Չիք Քորէա
| Չիք Քորէա անգլերէն՝ Chick Corea | |
|---|---|
|
Չիք Քորէա 2019-ին | |
| Ծննդեան անուն | Արմանտօ Անթոնի «Չիք» Քորէա |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Chick Corea |
| Ծնած է | 12 Յունիս 1941[1][2][3][…] |
| Ծննդավայր | Չելսի, Մասաչուսեց |
| Մահացած է | 9 Փետրուար 2021[4][5][6] (79 տարեկանին) |
| Մահուան վայր | Թամփա Պէյ շրջան, Ֆլորիտա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[7] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Սինթոլոճի, Կրօնական հաւատալիք |
| Ուսումնավայր | Ճուլիարտ Վարժարան և Չելսի Բարձրագոյն վարժարան |
| Տեսակ | Ճազ, յառաջապահ ճազ և post-bop[8] |
| Մասնագիտութիւն | Ճազի դաշնակահար եւ երգահան, |
| Ամուսին | Կէյլ Մորան |
| Կայքէջ | chickcorea.com |
Չիք Քորէա, անգլերէն՝ Armando Anthony «Chick Corea», 12 Յունիս 1941, Չելսի, Մասաչուսեց - 9 Փետրուար, 2021 Թամփա Պէյ շրջան, Ֆլորիտա, Ա․Մ․Ն․, Ճազի աշխարհահռչակ դաշնակահար եւ երգահան, 23 անգամ Կրեմմի Երաժշտական Մրցանակի դափնեկիր։
Իր յօրինումներէն՝ Սպանիա «Spain», 500 մղոն բարձր «500 Miles High», Տօնը «La Fiesta», Արմանտոյին Ռումպան «Armando's Rhumba» եւ Պատուհաններ «Windows» կը համարուին ճազի ստուգատիպեր («Jazz Standard»)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանկութեան եւ պատանեկութեան տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Մասաչուսեց նահանգի Չելսի քաղաքին մէջ։ Ծնողքը Իտալիոյ հարաւային շրջանէն գաղթականներ էին․ մայրը՝ Աննա, իսկ հայրը՝ Արմանտօն, ճազի փողահար էր։
Չիք, չորս տարեկան հասակին, կը սկսի դաշնակի դասընթացքներու հետեւիլ։ Ճազի մթնոլորտին մէջ մեծնալով, փոքր տարիքէն կ'ազդուի «պեպոփ» կամ «պոփ» (bebop, bop) սեռէն, ինչպէս նաեւ՝ «Տիզի Կիլեսփի»էն (Dizzy Gillespie)՝ ճազի փողահար, յօրինող, դաստիարակ եւ երգիչ, Չարլի Փարքըրէն (Charlie Parker Jr.), Պատ Փաուէլէն (Bud Powell) եւ այլ համբաւաւոր ճազ նուագողներէ։
8 տարեկանին, դաշնակի դասատու կ'ունենայ Սալվատոր Սուլօն (Salvatore Sullo)։ Շնորհիւ իր ուսուցիչին, Չիք կը ծանօթանայ դասական երաժշտութեան, որ իր հետաքրքրութիւնը կը շարժէ եւ խթան կը հանդիսանայ իր յօրինումներուն։ Գլխաւոր նուագողը եւ մենակատարը կը դառնայ ծննդավայրին «St. Rose Scarlet Lancers» շեփորախումբին։
Նիւ Եորք կը փոխադրուի։ Կը յաճախէ Քոլումպիա համալսարանը, ուրկէ կը փոխանցուի «Ճիւլիարտ Դպրոցը» («Juilliard School», Ա․Մ․Ն․ Արուեստի եւ երաժշտութեան բարձրագոյն ուսումնական հաստատութիւն)։ Սակայն կը հիասթափի եւ դպրոցը կը լքէ։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1960-ականներուն, կը սկսի Չիք Քորէայի երաժշտական ասպարէզը։ Կը գործակցի համբաւաւոր երաժիշտներու հետ՝ Մոնկօ Սանթամարիա (Mongo Santamaría), Ուիլի Պոպօ Willie Bobo), Պլու Միչելօ (Blue Mitchell), Հըրպի Մենօ (Herbie Mann) եւ Սթան Կեծօ (Stan Getz)։
