Պայքար (թերթ, Ստեփանակերտ)
| Պայքար | |
|---|---|
|
| |
| Լեզու | Հայերեն |
| Խմբագիր | Դավիթ Ջրաբերդ (Արիս Արսենի Գրիգորյան) |
| Հրատարակիչ | Հայոց Ընկերվարական Արցախական կուսակցություն (ՀՅԴ-ի ընդհատակյա անվանումն Արցախում) |
| Երկիր | Կաղապար:Դրօշաւորում/Արցախ |
«Պայքար» (ընդհատակեայ հասարակական-քաղաքական, մշակութային պարբերական)[1]։ ՀՅԴ Արցախի կոմիտէի (չբացայայտուած, Հայոց Ընկերուարական Արցախական կուսակցութիւն ընդհատակեայ անուանումով) ամէնամսեայ պաշտօնաթերթ։ Լոյս տեսած է Ստեփանակերտի մէջ՝ 1989-1993 թթ. (ապա՝ «Ապառաժ», ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէի պաշտօնաթերթ)[2]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սկզբնական շրջանին (1989) հրատարակած է պրոշիւրատիպ՝ «Վերածնունդ» անուանումով (խմբագիր՝ Յակոբ Խաչատրեան)։ ՀԽՍՀ տարածքին ՀՅԴ-ի բացայայտուելէն ետք, Օգոստոս 1990-էն, «Վերածնունդ»-ը տպագրած է «Պայքար» անուանումով (խմբագիր՝ Դաւիթ Ջրաբերդ), ընդհատակեայ, պարբերականութիւնը՝ ամիսը 1 համար (A 3 չափի)։
Թերթի հիմնական թղթակիցները հանդէս եկած են նաեւ Արցախի մէջ ընդհատակեայ գործող «Ազատ Արցախ» ռատիոկայանի եթերին մէջ։
Թերթի տպագրութեանը անմիջականօրէն մասնակցած են նաեւ Սերգէյ Շահուերդեանը, Մաքսիմ Միրզոյեանը, Լէով Աւանեսեանը։ Թերթի գլխագրի հեղինակը նկարիչ Արմէն Ղուկասեանն է, նկարչական յետագայ ձեւաւորումները իրականացուցած է նկարիչ Սերգէյ Առուստամեանը։
Գործունէութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թերթի հիմնական նպատակն էր նպաստել Հայ դատի իրագործման, ժողովուրդի պատմական յիշողութեան պահպանման։ Լուսաբանած է արցախահայութեան պայքարը, տպագրած է Հայաստանի եւ Սփիւռքի հասարակական-քաղաքական կեանքը ներկայացնող յօդուածներ, գրական-մշակութային հայրենասիրական գործեր։
1991-ի Հոկտեմբեր-Նոյեմբերին ՀՅԴ մամլոյ եւ տեղեկատու կեդրոնի Երեւանի գրասենեակը հրատարակած է «Պայքարի շաբաթուայ լուրեր» տեղեկագրի 5 համար։
Թղթակիցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դաւիթ Ջրաբերդ (Արիս Արսենի Գրիգորեան)
- Գոռ Գնունի (Արիս Արսենի Գրիգորեան)
- Վրէժ Արարատեան (Արմէն Ռոզէնբլատի Դանիէլեան)
- Սարգիս (Սերգէյ Նարիկի Շահուերդեան)
- Մանուկ (Լեւոն Գրիգորի Աւանեսեան)
- Սեթօ (Լեւոն Հրանդի Մելիք-Շահնազարեան)
- Արգօ (Հրանդ Մահմուդի Ալեքսանեան ), ուրիշներ
Հիմնական խորագրերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Խմբագրական»
- «Մեկնաբանի սիւնակ»
- «Դարասկիզբ»
- «Դեմքեր ՀՅԴ 100-ամեայ պատմութիւնից»
- «Դեսից-դէնից»
- «Երգիծական հեռատիպ»
- «Ժառանգութիւն»
- «Մտածումներ»
- «Պատգամ»
- «Քաղաքական բառարան» եւ այլն
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան, «Հայկ. հանրագիտարան» հրատ., Ե., 2004 (էջ 549)
- ↑ «Ապառաժ», ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
