Jump to content

Պատրիկ Տօնապետեան

Պատրիկ Տօնապետեան
Ծնած է 13 Փետրուար 1953(1953-02-13)[1] (73 տարեկան) կամ 1953[2]
Ծննդավայր Թունիս, Ֆրանսա[3]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Ուսումնավայր Մոնպելիե III - Պոլ Վալերիի անվան համալսարան?[4]
Երկեր/Գլխաւոր գործ L'âge d'or de l'architecture arménienne?
Մասնագիտութիւն արուեստագէտ, դիւանագէտ, հայագէտ, medieval archaeologist, արուեստագէտ և պատմաբան
Աշխատավայր Էքս Մարսէյի Համալսարանը, CRISES?, Երեւանի Պետական Համալսարան, Փարիզ-Նանթեր համալսարան, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն? և Էքս Մարսէյի Համալսարանը[5]

Պատրիկ Տօնապետեան (ֆրանսերէն՝ Patrick Donabédian, 13 Փետրուար 1953(1953-02-13)[1] կամ 1953[2], Թունիս, Ֆրանսա[3]), ֆրանսահայ գիտնական, որ մասնագիտացած է հայագիտութեան, յատկապէս՝ հայկական ճարտարապետութեան պատմութեան մեջ[6][7]։

Կենսագրական գիծեր[8]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Թունուզ՝ իբրեւ Ֆրանսայի քաղաքացի, եւ ունի հայկական ծագում[9]։ Ան ուսումնասիրած է ռուսերէն եւ հայերէն, հայագիտութիւն եւ միջնադարեան արուեստի պատմութիւն՝ Փրովանսի համալսարանին մէջ (1970-1974), Երեւանի պետական համալսարանին մէջ, Երեւանի բազմարուեստից (փոլիթեքնիք) հիմնարկին մէջ, Լենինկրատի գեղարուեստից ակադեմիային մէջ (1975-1980), Փարիզ XIII-Նանթեր համալսարանին մէջ (1980-1985) եւ Մոնփելիէ III համալսարանին մէջ (2002-2004)։

1992-2006 տարիներուն, Պատրիք Տօնապետեան աշխատած է Ֆրանսայի Արտաքին գործոց նախարարութեան մէջ՝ իբրեւ մշակութային խորհրդատու Արեւելեան Եւրոպայի, ներառեալ՝ Հայաստանի մէջ (1992-1996)։ 2006-2020 տարիներուն եղած է Միջերկրականեան հնագիտութեան լաբորատուարին (LA3M, Էքս-ան-Փրովանս) գիտաշխատողը եւ Էքս-Մարսէյ համալսարանի (AMU) հայագիտութեան ու միջնադարեան արուեստի պատուակալ դասախօսը[10]։

2009-2016 տարիներուն ղեկավարած է Դ.-Զ. դարերու Երերոյքի տաճարի հայ-ֆրանսական հնագիտական առաքելութիւնը։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #112571700 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 1 2 Centre pour la communication scientifique directe (France) HAL : hyper articles en ligne, HAL — [Villeurbanne]: Centre pour la communication scientifique directe, 2001. — ISSN 2267-828X
  4. ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  5. ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. ↑ «Patrick Donabédian»։ hal.science։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ -ին
  7. ↑ «Book Launches and Lectures»։ Royal Asiatic Society։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ -ին։ «one of the world’s leading experts on Armenian Medieval History and Arts.»
  8. ↑ (հայերեն) Պատրիկ Տոնապետյան, 2026-02-03, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D6%80%D5%AB%D5%AF_%D5%8F%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10674613, վերցված է 2026-07-17
  9. ↑ «Patrick Donabédian». hal.science. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. ↑ «A Journey of Cultural Rediscovery: Armenian Heritage in Turkey» (PDF). Ugabfrance.org. Armenian General Benevolent Union. 2008 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ նոյեմբերի 30-ին. «He is a prominent specialist of Armenian Culture and History and has written numerous books about Armenian art, culture and history.»