Պարգ (երգիչ)
Պարգ | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | հայ.՝ Պարգև Վարդանյան |
Նաեւ յայտնի է իբրեւ | Պարգ |
Ծնած է | 7 Յունիս 1996[1] (28 տարեկան) |
Ծննդավայր | Հայրավանք, Գեղարքունիքի մարզ[2][1] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մասնագիտութիւն | երգիչ, երաժիշտ և երգահան |
Կայքէջ | pargmusic.com |
Պարգեւ Վարդանեան, բեմական անունով՝ Պարգ, անգլերէն՝ Parg (արեւմտահայերէն հնչումով՝ Փարկ), հայ երգիչ-երգահան, կը բնակի Երեւան, Հայաստան։ Պարգը 2021 թուականին հրապարակեց իր առաջին երգը՝ «Գինին ու գրելը»։[3][4]
Պարգը պիտի մասնակցի 2025 Եւրատեսիլ երգի մրցոյթին՝ «Survivor» երգով, որուն հեղինակներն են Թոմաս Կսոնը (Լորինի «Tattoo» եւ «Euphoria» Եւրատեսիլի յաղթող երգերու հեղինակը) եւ Պենճամին Ալասուն (Նեմոյի «The Code» Եւրատեսիլի յաղթող երգի հեղինակը)։[5][6]
Պարգը իր տաղանդով եզակի է, քանի որ ինք անձամբ կը մասնակցի իր երգերու ե՛ւ բառերու յօրինման, ե՛ւ երաժշտութեան մշակման ու գործիքաւրոման աշխատանքերուն. ձիրգ մը, որ բոլոր երգիչները չեն, որ օժտուած են:
2024-ի ամառնավերջին՝ Պարգը ամուսնացաւ իր ընկերուհիին՝ Նարիւայի հետ:
Վաղ կեանք եւ ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարգը ծնած է հայ ծնողներու ընտանիքի մը մէջ Հայաստանի Գեղարքունիք մարզի Հայրավանք գիւղը: Անոր առաջին երաժշտական փորձառութիւնը եղած է տեղական եկեղեցւոյ երգչախումբի ծիրէն ներս մինչեւ վեց տարեկան։[7][8] Պարգը եւ իր ընտանիքը տեղափոխուած են Վոլկոկրատ, Ռուսիա, երբ ան տակաւին փոքր էր: Ան յաճախած է տեղւոյն պետական թատրոնի եւ շարժապատկերի հիմնարկը եւ աւարտած է Թատերական արուեստի եւ դերասանութեան բաժինը, ուր նաեւ համահիմնադրած է «The Edge Chronicles» անունով երգի խումբ մը։[3] 2017-2019 թուականներուն խումբը շրջագայած է Հայաստանի, Ռուսիոյ, Վրաստանի եւ Ուքրանիոյ մէջ։[3]
Պարգը 2022 թուականին վերադարձած է Հայաստան։[9] Նոյն տարուան յունիսին Պարգը կատարած է Զազի համերգին բացումը Երեւանի ՀԱՅԱ փառատօնին։[10][11] Այդ ժամանակէն ի վեր ան կատարած է Ռոզա Լինի երգերու վերերգները (քաւըր) եւ գործակցած է Պրունէթի հետ։[12] Անոնք, Ժան Աբրահամեանի եւ Գայիանէ Կարապետեանի հետ միասին հանդէս կու գային «Project 12 / Փրոճեքթ 12» խումբի անուան տակ՝ «Club 12 / Քլապ 12» ակումբին մէջ ներկայացնելով իրենց երգի-պարի բեմական կատարումները:
Ան առաջադրուած է 2024 թուի Հայկական երաժշտական տեսահոլովակներու մրցանակաբաշխութեան՝ «Առաջ» երգին համար։[13] Ան աչքի զարկաւ նաեւ իր «Քո մօտ» եզակի երգով, որ հանդիսացաւ «84-ի ամառը / Summer of 84» հայաստանեան Կինոդարան ընկերութեան (Kinodaran) արտադրած բազմամասանոց ֆիլմին գլխաւոր երգը, որ հեառարձակուեցաւ 2024-ի օգոստոսին: Անոր վերջին երգը՝ «Կանչում եմ», արժանացած է քննադատներու գովասանքին։[14][15]
Եւրատեսիլ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարգը մասնակցեցաւ Դէպի Եւրատեսիլ 2025-ին «Survivor» երգով , որ յօրինուած է Թովմաս Կսոնի եւ Պենճամին Ալասուի կողմէ։[5][6] 2025 թուականի փետրուար 16-ին, «Դէպի Եւրատեսիլ»-ի վերջնական մրցումին ընթացքին, ան ստացած է երկրորդ ամենաբարձր կէտերը ազգային եւ միջազգային մրցատեանէն եւ առաջին դիրքին հասած է միայն հանդիսատեսի քուէարկութեամբ՝ յաղթելով մրցումը եւ ստանալով Հայաստանը 2025 թուականի Եւրատեսիլի երգի մրցոյթին Պազէլի մէջ ներկայացնելու իրաւունքը։[16]
Երգագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկարաձայն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վերնագիր | Մանրամասնութիւն |
