Jump to content

Չարենցի Կամար (յուշարձան)

Չարենցի Կամար (յուշարձան)
'
Չարենցի Կամար (յուշարձան)ը գտնվում է Հայաստանում
Չարենցի Կամար (յուշարձան)

Չարենցի կամար յուշարձանը, Արարատի կամար, կը գտնուի Կոտայքի մարզի Ողջաբերդ գիւղին մէջ, Երեւան-Գառնի ճամբուն աջ կողմը, 1500 մեթր բարձրութեան վրայ։ Ընդգրկուած է Ողջաբերդի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ։

Յուշակոթողը հիմնուած է 1957 թուականին, ճարտարապետ Ռաֆայէլ Իսրայէլեանի կողմէ[1]։ Այս դիրքէն պիպլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրուան բոլոր ժամերուն։ Կամարի երկայնքով փորագրուած են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշէ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութեան տողերը։

Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Այս պատճառով յուշակոթողը ժողովուրդին աւելի յայտնի է «Չարենցի կամար» անուանումով[2][3]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Արարատի տաճար (Չարենցի կամարը) | Ռաֆայէլ Իսրայէլեանի կենսագրական կայք»։ www.rafaelisraelyan.com (հայերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-08-07-ին։ արտագրուած է՝ 2018-08-04 
  2. «360GreatArmenia»։ 360armenia.com։ արտագրուած է՝ 2018-03-29 
  3. «ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ»։ garnigeghard.com (անգլերէն)։ արտագրուած է՝ 2018-03-29