Պատմաբանասիրական Հանդէս
Պատմաբանասիրական Հանդէս Պատմաբանասիրական հանդես | |
---|---|
Տեսակ | Պատմական ամսագիր |
Լեզու | հայերէն, ռուսերէն և Հայերէն եւ բազմալեզու[1] |
Հիմնադրուած է | 1958 |
Հրատարակիչ | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի "Գիտություն" հրատարակչություն |
Երկիր | Հայաստան |
Տպաքանակ | 350 |
Հայկական ԱԳ | 0.05 |
ISSN | 0135 - 0536 |
ISI | 0 |
SCOPUS | 0 |
ԲՈՀ ցանկ | 1 |
OCLC | 470223840 |
Կայք | academhistory.am/hy/%D5%…[2] |
Պատմաբանասիրական հանդէս (անգլ.՝ Historical-Philological Journal), ՀՀ ԳԱԱ կողմէ հրատարակուող գիտական հանդէս։ Կը լուսաբանէ հայ ժողովուրդի պատմութեան, գրականութեան, փիլիսոփայութեան, լեզուի, արուեստի եւ մշակոյթի հարցերը, ընդհանուր բանասիրութեան եւ հայագիտութեան տեսական խնդիրները, հայ ժողովուրդի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը միւս ժողւուրդներու հետ[3]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայագիտական այս հանդէսը հիմնադրուած 1958 թուականին, հիմնադիր խմբագիրը եղած է ակադէմիկոս Մկրտիչ Ներսիսեանը, որու մահէն ետք 1999 թուականին անոր փոխարինած է ակադեմիկոս Վարդգէս Միքայէլեանը։ 2006 թուականէն հանդէսի գլխաւոր խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտութիւններու դոկտոր Սարգիս Յարութիւնեանը։
Տպագրուած յօդուածները, եթէ հարկ կը նկատուի, կ՚ուղարկուին մասնագէտներու գրախօսութեան։ Տպագրուող բոլոր յօդուածները վերջնականապէս կը քննարկուին խմբագրական խորհուրդի նիստին եւ կը յանձնուին տպագրութեան։ Հանդէսին մէջ տպագրուած յօդուածները եռալեզու են՝ հայերէն, ռուսերէն եւ անգլերէն։ Հանդէսը սկզբնական տարիներուն կը տպագրուէր տարեկան չորս համար, իւրաքանչիւրը աւելի քան 300 մեծադիր տպագրական էջ, իսկ 1999 թուականէն ի վեր կը տպագրուի տարեկան 3 համար։
Աշխատակազմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գլխաւոր խմբագիրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մկրտիչ Ներսիսեան (1958-1999)
- Վարդգէս Միքայէլեան (1999-2006)
- Սարգիս Յարութիւնեան (2006-2019)
Գլխաւոր խմբագրի ներկայ տեղակալ եւ պատասխանատու քարտուղարն է բանասիրական գիտութիւններու դոկտոր Անուշաւան Զաքարեանը։
Խմբագրական խորհուրդ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խմբագրական խորհուրդը բաղկացած է հետեւեալ անդամներէն՝
- ակադեմիկոս Սուրէն Արեւշատեան,
- ակադեմիկոս Հրաչ Բարթիկեան,
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Քալանթարեան,
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Յովհաննիսեան,
- բ.գ.դ. Աելիտա Դոլուխանեան,
- բ.գ.դ. Լաւրենտի Յովհաննիսեան,
- բ.գ.դ. Սամուած Մուրատեան,
- բ.գ.դ. Ազատ Եղիազարեան,
- պ.գ.դ. Պաւել Չոպանեան։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայաստանի մէջ հրատարակվող գիտական պարբերականներու ցանկ Archived 2016-03-04 at the Wayback Machine. // Գիտական տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոն
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0135-0536
- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 3045-302X
- ↑ «Պատմաբանասիրական հանդես»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ մայիսի 26-ին։ արտագրուած է՝ 2014 թ․ հուլիսի 12