ՊՐԻՔՍ
| ՊՐԻՔՍ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | կոալիցիա? և աշխարհաքաղաքական խումբ |
| Հիմնադրուած | 16 Յունիս 2009 |
| անուանուած է | ՊՐԻՔՍ, Պրազիլ, Ռուսիա, Հնդկաստան, Չինաստան և Հարաւային Ափրիկէ |
«ՊՐԻՔՍ» (անգլերէն՝ BRICS, անդամ երկիրներու՝ Պրազիլ, Ռուսիա, Հնդկաստան, Չինաստան եւ Հարաւային Ափրիկէի Հանրապետութիւն, անուններու յապաւում), հինգ երկրներու խումբ, որոնց անդամ են Պրազիլը Ռուսիան, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարաւային Ափրիկէի Հանրապետութիւնը։
Խումբւ հիմնադրուած է 2006 թուականին Պրազիլի, Ռուսիոյ, Հնդկաստանի եւ Չինաստանի կողմէ, իսկ Հարաւային Ափրիկէն միացած է 2011 թուականին:
21 Յուլիս 2015-ին «ՊՐԻՔՍ»-ի անդամ երկիրները ստեղծած են իրենց սեփական «Միջազգային դրամական ֆոնտ»-ը` 100 միլիառ տոլարի ծաւալով: Ելեւմտական այս կառոյցը ստեղծուած է անդամ երկիրներու դրամական պահեստներէն: 41 միլիառ տոլարի տրամադրման պարտաւորութիւնը ստանձնած է Չինաստանը: Պրազիլը, Հնդկաստանն ու Ռուսիան իւրաքանչիւրը 18 միլիառ տոլար տրամադրած են, իսկ Հարաւային Ափրիկէի Հանրապետութիւնը` 5 միլիառ տոլար[1]:
1 Յունուար 2024-ին Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացեալ Էմիրութիւնները, Սէուտական Արաբիան եւ Եթովպիան դարձած են խումբի լիիրաւ անդամներ[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՊՐԻՔՍ-ի Երկիրները Ստեղծած Են Իրենց Սեփական «Միջազգային Դրամական Ֆոնտ»-ը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2015-07-09։ արտագրուած է՝ 2025-07-09
- ↑ «Սուրիան Պրիքս-ին Միանալու Դիմում Ներկայացուցած Է»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2024-10-07։ արտագրուած է՝ 2025-07-09