Չառլի Ուէպըր

Jump to navigation Jump to search
Չառլզ Ալան «Չառլի» Ուէպըր
Ծնած է 20 Սեպտեմբեր, 1978
Ծննդավայր Ճէֆըրսըն Սիթի, Միզուրի, ԱՄՆ
Քաղաքացիութիւն Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մասնագիտութիւն Դերասան

Չառլզ Ալան «Չառլի» Ուէպըր (անգլերէն՝ Charles Alan "Charlie" Weber, Jr., ծնած 20 Սեպտեմբեր, 1978, Ճէֆըրսըն Սիթի, Միզուրի, ԱՄՆ) Ամերիկացի դերասան մըն է: 2014-ին ան ստանձնեց Ֆրէնք Տէլֆինոյի գլխաւոր դերը ABC կայանի ոճրագործական տրամա How to Get Away with Murder հեռուստաշարին մէջ[1]:

Վաղ Կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Չառլի Ուէպըր ծնած է իբրեւ Չառլզ Ալան «Չառլի» Ուէպըր, Ճէֆըրսըն Սիթի, Միզուրի, ԱՄՆ[1]: Ուէպըրը ձգեց համալսարանական ուսումը սկսելէ մէկ տարի ետք եւ փոխադրուեցաւ Նիւ Եորք, ԱՄՆ, երբ ան 19 տարեկան էր: 1998-ի Կաղանդի Abercrombie & Fitch հագուստի ընկերութեան ցուցադրութեան պարբերաթերթին մէջ ունեցաւ նկարահանումներ երբ նկարիչ Պրուս Ուէպըր տեսաւ իր գեղեցկութիւնը նկարահանումներու մէջ[2]:

Ասպարեզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ուէպըրի առաջին ֆիլմի դերը եղաւ 2000-ին The Broken Hearts Club: A Romantic Comedy ֆիլմին մէջ: Նոյն տարին ան երկրորդական դեր մը ստանցնեց Պէնի դերը Buffy the Vampire Slayer հեռուստաշարին մէջ[2], եւ ունեցաւ այդ դերը 14 դրուագներու մէջ՝ 2000էն 2001: Ան հիւր դերասան դարձաւ հետեւեալ հեռուստաշարներուն մէջ՝ The Drew Carey Show, Charmed, Veronica Mars, House, Burn Notice, Bones, Warehouse 13 եւ CSI: Crime Scene Investigation[3]:

2003էն 2004, Ուէպըր ունեցաւ տարբեր տեսակի առիթներ ֆիլմերու մէջ, ինչպէս Gacy, The Kiss եւ Cruel Intentions 3: 2010-ին, ան գլխաւոր դեր մը ստանձնեց կատակերգական Vampires Suck: 2003էն 2004 ան Ճէյի երկրորդական դերը ստանցնեց The WB ընկերութեան տրամա Everwood հեռուստաշարին մէջ: 2012էն 2013 ան հիւր դերասան էր MTV կայանի կատակերգական եւ տրամա Underemployed հեռուստաշարին մէջ, որմէ ետք ան ունեցաւ երկրորդական դեր մը The CW ընկերութեան տրամա 90210 հեռուստաշարի 5րդ եղանակին մէջ[4]:

2014-ին, Ուէպըր ստանձնեց գլխաւոր դեր մը իբրեւ Ֆրէնք Տէլֆինո ABC կայանի ոճռագործական տրամա How to Get Away with Murder հեռուստաշարին մէջ, արտադրուած Շոնտա Ռայմզի կողմէ[5][6]: Ան հեռուստաշարին մէջ աշխատակիցներէն մէկն է Վայոլա Տէյվիսի[6]:

Դերեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2000 The Broken Hearts Club: A Romantic Comedy Նորեկ
2000 Warmth Սպասարկողի սէր Կարճ ֆիլմ
2000 The Drew Carey Show Պրէտ Դրուագ՝ "Drew Pops something on Kate"
2000–2001 Buffy the Vampire Slayer Պէն Երկրորդական դեր, 14 դրուագներ
2001 Charmed Իշխանը Դրուագ՝ "A Knight to Remember"
2002 Dead Above Ground Տիլըն Ճոնսըն
2003 Gacy Թոմ Քովաքս Direct-to-video
2003 The Kiss Զիկ Direct-to-video
2004 Cruel Intentions 3 Պրէթ Փէթըրսըն Direct-to-video
2003–2004 Everwood Ճէյ Երկրորդական դեր, 5 դրուագներ
2006 CSI: NY Տէյմըն Դրուագ՝ "Heroes"
2006 Veronica Mars Կլէն Դրուագ՝ "Of Vice and Men"
2007 CSI: Miami Լու Փէնինկթըն Դրուագ՝ "Throwing Heat"
2007 CSI: Crime Scene Investigation Քորի Արչֆիլտ Դրուագ՝ "Empty Eyes"
2008 Dirt Այըն Դրուագ՝ "Dirty, Slutty Whores"
2009 Reaper Խավիէր Դրուագ՝ "To Sprong, with Love"
2010 House Տէյմիյէն Դրուագ՝ "Open and Shut"
2010 Vampires Suck Ճէք
2011 Burn Notice Ճէյքըպ Դրուագներ՝ "Enemy of My Enemy" եւ "Besieged"
2011 State of Georgia Jeb Դրուագներ՝ "It's Not Easy Being Green" եւ "Locked Up, a Broad"
2011 Bones Նոլըն Դրուագ՝ "The Twist in the Twister"
2012 Femme Fatales էյս Դրուագ՝ "Jailbreak"
2012–2013 Underemployed Թոտ Երկրորդական դեր, 12 դրուագներ
2013 90210 Մարք Հոլընտ Երկրորդական դեր, 7 դրուագներ
2013 Warehouse 13 Լիյըմ Նափիէր Դրուագ՝ "Runaway"
2013 Battlefield 4 Տանն Ելեկդրոնային խաղ, ձայնային դերասանութիւն
2014–ներկայ How to Get Away with Murder Ֆրէնք Տէլֆինո Գլխաւոր դեր
2016 Jarhead 3: The Siege Էվըն Ալպրայթ Direct-to-video

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 «Charlie Weber Biography»։ Filmreference.com։ արտագրուած է՝ November 27, 2010 
  2. 2,0 2,1 Kennedy Ed (June 11, 2013)։ «Charlie Weber on Warehouse 13, Buffy and Riding Naked on an Elephant»։ TheBacklot.com։ արտագրուած է՝ July 20, 2014 
  3. «Charlie Weber Credits»։ TV Guide։ արտագրուած է՝ July 20, 2014 
  4. Goldberg Lesley (October 31, 2012)։ «90210 Gives More Work to Underemployed[[:Կաղապար:'s]] Charlie Weber (Exclusive)»։ The Hollywood Reporter։ արտագրուած է՝ July 20, 2014 
  5. Andreeva Nellie (May 18, 2014)։ «ABC New Series Pickups: Selfie, Forever, Galavant, Whispers, How To Get Away With Murder, American Crime, Black-ish, Jeff Lowell Comedy»։ Deadline.com։ արտագրուած է՝ May 12, 2014 
  6. 6,0 6,1 Andreeva Nellie (February 24, 2014)։ «Charlie Weber Cast In How To Get Away; The Flash Gets Mother»։ Deadline.com։ արտագրուած է՝ May 12, 2014