1966-ին կը ձայնագրէ իր առաջին ձայնապնակը՝ «Tones for Joan's Bones»[9]։
Երկու տարի ետք կը հրապարակէ իր երկորդ ձայնապնակը՝ «Հիմա կ'երգէ, հիմա կը հեծկլտայ» («Now He Sings, Now He Sobs») Ռոյ Հէյնսի (Roy Haynes) եւ Միրոսլաւ Վիթուսին (Miroslav Vitouš) հետ[10]։
Կը գործածկցի Մայլս Տէյվիսին (Miles Davis) հետ զանազան ձայնապնակներու ձայնագրման համար՝ «Black Beauty: Miles Davis at Fillmore West»[11] եւ «Miles Davis at Fillmore: Live at the Fillmore East»[12] եւ իբրեւ փողահար մաս կը կազմէ խումբին շրջապտոյտներուն (1970)։ Թաւջութակ նուագող Տէյվ Հոլանտին (Dave Holland) հետ Մայլս Տէյվիսին խումբէն կը մեկնին եւ իրենց նուագախումբը կը կազմեն՝ «Շրջանակ»ը (Circle)։ Իրենց կը միանան Անթոնի Պրաքսթոն (Anthony Braxton) սաքսոփող, աւագասրինգ եւ դաշնակ նուագող, ինչպէս նաեւ թմբկահար՝ Պարի Ալչըլը (Barry Altschul)։ Մէկ տարուան համար (1970-1971) աշխուժ գործունէութիւն կ'ունենան։
Ապրիլ 1971-ին, Չիք Քորէա առանձին կը հրապարակէ դաշնակի վրայ երկու գործ՝ «Դաշնակի յանկարծաբանութիւն հատոր 1» («Piano Improvisations Vol. 1») եւ «Դաշնակի յանկարծաբանութիւն հատոր 2» («Piano Improvisations Vol. 2») [13] [14]։

1971-ին կը հիմնէ «Վերադարձ յաւիտենականութեան» («Return to Forever») նուագախումբը։ Կը նուագեն ճազ եւ յօրինումներուն մէջ լատին-ամերիկեան ազդեցութիւնը կը գերիշխէ ռոքին։
1976-ին կը հրապարակէ «Սպանական Սիրտս» («My Spanish Heart») ձայնապնակը, որ կը միախմբէ ճազ եւ ֆլամենկօ[15]։
Զուգերգ ծրագիրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1970-ականներուն, Չիք Քորէա կը գործակցի ճազի թրթռաձայն յօրինող Կէրի Պըրթընին (Gary Burton) հետ (կը բաժնուին ու կը վերամիանան 2006-ին համերգներու շրջապտոյտի մը համար) եւ կը հրապարակեն բազմաթիւ ձայնապնակներ, ինչպէս՝ «Բիւրեղ լռութիւն»ը («Crystal Silence») [16]։
Նոյն թուականներուն, համերգներու շարք մը կու տայ Հըրպի Հանգոք (Herbie Hancock) դաշնակահարին հետ։ Իսկ 1982-ին դաշնակահար Ֆրետերիք Կուլտային (Friedrich Gulda) հետ կը ներկայացնեն «Հանդիպում» («The Meeting») գործը[17]։
1986-1994 կը կատարէ բազմաթիւ արտադրութիւններ․ եօթը արտադրութիւն «Elektric Band»-ին հետ[18], երկու՝ «Akoustic Band»-ին հետ [19] եւ մենանուագ ձայնապնակ մը՝ «Արտայայտութիւններ» («Expressions»)[20]։
1992-ին Քորէա կը հիմնէ ձայնագրութեան իր սեփական ընկերութիւնը՝ «Stretch Records»։
2001-ին թաւջութակ նուագող Ավիշայ Քոենին (Avishai Cohen) եւ թմբկահար Ճեֆ Պալարտին (Jeff Ballard) հետ կը հրապարակեն «Անցեալ, Ներկայ եւ Ապագայ» («Past, Present & Futures») ձայնապնակը[21]։

