Ուինտսըր (քաղաք)
Արտաքին տեսք
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Ուինտսըր | |||
| |||
|
| |||
| Երկիր |
| ||
| Բնակչութիւն | 32 184 մարդ | ||
| Կը գտնուի ափին | Թէյմզ | ||
| Ժամային գօտի | UTC+0 | ||
| Հեռախօսային ցուցանիշ | 01753 | ||
| Փոստային ցուցանիշ | SL4 | ||
| Հիմնադիր | Անկլոսաքսըն | ||
| Պաշտօնական կայքէջ | windsor.gov.uk | ||

Ուինտսըր, (պաշտօնական՝New Windsor), քաղաք՝ Մեծն Բրիտանիոյ մէջ, Պըրքշայր կոմսագաւառին, Թէյմզ գետին վրայ, Լոնտոնէն 37 քմ. արեւմուտք, 128 հազար բնակչութեամբ (1976)։
Ուինտսըրը անգլիական թագաւորներու գլխաւոր ամառնային նստավայրն է։
Թագաւորական ամրոցը հիմնադրուած է Ուիլհելմ Նուաճողին կողմէ ԺԱ. դարու վերջաւորութեան․ ունի երկու բակ եւ «շրջանաձեւ աշտարակ» մը կեդրոնին մէջ (շուրջ 1272), հիւսիս-արեւելքի կողմը՝ պալատ մը (1377), ինչպէս նաեւ հինաւուրց պարտէզ մը (հիմնականին մէջ՝ ԺԷ.-ԺԸ. դարեր։
Ամբողջ համալիրը ԺԳ.-ԺԹ. դարերու բազմաթիւ վերակառուցումներու արդիւնքն է։
Ս. Ճորճի աղօթավայրը՝ հովհարաձեւ թաղերով (1474-1528), անգլիական գլուխ գործոցներէն մէկն է։
Ամրոցին մէջ կը պահուի նկարներու, գծագիրներու եւ զէնքերու չափազանց հարուստ հաւաքածոյ[1]։