Չորաթան
| Գյուղ | |
|---|---|
| Չորաթան | |
|
| |
| Երկիր | Հայաստան |
| Մարզ | [[]] |
| Վարուժան Բաղմանյան | |
| ԲԾՄ | 1000 մեթր |
| Պաշտօնական լեզու | հայերէն |
| Բնակչութիւն | 898 մարդ (2011)[1] |
| Ազգային կազմ | Հայեր |
| Ժամային գօտի | UTC+4 |
Չորաթան, գիւղ Հայաստանի Տաւուշի մարզի մէջ, նախկին Շամշադինի շրջան, Բերդ քաղաքէն մօտ 5 քմ հարաւ-արեւելք։ Երեւանէն՝ 223 քմ, մարզկեդրոնէն՝ 90 քմ, Հայաստանի պետական սահմանէն՝ 6 քմ հեռաւորութեան վրայ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1750 թուականին Լեռնային Ղարաբաղէն 12 ընտանիքներ կու գան եւ ներկայիս գիւղատեղէն 1,6 քմ հեռաւորութեան վրայ գտնուող ներքին շէն հանդամասին մէջ բնակութիւն կը հաստատեն, իսկ յետագայ տարիներու ընթացքին աստիճանաբար կ՚իջնեն եւ վերջնական բնակութիւն կը հաստատեն ներկայիս Չորաթանի տարածքին մէջ[2]։
Կլիմայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղը կը գտնուի կլիմայական բարեխառն գօտիի մէջ, ամրան միջին ջերմաստիճանը + 23 C է, ձմրան՝ -1 C։ Գիւղը կը գտնուի ծովի մակերեւոյթէն 1000 մ բարձրութեան վրայ։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդիւնքներու՝ Չորաթանի մշտական բնակչութիւնը կազմած է 898, առկայ բնակչութիւնը՝ 793 մարդ[3], բնակչութեան փոփոխութիւնը ժամանակի ընթացքին՝ ստորեւ[4].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2012 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 413 | 150[5] | 395 | 743 | 1022 | 1283 | 1368 | 1138 | 1121 | 1088 | 898 | 1050 |
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութիւնը կը զբաղուի անասնապահութեամբ, խաղողագործութեամբ, ծխախոտագործութեամբ, պտղաբուծութեամբ, հացահատիկի եւ կերային կուլտուրաներու մշակութեամբ։ Խորհրդային տարիներուն Չորաթանը բարձր ցուցանիշներու հասած է գիւղմթերքներու արտադրութեան ու իրացման ուղղութեամբ։
Համայնքը ունի դպրոց, բուժկէտ, մշակոյթի տուն, մանկապարտէզ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները
- ↑ «Տավուշի մարզպետարան, Չորաթան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014 թ․ սեպտեմբերի 16-ին։ արտագրուած է՝ 2014 թ․ մայիսի 21
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 165»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ արտագրուած է՝ 2014 Մայիսի 20
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»