Չիք Քորէա իր ասպարէզին վերջին շրջանին ժամանակակից դասական երաժշտութեան բնագաւառին մէջ կը յօրինէ նուագախումբին երգակցութեան համար իր առաջին գործը՝ «Դաշնակի համերգ» (պատշաճեցում Սպանիա գործին)։ Այս գործը առաջին անգամ հանրութեան կը ներկայացնէ 1999-ին, Լոնտոն Երաժշտասէր Նուագախումբին («London Philharmonic Orchestra» (LPO)) հետ։
Դեկտեմբեր 2007-ին փանճօ նուագող Պելա Ֆլեքին («Béla Fleck») հետ կը հրապարակեն «Դիւթանք» («The Enchantment») ձայնապնակը։ Ձայնապնակին «Ներկայացում» («Spectacle») կտորին համար, Չիք Քորէա կ'առաջարկուի Կրեմմի Երաժշտական Մրցանակին համար[22]։
2008-ին կը գործակցի ճափոնցի դաշնակահար Հիրոմի Ուեհարայի («Hiromi Uehara») հետ[23]։
2011-ին «Լինքոլն Կեդրոն»ին («Lincoln Center», Գործադրական Արուեստի Լինքոլն Կեդրոն) մէջ կը տօնուի Չիք Քորէայի յոբելեանը:
2015-ին կարճ ժամանակի մը համար կը վերամիանայ Հըրպի Հանգոքին հետ․ միասին կու տան համերգներու շարք մը «Սիաթլի Փարամաունթ Թատրոն»ին («Paramount Theatre») մէջ։
2016-ին, 75-րդ տարեդարձը կը նշէ նուագելով վեց շաբաթ՝ 20 տարբեր նուագախումբերու հետ «Blue Note Jazz Club»ին մէջ (Նիու Եորք)։
Համերգներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տասնամեակներ անընդհատ հիւրահամերգներով շրջած է աշխարհի զանազան երկիրներ։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]9 Փետրուար, 2021-ին Չիք Քորէա 79 տարեկան հասակին կը մահանայ քաղցկեղի հետեւանքով։ Գոյժը կը հաղորդուի արուեստագէտին դիմատետրի էջէն։
Հոն կը նշուի, թէ Քորէա ծանօթ է իբրեւ բարի ամուսին, հայր եւ մեծ հայր։ Ան նաեւ իր խորհուրդներով ուղղութիւն տուած է բազմաթիւ մարդոց։
Պարգեւներ,Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չիք Քորէա, 67 անգամ իբրեւ թեկնածու առաջարկուած է Կրեմմի Երաժշտական Մրցանակին եւ 23 անգամ ալ նուաճած է Կրեմմին։
Նորվեկիոյ Գիտութեան եւ Ճարտարապետութեան Համալսարանը (NTNU), 2010-ին Չիք Քորէա կը պարգեւատրուի «Doctor Honoris Causa» պատուական վկայական տիտղոսով։
Սկաւառակագրութիւն[35]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Չիք Քորեա (2018 թուական)
- Tones for Joan’s Bones (1966 թուական)
- Now He Sings, Now He Sobs (1968 թուական)
- Is (1969 թուական)
- Sundance (1969 թուական)
- The Song of Singing (1970 թուական)
- A.R.C. (1971 թուական)
- Piano Improvisations Vol. 1 (1971 թուական)
- Piano Improvisations Vol. 2 (1971 թուական)
- Return To Forever (1972 թուական)
- Crystal Silence (1973 թուական, Chick Corea & Gary Burton-ի հետ)
- Hymn Of The Seventh Galaxy (1973 թուական)
- Inner Space (1973 թուական)
- Round Trip (1974 թուական, Sadao Watanabe, Chick Corea, Miroslav Vitous, Jack DeJohnette-ի հետ)
