Պանօ Լեւքարա
| Գիւղ | |
|---|---|
| Պանօ Լեւքարա | |
| յուն․՝ Πάνω Λεύκαρα[1][2][3] | |
|
| |
| Երկիր |
|
| Mayor of Pano Lefkara?[5][6] | Sophocles Sophocleous?[5][6] |
| Տարածութիւն | 62,1744 քմ² |
| ԲԾՄ | 575 մեթր |
| Բնակչութիւն | 737 մարդ (2011)[7][8] |
| Ժամային գօտի | UTC+2[9] և UTC+3։00[9] |
| Փոստային ցուցանիշ | 7700[9] |
| Անուանուած է | ճերմակ[1] և լեռ[1] |
| Պաշտօնական կայքէջ | lefkara.org.cy(յունարէն)(անգլերէն)(ռուս.) |
Պանօ Լեւքարա (յուն․՝ Πάνω Λεύκαρα) Կիպրոսի կղզիին վրայ գտնուող գիւղ մըն է, որ յայտնի է իր նրբագեղ ժանեկագործութեամբ (յուն․՝ λευκαρίτικα) եւ արծաթէ ձեռագործներով։ Գիւղը իր անունը ստացած է իր կայծքարի եւ կրաքարի սպիտակ գոյնէն. Լեւքարա բառը կազմուած է յունարէն «լեւքա» (յուն․՝ λευκά) եւ «օրի» (յուն․՝ όρη) բառերէն։ Պանօ կը նշանակէ «վերին», որովհետեւ գոյութիւն ունի նաեւ Քաթօ Լեւքարա, ուր քաթօ կը նշանակէ «վարը»[10]։ Քաթօ Լեւքարան առանձին գիւղ մըն է, որ կը գտնուի Պանօ Լեւքարայէն աւելի ցած։ Գիւղը ընդգրկուած է Ճափոնցի Ճանապարհորդական Գործակալութիւններու Միութեան կողմէ յայտարարուած «Եւրոպայի 30 ամենագեղեցիկ քաղաքներու» ցանկին մէջ[11]։
Դիրք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղը կը գտնուի Թրոտոս լեռնաշղթայի հարաւային լանջերուն վրայ, Լառնագայի շրջանին մէջ, Նիկոսիա–Լիմասոլ հիմնական մայրուղիէն դուրս։ Ան ունի քարապատ փողոցներ եւ գեղագիտական ճարտարապետութիւն։ Անիկա մոտաւորապէս 1.2 քմ հեռու է Քաթօ Լեւքարայէն։
Արծաթ եւ ժանեակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղի նեղ փողոցներուն մէջ յաճախ կ՛երեւին կիներու խումբեր, որոնք աւելի քան դարմ մը շարունակ նստելով կը գործեն իրենց նուրբ ժանեակները։ Գիւղը յայտնի է նաեւ իր արծաթագործ վարպետներով, որոնք կը պատրաստեն փայլուն ժանեկահիւս աշխատանքներ։ Գիւղին մէջ կը գործէ ժողովրդային թանգարան մը, ուր կը ցուցադրուին Կիպրոսի կենցաղը շուրջ հարիւր տարի առաջ։ Թանգարանը կը ներկայացնէ ունեւոր ընտանիքի մը հաւաքածոն՝ կահաւորանք, տեղական հագուստներ եւ Լեւքարայի ժանեկագործութեան նմոյշներ։ Ըստ աւանդապատումի՝ Լէոնարտօ տա Վինչին 1481-ին այցելած է գիւղը եւ գնած ժանեկազարդ գործուածքի կտոր մը՝ Միլանի Տուոմոյի գլխաւոր սեղանը զարդարելու համար[12][13]։ 1889-ին բացուած է ժանեկագործութեան դպրոց մը, եւ Փանօ Լեւքարայի ժանեակը կրկին ստացած է իր հին համբաւը[14]։
Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկրորդ Համաշխարհային Պատերազմը ընդհատեց ժանեկագործութեան վաճառքը, որ այլեւս երբեք չվերականգնուեցաւ։ Աշխատանքի պակասը ստիպեց բնակիչները զանգուածաբար արտագաղթել, եւ 1930-ականներուն Պանօ Լեւքարայի կէսը մնաց անբնակ։
Զբօսաշրջութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1970-ականներուն զբօսաշրջութիւնը սկսաւ զարգանալ, փրկելով Պանօ Լեւքարան տնտեսական կործանումէ։ Գիւղը, պահպանելով իր աւանդական ճարտարապետութիւնը, դարձաւ զբօսաշրջիկներու համար գրաւիչ վայր՝ շնորհիւ իր ժանեկագործութեան եւ արծաթեայ արհեստագործութեան։
Ծանօթագրութիւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 Ιστορία
- ↑ STATISTICAL CODES OF MUNICIPALITIES/COMMUNITIES AND QUARTERS OF CYPRUS, 2015 — CYSTAT.
- 1 2 ΣΤΑΤΙΣΤΙΚΟΙ ΚΩΔΙΚΟΙ ΔΗΜΩΝ/ΚΟΙΝΟΤΗΤΩΝ ΚΑΙ ΕΝΟΡΙΩΝ ΤΗΣ ΚΥΠΡΟΥ, 2015 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας.
- ↑ STATISTICAL CODES OF MUNICIPALITIES/COMMUNITIES AND QUARTERS OF CYPRUS, 2015 — CYSTAT.
- 1 2 Δημοτικό Συμβούλιο
- 1 2 City Council
- ↑ Απογραφή πληθυσμού 2011 — 14 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 2011.
- ↑ Census of population 2001 — 13 — CYSTAT, 2001. — P. 56.
- 1 2 3 Lefkara — Postcode Query.
- ↑ «Αρχική»։ www.lefkara.org.cy։ արտագրուած է՝ 2025-12-11
- ↑ «Access Restricted»։ www.telegraph.co.uk։ արտագրուած է՝ 2025-12-11
- ↑ «Stamps database and Philately» (en-US)։ արտագրուած է՝ 2025-12-11
- ↑ «Lefkaritika: Delicate Lace of Cyprus | ONE Magazine»։ CNEWA (us-EN)։ արտագրուած է՝ 2025-12-11
- ↑ «Lefkara Lace embroidery and silver handicrafts from the island of Cyprus. Lefkaritika»։ www.cyculture.net։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-07-03-ին։ արտագրուած է՝ 2025-12-11