---|---|
Theatre Session (Live Edition) |
|
Սինկլներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վերնագիր | Տարի |
---|---|
"Tell Me" | 2020 |
"Սարերի Հովին Մեռնեմ" | |
"Կ՚ուզես" | 2021 |
"Գինին ու Գրելը" | |
"Snap" | 2022 |
"Snap"
(J-Marin-ի հետ) | |
"Araj" | 2023 |
"Արեւ Ես"
(Պրունէթի հետ) |
2024 |
"Քո Մօտ" | |
"Կանչում Եմ" | |
"Էս Նոր Տարին" | |
"Survivor" | 2025 |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Parg - "Survivor" (Eurovision 2025) | Eurovision & Friends
- ↑ https://www.h-pem.com/en/interviews/2024/01/29/an-interview-with-parg-a-journey-through-music-and-emotion/36
- ↑ 3,0 3,1 3,2 «An Interview with Parg: A Journey Through Music and Emotion»։ H-Pem (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2024-12-04-ին։ արտագրուած է՝ 2024-12-03
- ↑ Harutyunyan Harut (April 27, 2023)։ «The Gripping Allure of Parg's Music»։ Miaseen Inc.։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 8 December 2023-ին։ արտագրուած է՝ 3 December 2024
- ↑ 5,0 5,1 Kao Scarlett (2025-02-09)։ «Poll: Armenia’s Depi Evratesil 2025 songs revealed - who should win?»։ wiwibloggs (en-US)։ արտագրուած է՝ 2025-02-11
- ↑ 6,0 6,1 Wiwibloggs։ «Instagram»։ www.instagram.com։ արտագրուած է՝ 2025-02-11
- ↑ «"Զգում էի, որ պակասում էր կապն արմատներիս հետ"․ Պարգը՝ Հայաստան վերադառնալու որոշման, իր երգացանկի ու այն արտացոլող ոճի մասին»։ style.news.am։ արտագրուած է՝ 2024-12-03
- ↑ «Հայրենիքում ապրելն, արարելն ու հայկական երաժշտությունը զարգացնելը երիտասարդ երգիչ Պարգի համար գերագույն հաճույք է»։ Armenpress (հայերեն)։ 2024-10-17։ արտագրուած է՝ 2024-12-03
- ↑ Hakobyan Gohar (November 4, 2024)։ «Artistic expression is a very personal endeavour; it reflects one’s life, emotions, cultural foundation, and identity»։ en.aravot.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2024-12-03
- ↑ Mediamax։ «Աներեւակայելի Zaz-ը. անհավանական ռիթմեր եւ էներգիա՝ "Հրազդան" ստադիոնում»։ Bravo.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2024-12-03
- ↑ «Երբեմն լավ է, որ մենք մեզ կորցնենք, որպեսզի իմանանք ով ենք ու վերածնվենք․ Zaz-ի համերգը Երևանում և հատուկ մոտեցումը հայ հանդիսատեսին (լուսանկարներ)»։ www.tert.am։ 26 June 2022։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2024-12-03-ին։ արտագրուած է՝ 2024-12-03
- ↑ Vautrey Jonathan (2024-02-18)։ «New music this week (part 1): Songs from Raiven, Brunette, Alessandra and more»։ wiwibloggs (en-US)։ արտագրուած է՝ 2024-12-03
- ↑ Gregorian Alin K. (2024-10-10)։ «PARG: Pushing Armenian Pop Music Forward»։ The Armenian Mirror-Spectator (en-US)։ արտագրուած է՝ 2024-12-03
- ↑ «PARG is yearning for connection on new single "Kanchum Em" | Tracks»։ The Line of Best Fit (en-US)։ արտագրուած է՝ 2024-12-03
- ↑ «PARG blends Armenian culture with contemporary sounds in "KANCHUM EM" – EARMILK» (en-US)։ արտագրուած է՝ 2024-12-03
- ↑ Helgeson Justina (2025-02-16)։ «Armenia: Parg wins Depi Evratesil and heads to Eurovision 2025»։ Eurovisionworld (en-GB)։ արտագրուած է՝ 2025-02-16
- ↑ «THEATRE SESSION (Live Edition) - Single by PARG»։ Spotify։ արտագրուած է՝ 17 February 2025