- Chick Corea (1975 թուական)
- The Leprechaun (1976 թուական)
- My Spanish Heart (1976 թուական)
- The Mad Hatter (1978 թուական)
- An Evening With Herbie Hancock & Chick Corea: In Concert (1978 թուական)
- Secret Agent (1978 թուական)
- Friends (1978 թուական)
- Delphi I (1979 թուական)
- CoreaHancock (1979 թուական)
- Delphi II & III (1980 թուական)
- Tap Step (1980 թուական)
- Greatest Hits of 1790 (1980 թուական, Philharmonia Virtuosi of New York-ի հետ, ղեկավար՝ Richard Kapp. Առանձնահատուկ դաշնամուրի մենակատար՝ Mozart: «Elvira Madigan» եւ Beethoven: «Fur Elise»-ի վրայ)
- Live in Montreux (1981 թուական)
- Three Quartets (1981 թուական)
- Touchstone (1982 թուական)
- Trio Music (1982 թուական)
- Chick Corea Compact Jazz (1987 թուական)
- Again & Again (1983 թուական)
- On two pianos (1983 թուական, Նիքոլաս Էքոնոմու-ի հետ)
- The Meeting (1983 թուական, Friedrich Gulda-ի հետ)
- Children’s Songs (1984 թուական)
- Fantasy for Two Pianos with Friedrich Gulda (1984 թուական)
- Voyage, with Steve Kujala (1984 թուական)
- Works (1985 թուական)
- Septet (1985 թուական)
- Light Years (1987 թուական)
- Trio Music Live in Europe (1987 թուական)
- Chick Corea Featuring Lionel Hampton (1988 թուական)
- Happy Anniversary Charlie Brown (1989 թուական)
- Light As A Feather (1990 թուական)
- Beneath The Mask (1991 թուական)
- Play (1992 թուական, Բոբի Մաքֆերն-ի հետ)
- Seabreeze (1993 թուական)
- Expressions (1993 թուական)
- Time Warp (1995 թուական)
- The Mozart Sessions (1996 թուական, Բոբի Մաքֆերն-ի հետ)
- Live From the Country Club (1996 թուական)
- From Nothing (1996 թուական)
- Remembering Bud Powell (1997 թուական)
- Like Minds (1998 թուական, Հարի Բիւրթըն, Չիք Քորեա, Փեթ Մեթիւ, Roy Haynes, Dave Holland-ի հետ)
- Corea Concerto (1999 թուական)
- Solo Piano, Originals (2000 թուական)
- Solo Piano, Standards (2000 թուական)
- New Trio: Past, Present & Futures (2001 թուական)
- Selected Recordings (2002 թուական)
- The Complete «Is» Sessions (2002 թուական)
- Rendezvous in New York (2003 թուական)
- Rhumba Flamenco (2005 թուական)
- The Ultimate Adventure (2006 թուական)
- The Enchantment (2007 թուական, Bela Fleck-ի հետ)
- 5trios, 1. Dr. Joe (2007 թուական)
- 5trios, 2. From Miles (Eddie Gomez, Jack de Johnette-ի հետ) (2007 թուական)
- 5trios, 3. Chillin' in Chelan (Christian Mc Bride, Jeff Ballard-ի հետ) (2007 թուական)
- 5trios, 4. The Boston Three Party (Eddie Gomez, Airto Moreira-ի հետ) (2007 թուական)
- 5trios, 5. Brooklyn, Paris to Clearwater (Hadrien Feraud, Richie Barshay-ի հետ) (2007 թուական)
