowings 542,492

Ամենազբաղուած ուղեւորագիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ամենազբաղուած գիծեր, 2017
Հ․ օդանաւակայան Ուղեւորներ
1Մեծ Բրիտանիա Լոնտոնի Գեթվիք օդանաւակայան1,460,914
2Նիտերլանտներ Ամստերդամի միջազգային օդանաւակայան1,363,965
3 Ֆրանսա Փարիզի Շառլ դը Գոլի անուան օդանաւակայան1,290,861
4 Իտալիա Լեոնարտօ տա Վինչիի անուան միջազգային օդանաւակայան1,225,979
6 Ֆրանսա Փարիզի Օրլի օդանաւակայան1,163,701
5 Գերմանիա Ֆրանքֆուրտի օդանաւակայան937,469
7Պելկիա Պրիուսելի օդանաւակայան927,483
8 Գերմանիա Միունխենի օդանաւակայան837,259
13Փորթուկալ Լիսաբոնի օդանաւակայան836,924
10 Իտալիա Մալպենսա օդանաւակայան758,520
9Մեծ Բրիտանիա Հիտրոու օդանաւակայան684,967
11  Զուիցերիա Ցիուրիխի օդանաւակայան649,719
12  Զուիցերիա Ժնեւի օդանաւակայան637,998
15Կաղապար:Country data Իրլանտա Տուպլինի օդանավակայան572,623
14Մեծ Բրիտանիա Լիուտոնի օդանաւակայան507,191
Ուեւորներու վիճակագրութիւն
ՏարիՈւղեւորներ%ՏարիՈւղեւորներ%
19631,000,000-200322,752,667+6.6
19775,000,000-200424,558,138+7.9
19909,205,000-200527,152,745+10.6
19919,145,000-0.7200630,008,152+10.5
199210,196,000+11.5200732,898,249+9.6
19939,999,000-2.0200830,208,134-8.2
199410,647,285+6.5200927,311,765-9.4
199511,727,814+10.1201029,209,595+6.5
199613,434,679+14.6201134,398,226+17.8
199715,065,724+12.1201235,144,503+2.2
199816,194,805+7.3201335,216,828+0.2
199917,421,938+7.6201437,559,044+6.7
200019,809,567+13.8201539,711,276+5.7
200120,745,536+4.7201644,154,693+11.2
200221,348,211+2.9201747,284,500+7.1
2018 (Mar)9,927,159+9.4

Աղբյուր՝ Aeroport de Barcelona, AENA

Գործողութիւններու վիճակագրութիւն
Տարիգործողութիւններ%
1999233,609-
2000255,913+9.5
2001273,119+6.3
2002271,023-0.8
2003282,021+4.1
2004291,369+3.3
2005307,798+5.6
2006327,636+6.4
2007352,501+7.6
2008321,491-8.8
2009278,965-13.3
2010277,832-0.4
2011303,054+9.1
2012290,004-4.3
2013276,497-4,7
2014283,850+2,7
2015288,878+1,8
2016307,864+6,6
2017323,539+5,1
2018 (Mar)69,548+6.6
Կարհգօ վիճակագրութիւն
ՏարիԾաւալ%
199988,217-
200088,269+2.4
200181,882

-7.8

200275,905

-7.3

200370,118

-7.6

200484,985+21.2
200590,446+6.4
200693,404+3.3
200796,770+3.6
2008104,329+7.7
200989,813-13.6
2010104,279+16.1
201196,572-7.4
201296,522-0.1
2013100,288+3.9
2014102,692+2.4
2015117,219+14.1
2016132,754+13.3
2017156,105+14.9
2018 (Mar)38,181+10.1

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]