Jump to content

Պարթոլոմէօ Քրիսթոֆորի

Պարթոլոմէօ Քրիսթոֆորի
Ծնած է 4 Մայիս 1655(1655-05-04)[1][2][3]
Ծննդավայր Փատուա, Վենետիկի հանրապետութիւն[3]
Մահացած է 27 Յունուար 1731(1731-01-27)[3] (75 տարեկանին)
Մահուան վայր Ֆլորանս, Թոսքանայի Մեծ Դքսութիւն[3]
Քաղաքացիութիւն  Վենետիկի հանրապետութիւն
 Թոսքանայի Մեծ Դքսութիւն
Մասնագիտութիւն երաժշտական գործիք շինող, դաշնամուր պատրաստող վարպետ, գիւտարար, տաւղալար շինող, երաժիշտ

Պարթոլոմէօ Քրիսթոֆորի (4 Մայիս 1655(1655-05-04)[1][2][3], Փատուա, Վենետիկի հանրապետութիւն[3] - 27 Յունուար 1731(1731-01-27)[3], Ֆլորանս, Թոսքանայի Մեծ Դքսութիւն[3]), երաժշտական գործիքներու իտալացի արտասրող եւ վաճառական[4]: 1709 թուականին ան հնարած է փիանօ ֆորթէն, Իտալիոյ Ֆլորանս քաղաքին մէջ[5]:

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քրիսթոֆորի ծնած է Փատուայի մէջ, Վենետիկ: Ոչինչ յայտնի է անոր վաղ մանկութեան տարիներուն մասին։

Ան 33 տարեկանին աշխատանքի է անցած է: Ֆերտինանտօ, որ Թոսքանայի դուքս Քոզմաս Գ.-ի որդին եւ ժառանգորդն էր, երաժշտութիւը կը սիրէր:

Ֆերտինանտօ իշխանը 1688-ին այցելած է Վենետիկ, մասնակցելու Carnival- ին։ Ան հանդիպած է Քրիսթոֆորին, Փատուա անցնող ուղեւորութեան տան մէջ: Այդ ատեն Ֆերտինանտօն կը փնտռէր նոր արուեստագէտ վարպետ մը, հոգ տանելու իր բազմաթիւ երաժշտական ​​գործիքներուն, անոր նախորդ աշխատողը մահացած էր: Արքայազնը փափաքած է վարձել Քրիսթոֆորին ոչ միայն իբրեւ վարպետ, այլ նաեւ իբրեւ երաժշտական ​​գործիքներու նորարար:

17-րդ դարուն Քրիսթոֆորի ստեղծած է երկու ստեղնաշարային գործիքներ․ մինչ այդ սկսած է աշխատանք տանիլ դաշնամուրի վրայ: Այս գործիքները փաստաթղթաւորուած են՝ գոյքագրման մէջ, որ թուագրուած է 1700 թուականով[6]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 Gran Enciclopèdia CatalanaGrup Enciclopèdia, 1968.
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedijaLZMK, 1999. — 9272 է.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Archivio Storico Ricordi — 1808.
  4. Unknown (2014-04-27)։ «Armen Avagyan: 10 INVENTIONS»։ Armen Avagyan։ արտագրուած է՝ 2020-08-21 
  5. «Ապագայի Ինքնաշա՞րժը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2017-03-18։ արտագրուած է՝ 2020-08-21 
  6. «Դաշնամուրի պատմութիւն. Պարթոլոմէօ Քրիսթոֆորի»։ hy.eferrit.com։ արտագրուած է՝ 2020-08-21