- Five Peace Band Live (Ջոն Մաքլաֆլին-ի հետ) (2009 թուական)
- Duet (Խիրոմի Ուեհարա-ի հետ) (2009 թուական)
- Forever (2011 թուական)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ Երաժշտություն
- ↑ https://www.nytimes.com/2021/02/11/arts/music/chick-corea-dead.html
- ↑ https://www.telegraaf.nl/entertainment/1396677538/amerikaanse-jazzpianist-chick-corea-79-overleden
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Chick Corea, Jazz Keyboardist and Innovator, Dies at 79
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ «Tones for Joan's Bones» Չիք Քորէա
- ↑ «Հիմա կ'երգէ, հիմա կը հեծկլտայ» «Now He Sings, Now He Sobs», Չիք Քորէա, Ռոյ Հէյնզ, Միրոսլաւ Վիթուս
- ↑ «Black Beauty: Miles Davis at Fillmore West»
- ↑ «Miles Davis at Fillmore: Live at the Fillmore East»
- ↑ «Piano Improvisations Vol. 1» Չիք Քորէա
- ↑ «Piano Improvisations Vol. 2» Չիք Քորէա
- ↑ «My Spanish Heart» Չիկ Կորէա
- ↑ «Բիւրեղ լռութիւն» Chick Corea & Gary Burton - Crystal Silence
- ↑ «Հանդիպում» The Meeting
- ↑ Չիք Քորէա եւ Elektric Band
- ↑ Չիք Քորէա եւ Akoustic Band
- ↑ «Արտայայտութիւններ» Expressions
- ↑ «Անցեալ, Ներկայ եւ Ապագայ» Past, Present & Futures
- ↑ «Դիւթանք» The Enchantment
- ↑ Չիք Քորէա եւ Հիրոմի Ուեհարա
- ↑ Չիք Քթրէային հարցազրոյցը, Mark Towns, 27-5-2008(անգլերէն)
- ↑ Չիք Քորէա մահացաւ, Corky Siemaszko, 12-2-2021(անգլերէն)
- ↑ allmusic – Չիք Քորէայի կենսագրականը(անգլերէն)
- ↑ Կրեմմի մրցանակներ․ Չիք Քորէա(անգլերէն)
- ↑ Չիք Քորէա․ Դաշնակի վրայ՝ ճազ, 20-1-2013(անգլերէն)
- ↑ Հանրագիտարան - Չիք Քորէա(անգլերէն)
- ↑ Քոնքորտ Երաժշտութիւն Խումբը կ'առաջարկուի 28 Կրեմմի Մրցանակներու համար, 6 Դեկտ, 2008(անգլերէն)
- ↑ The New York Times «Ճազի մարդը կը վերադառնայ իր անցեալին» A Jazz Man Returns to His Past, Ben Ratliff, 23-1-2011(անգլերէն)
- ↑ Չիք Քորէան կը պարգեւատրուի «Doctor Honoris Causa տիտղոսով Կաղապար:Ref-nn
- ↑ cnn. Մահացաւ ճազի առասպել՝ Չիք Քորէա, 12-2-2021(յունարէն)
- ↑ 79 տարեկան հասակին մահացաւ Չիք Քորէա (տեսերիզ) 12-2-2021(յունարէն)
- ↑ (հայերեն) Չիկ Կորեա, 2025-02-17, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%89%D5%AB%D5%AF_%D4%BF%D5%B8%D6%80%D5%A5%D5%A1&oldid=10230396, վերցված է 2025-11-21
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ճազի ստուգատիպ (անգլերէն)
- «Սպանիա» («Spain») նուագարանային ճազ(անգլերէն)
- «500 մղոն բարձր» նուագարանային ճազ(անգլերէն)
- «Պատուհաններ» նուագարանային ճազ(անգլերէն)
- Չարլի Փարքըր(անգլերէն)
- Պեպոփ(ֆր.)
- Տիզի Կիլեսփի(անգլերէն)
- Պատ Փաուէլ(անգլերէն)