Չարլզ Տէմութ
Չարլզ Տէմութ Charles Demuth (Charles Henry Buckius Demuth) | |
---|---|
| |
Ծնած է | 8 Նոյեմբեր 1883 |
Ծննդավայր | Lancaster, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացած է | 23 Հոկտեմբեր 1935[1][2][3][…] (51 տարեկանին) |
Մահուան վայր | Lancaster, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4] |
Ուսումնավայր |
Կոլարոսսիի ակադեմիա? Ժիւլիան Ակադեմիա |
Երկեր/Գլխաւոր գործ | Buildings? եւ I Saw the Figure 5 in Gold? |
Տեսակ | պրեցիզիոնիզմ?, Քաղաքային բնանկար[5], լուռ բնութիւն[5] եւ մարդու ձևի գեղանկարչություն?[5] |
Մասնագիտութիւն | նկարիչ, լուսանկարիչ եւ նկարիչ |
Չարլզ Տէմութ (անգլերէն՝ Charles Demuth, 8 Նոյեմբեր 1883[1][2][6][…], Լանկաստեր, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5] - 23 Հոկտեմբեր 1935[1][2][3][…], Լանկաստեր, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5]), ամերիկացի նկարիչ, ԱՄՆ նկարչութեան փրէսիշընիզըմի ներկայացուցիչ (փրէսիշընիզըմ նկարչական ոճը կը բնութագրուի վերացական ձեւով, փխրուն Եզրագիծով, կայուն կազմով եւ սովորաբար պատկերելով արդիւնաբերական կամ ճարտարապետական առարկայ (precisionism):
Կեանք եւ ստեղծագործութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չարլզ Տէմութը ծնած է ծխախոտի առեւտրով զբաղուող ընտանիքի մէջ: Ուսումնասիրած է նկարչութիւն եւ գեղանկարչութիւն Ֆիլատելֆիայի Փենսիլվանիայի գեղարուեստի ակադեմիայի մէջ: Ուսումնառությեն ժամանակ ծանօթացեր է ապագայ բանաստեղծ Ուիլիըմ Քարլօս Ուիլիըմսի հետ, որու հետ մտերիմ յարաբերութիւններու մէջ էր մինչեւ իր մահը: Աւելի ուշ Չարլզ Տէմութը իր ուսումը կը շարունակէ Փարիզի մէջ, Քօլարոսի ակադեմիայի մէջ եւ Ժիւլիանի ակադեմիայի մէջ: Փարիզի մէջ ան կ'ընկերանայ նկարիչ Մարստէն Հարթլիի հետ, որուն յաջողուեցաւ ծանօթացնել Տէմութին յայտնի ամերիկացի Քալերիսթ Ալֆրէտ Սթիկլիցի հետ: Նկարիչը կը մտնէ մեծահարուստ Կերթրուտ Սթայնի սրահի մշտական հիւրերու շրջանակի մէջ: ԱՄՆ վերադառնալէն յետոյ, 1926 թուականին Ա. Սթիկլիցի Intimate Gallery Նիւ Եորքեան պատկերասրահի մէջ տեղի ունեցաւ նկարիչի առաջին անհատական ցուցահանդէսը: Տէմութը յաճախ կ'այցելէ Նիւ Եորք, ուր ժամանակ կ'անցնէ համասեռականներու (մասնաւորապէս՝ Լաֆայէթի բաղնիքներու) մէջ, սակայն կ'ապրի իր ծնողքին տունը՝ Լանքասթէրի մէջ: Նկարիչը երկար ժամանակ ծանր հիւանդ էր՝ կը տառապէր ազդրի վնասուացքէ եւ շաքարախտէ, որուն հետեւանքով ալ մահացաւ:
Տէմութը 20-րդ դարու ամերիկեան գեղանկարչութեան շարք մը նշանաւոր կտաւներու ստեղծողն էր: Ոգեշնչուելով Ու. Կ. Ուիլիըմսի Մեծ պատկերը (The Great Figure) բանաստեղծութեամբ, 1928 թուականին ան կը գրէ իր ամենայայտնի ստեղծագործութիւնը՝ Ոսկեայ № 5 պատկերը: Այս 9 ցուցանակ-դիմանկարներէն մէկն է, որոնք Տէմութը նկարած է իր ստեղծագործական ընկերներու պատուին՝ (Georgia O'Keeffe) Ճորճիա Օ’Քիֆի, (Arthur Dove) Արթուր Տոուվի, (Charles Duncan) Չարլզ Սթեֆֆորտ Տունքընի, (Marsden Hartley) Մարստէն Հարթլի, (John Marin) Ճոն Մարինի, ինչպէս նաեւ (Gertrude Stein) Կերթրուտ Սթայնի, (Eugene O'Neill) Եուճին Օ'Նիլի, (Wallace Stevens) Ուոլլէս Սթիվէնսի եւ ՈՒ.Կ. Ուիլիըմսի: Իր միւս նկարներու (Իմ Եգիպտոս (My Egypt)) նկարիչը կը փառաբանէ իր փոքր հայրենիքի՝ Փենսիլվանիայի ճարտարուեստականութիւնը: Այս աշխատանքները դարձած են 20-րդ դարու ամերիկեան արդիապաշտ գեղանկարչութեան վառ դրսեւորումներէն մէկը:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Երեք նաւաստի (1917)
-
Ջազիստը (1916)
-
Պէրմուտի ծառերը եւ ամբարները (1917)
-
Ինքնադիմանկար թրքական բաղնիքի մէջ (1918)
-
Վայրի խոլորձէնիները (1920)
-
Գարուն (1921)
-
Տեսարան՝ նոր եկեղեցիի (1921)
-
Օքասէնը եւ Նիքօլէթթը (1921)
-
Սէր, սէր, սէր: Կերթրուտա Սթեյնի պատուին (1928)
-
Չորս գործիչներ ջրաներկ (1930)
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Jonathan Weinberg: Speaking for Vice. Homosexuality in the Art of Charles Demuth, Marsden Hartley, and the First American Avant-Garde. New Haven and London: Yale University Press 1993 (Yale publications in the history of art) ISBN 0-300-05361-4
- Stephan Lidl: Art Companies: Bild und Text in William Carlos Williams' Lyrik der 20er Jahre.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 RKDartists
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Fahlman B. Demuth, Charles // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T022127
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 https://rkd.nl/explore/artists/21913
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան